Տուսկը հայտարարեց, որ իր և պաշտպանության նախարարի վրա հարձակվել սպառնացող տղամարդը ձերբակալվել է ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Հի­մա շա­տե­րը քննար­կում են այն բա­ցա­ռիկ դա­վա­ճա­նա­կան տա­կան­քու­թյուն­նե­րը, որ հնչել են կա­պի­տու­լյան­տի ա­սու­լի­սին: Սա­կայն քա­ղա­քա­գետ Ա­ՐԱ ՊՈ­ՂՈ­ՍՅԱ­ՆԸ հի­շեց­րեց մի հա­սա­րակ ճշմար­տու­թյուն, ո­րը շա­տե­րը մո­ռա­ցել են: Խոս­քը Ֆրան­սի­ա­յի պատ­մու­թյան ո­րո­շա­կի դրվա­գի մա­սին է. «Ես չեմ հի­շում, որ Վի­շի­ի կա­ռա­վա­րու­թյան ա­սա­ծը, Ան­րի Ֆի­լիպ Պե­տե­նի ա­սա­ծը պար­տի­զան­նե­րը, կամ Դը Գո­լը այդ­քան լուրջ քննար­կե­ին: Պե­տե­նի խոս­քե­րը մի­այն դա­տա­րա­նում ման­րազ­նին և լուրջ քննարկ­ման ա­ռար­կա դար­ձան: Ար­ցա­խը հանձ­նե­լու ի­րա­վունք չու­նե­ցող, ան­գամ Ար­ցա­խի մա­սին խո­սե­լու բա­րո­յա­կան ի­րա­վունք չու­նե­ցող մե­կը ինչ­քան էլ ճա­նա­չի կամ չճա­նա­չի, Ար­ցա­խի ճա­կա­տա­գի­րը կախ­ված է ա­ռա­ջին հեր­թին Ար­ցա­խի հա­յու­թյան պայ­քա­րից, իսկ հե­տո` հա­մայն հա­յու­թյան: Իսկ Ար­ցա­խի դա­տին դա­վա­ճա­նող­նե­րին Ան­րի Պե­տե­նը ու­ղե­կից»: Ա­յո՛, քա­ղա­քա­գե­տը հի­շեց­նում է, թե ինչ­պես է պետք վե­րա­բեր­վել կո­լա­բո­րա­ցի­ո­նիստ­նե­րին, թշնա­մու հետ հա­մա­գոր­ծակ­ցող­նե­րին` նախ նրանց իշ­խա­նազր­կել, իսկ հե­տո դա­տա­րա­նը կքննի այդ դա­վա­ճան­նե­րի ա­մեն խոս­քը, կե­տը և ստո­րա­կե­տը: Հա, ու կո­լա­բո­րա­ցի­ո­նիստ­նե­րից հրա­ժա­րա­կան չեն պա­հան­ջում, նրանց հե­ռաց­նում են իշ­խա­նու­թյու­նից:

Իսկ «Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ԳԵ­ՂԱՄ ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱՆՆ ար­ձա­նագ­րել է, թե ինչ զար­մա­նա­լի աղբ է բեր­վել ԱԺ օ­րա­կարգ, երբ ըն­դա­մե­նը նա­խորդ օրն անս­քող դա­վա­ճա­նու­թյուն էր հնչում. «Պարզ հա­յե­րե­նով ա­սած՝ դա քննիչ­նե­րի աշ­խա­տա­վար­ձը բարձ­րաց­նե­լու մա­սին է: Երբ հայ­րե­նի­քի սահ­ման­նե­րը պաշտ­պա­նող զին­վո­րա­կան­նե­րի աշ­խա­տա­վարձ բարձ­րաց­նե­լը  ա­տես­տա­ցի­ա­յով է, և զին­վո­րա­կանը շուրջ 3000 հարց պետք է ան­գիր ա­նի, որ աշ­խա­տա­վար­ձը բարձ­րա­նա, քննիչ­նե­րի աշ­խա­տա­վար­ձը այս­պես են ու­զում բարձ­րաց­նել: Չեմ ու­զում վի­րա­վո­րել այն ազ­նիվ քննիչ­նե­րին, ո­րոնք ճկռում են քրե­ա­կան գոր­ծե­րի տակ, բայց անց­նող տա­րի­նե­րին շատ հա­ճախ առնչ­վե­լով քննիչ­նե­րի հետ` ա­սում ենք՝ ա­րա էս ինչ եք ա­նում, հե­րիք է Նի­կո­լի հանձ­նա­րա­րա­կա­նով կեղծ քրե­ա­կան գոր­ծեր հա­րու­ցեք, ա­սում են՝ դե տուն ենք պա­հում, հի­մա տուն պա­հե­լու հա­մար աշ­խա­տա­վար­ձը մի քիչ էլ են բարձ­րաց­նում: Այդ տուն պա­հող քննիչ­նե­րը Ար­ցա­խյան ա­ռա­ջին ա­զա­տա­մար­տի, քա­ռօ­րյա­յի մաս­նա­կից Գե­որ­գի Ա­րիս­տա­կե­սյա­նի նկատ­մա­մբ քրե­ա­կան գործ են հա­րու­ցել, վեր­ջերս են ար­դա­րաց­վել, այդ տուն պա­հող քննիչ­նե­րը, Նի­կո­լի հան­ձա­րա­րա­կա­նով,  Յու­րի Խա­չա­տու­րո­վի դեմ քրե­ա­կան գործ հա­րու­ցե­ցին, դա­տա­րա­նով ար­դա­րաց­վեց, այդ տուն պա­հող­նե­րը մի քա­նի օր ա­ռաջ  հե­րո­սա­ծին մայր, Ժո­րա Մար­տի­րո­սյա­նի մո­րը՝ Գա­յա­նե Հա­կո­բյա­նին, սրի­կա­յա­բար  մե­ղադ­րանք ա­ռա­ջադ­րե­լով,  կա­լան­քի տակ պա­հե­ցին: Այդ տուն պա­հող­նե­րը, որ այ­սօր աշ­խա­տա­վարձ բարձ­րաց­նե­լու ակն­կա­լիք ու­նեն, թող ի­մա­նան՝ այս իշ­խա­նու­թյան քայ­լե­րի ար­դյուն­քում, վա­ղը թուր­քի տուն են պա­հե­լու, բայց հա­վա­քա­րա­րի տես­քով»: Դե ինչ, «տուն պա­հե­լը» շատ հա­ճախ է ներ­կա­յաց­վում որ­պես ցան­կա­ցած տա­կան­քու­թյան ար­դա­րա­ցում:

Նախ­կին օմ­բուդս­մեն ԱՐ­ՄԱՆ ԹԱ­ԹՈ­ՅԱ­ՆԸ հի­շեց­րեց այն զար­մա­նա­լի փաս­տը, որ Նի­կո­լի ա­սած­նե­րը հնչել են դեռ մեկ տա­րի ա­ռաջ. «Երեկ ա­սու­լի­սին աս­վեց այն, ինչ ան­ցյալ տա­րի այս նույն ժա­մա­նակ նույն ձև­ա­կեր­պում­նե­րով սկսեց խո­սել Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ն: Նույ­նիսկ Ադր­բե­ջանն այդ ժա­մա­նակ [մեզ հա­մար, ի­հար­կե, բա­ցար­ձակ ա­նըն­դու­նե­լի] նշել էր, որ Տա­վու­շի 7 գյու­ղեր ու Տիգ­րա­նա­շե­նը «վե­րա­դարձ­վե­լու են Ադր­բե­ջա­նի կազմ դե­լի­մի­տա­ցի­ա­յի գոր­ծըն­թա­ցով»: Այ­սինքն` Ադր­բե­ջանն ան­գամ խո­սում էր սահ­մանն­նե­րի ո­րոշ­ման պրո­ցե­սի մա­սին, իսկ ե­րեկ ա­սու­լի­սին ար­դեն հայ­տա­րար­վեց ա­ռանց դե­լի­մի­տա­ցի­ա­յի «այս գլխից» կա­յաց­ված ո­րո­շում, թե գյու­ղե­րը «Ադրբե­ջա­նինն են»: Դե ինչ, Նի­կո­լը նա­և Ադր­բե­ջա­նի ԱԳՆ խոս­նակ է:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ