Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Այս ազգադավ խմբակը պետք է հեռացվի իշխանությունից. Գևորգ Գևորգյան

Զարկերակ
—— Սիրելի հայրենակիցներ,
Հայրենիք ենք կորցնում, օրհասական պահ է, լի մեծագույն վտանգներով, և այս իրավիճակում մեզանից յուրաքանչյուրն իր առավելագույն ջանքերը պետք է կենտրոնացնի հանուն Հայաստանի և Արցախի փրկության։
—— Կոչ եմ անում, խորհրդարանական մեր ընդդիմադիր ընկերներին, մանդատները վայր դնելու միջոցով լուծարման տանել խորհրդարանը, իրենց տրված լիազորությունների միջոցով զրկել այս ազգադավ իշխանությանը հայրենակործան որոշումներ կայացնելու հնարավորությունից, և դեպի Հանրապետության Հրապարակ, պայքարի կոչել հարյուրհազարավոր այն քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել խորհրդարանական ընդդիմությանը։
—— Հայտարարում եմ՝
Չե՛մ նահանջել ու չե՛մ նահանջելու, միայնակ թե հարյուր հազարավորներով, պայքարելու եմ մինչև ՀԱՂԹԱՆԱԿ։
Արցախի ազատությունն ու Հայաստանի պաշտպանությունն իմ կյանքի գլխավոր առաքելությունն եմ համարել՝ մասնակցելով երեք պատերազմների։ Հավատարիմ մնալով հայրենանվիրումի երդմանս և անսասան՝ պայքարիս ճանապարհին, նույն հաստատակամությամբ շարունակելու եմ նաև 2018-ի ապրիլին այս հայրենադավ խմբակի դեմ սկիզբ առած պայքարս։
• Հավատարիմ՝ պայքարի այս հինգ տարիների ճանապարհին, վերահաստատում եմ.
• Այս ազգադավ խմբակը պետք է հեռացվի իշխանությունից։
Հայն արժանապատվորեն պետք է ապրի իր Հայրենիքում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ