Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփ. Ուկրաինայում պատերազմի կարգավորումը ընթանում է «գլխապտույտ արագությամբ» Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել Հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Նախնական տեղեկություններով՝ այսօր մահացած զինծառայողն ինքնшսպшն է եղել․ «Իշխանություն» Զինծառայող է կյանքից հեռացել

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ար­ցա­խում հո­գև­որ ծա­ռա­յու­թյան մեջ գտնվող՝ Տեր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ քա­հա­նա ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԸ մի զար­մա­նա­լի, պա­րա­դոք­սալ տե­սա­կետ է հայտ­նել. «Նի­կոլն ա­սում է Ան­նա Հա­կո­բյա­նը հե­րո­սա­ծին մայր է, ու մենք լռում ենք, ինչ ա­սեմ... Կա­սեմ մի­այն հե­տե­և­յա­լը` Ան­նա Հա­կո­բյա­նը հե­րո­սա­ծին է, թե ոչ` չգի­տեմ, բայց Նի­կո­լի­կի մայ­րը հե­րո­սա­ծին է, ում որ­դին մի­այ­նակ ողջ հայ ազ­գին ծնկի բե­րեց: Ա՛յ Նի­կո­լի­կի մայ­րը հաս­տատ հե­րո­սա­ծին է: Ե­թե, Աստ­ված մի ա­րաս­ցե, այդ ան­ձը ստո­րագ­րի փաս­տա­թուղթ, ո­րով Ար­ցա­խը կհան­ձի Ադր­բե­ջա­նին, հա­յին կմնա ըն­դա­մե­նը եր­կու բան ա­նել. ա­ռա­ջի­նը` կտրել աջ, երկ­րորդ` լե­զու, որ այ­լեւս չխո­սի: Աստ­ված ի­րենց դա­տա­վոր, քիչ է մնա­ցել Աստ­ծո դա­տաստա­նին, դատն ար­դեն մո­տե­ցել, շատ քիչ է մնա­ցել, շատ»: Չգի­տենք` երկ­նա­յին դա­տը հե­ռու է, թե մո­տիկ, սա­կայն մեզ հա­մար ա­վե­լի կա­րև­որ է Հայ­րե­նիք ու Պե­տու­թյուն պահ­պա­նե­լը: Իսկ ոմն օ­լի­գարխ Ար­սե­նյան Գու­գո ԱԺ-ում ար­դեն լպիր­շա­բար Ար­ցա­խի հա­յու­թյան կար­գա­վի­ճա­կը հա­վա­սա­րեց­նում է Գլեն­դե­լի և Ավստ­րա­լի­ա­յի սփյուռ­քա­հա­յե­րին: Ին­չև­է, Գու­գո­յին խոր­հուրդ ենք տա­լիս տե­ղա­փոխ­վել Գլեն­դել կամ Ավստ­րա­լի­ա, քան­զի Հա­յաս­տա­նում նրա բա­նա­կա­տե­ղին լա­վա­գույն դեպ­քում բան­տա­խուցն է լի­նե­լու:

ԱԺ-ում էլ «սպա­րա­պետ» ՊԻՍ­ԿԵՄ ՍՈՒ­ՐՈՆ հեր­քում է ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լում տա­րած­ված տե­ղե­կու­թյու­նը, թե հայ­կա­կան կող­մը Տեղ գյու­ղում ադր­բե­ջա­նա­կան սադ­րան­քի ըն­թաց­քում կի­րա­ռել է ի­րա­նա­կան ԱԹՍ-ներ. «ՊՆ-ն հեր­քել է այս ա­պա­տե­ղե­կատ­վու­թյու­նը ու նշել, որ մեր սպա­ռա­զի­նու­թյան մեջ նման զի­նա­տե­սակ գո­յու­թյուն չու­նի, բայց այս ա­պա­տե­ղե­կատ­վու­թյու­նը շա­րու­նա­կու­թյունն է նա­և հայտ­նի ՍՈՒ30-նե­րի մա­սին ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան, երբ նշվում էր, որ ՀՀ ԶՈՒ-ին պատ­կա­նող ինք­նա­թիռ­նե­րը տրվել են այլ երկ­րի»: Լավ, հաս­կա­ցանք, որ ի­րա­նա­կան կամ ֆրան­սի­ա­կան ԱԹՍ-ներ չեն կի­րառ­վել, բայց զար­մա­նա­լի է, ին­չո՞ւ է հաշ­վետ­վու­թյուն տա­լիս` ար­դյո՞ք մեր բա­նակն այդ­պի­սի սպա­ռա­զի­նու­թյուն ու­նի, թե` ոչ: Ար­դյո՞ք այդ­պի­սի դա­վա­ճա­նու­թյան ակտ չի կա­տա­րում` թշնա­մուն ա­սե­լով` հան­գիստ կա­ցեք, մենք այդ­պի­սի զեն­քեր չու­նենք էլ: Մնում է, Հայկ Մա­մի­ջա­նյա­նի ա­սած, «Այդպես լավ չի, մի հատ Wel­­comе պլա­կատ վերց­րու ու այդ­պես կան­չի թշնա­մի­նե­րին, որ հար­ձակ­վեն»: Ին­չև­է, Պա­պի­կյանն այդ­պես էլ մնաց լա­վա­գույն դեպ­քում վար­ժա­պետ, նրա­նից նա­խա­րար չստաց­վեց: Չնա­յած` բո­լոր ՔՊ-ական­նե­րը պի­տա­նի չեն ո՛չ բնու­թյա­նը, ո՛չ մարդ­կու­թյա­նը: Նի­կո­լա­կան լի­նե­լը տե­ղով հայ­հո­յանք է:

Ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ՌԱՄ­ԿԱ­ՎԱՐ­ՆԵ­ՐԻ վե­րա­բե­րյալ հրա­պա­րա­կա­խո­սա­կան դաշ­տում հնչում է «ՌԱԿ. ի­րոք ան­բու­ժե­լի է» ձև­ա­կեր­պու­մը: Եվ զար­մա­նա­լի­ո­րեն դա նա­և հենց հի­մա հաս­տատ­վեց: Մոսկ­վա­յում Ա­լի­և­ի հետ մին­չև ա­կանջ­նե­րը հայ­րե­նա­ծա­խու­թյան մեջ խրված Նի­կո­լը զար­մա­նա­լի­ո­րեն ժա­մա­նակ է գտել և ու­ղերձ է հղել ՌԱԿ 29-րդ հա­մա­գու­մա­րի մաս­նա­կից­նե­րին. «Ռամ­կա­վար ա­զա­տա­կան կու­սակ­ցու­թյան հար­գե­լի ղե­կա­վար­ներ և ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, Ող­ջու­նում եմ Ե­րև­ա­նում ՌԱԿ 29-րդ հեր­թա­կան հա­մա­գու­մա­րի անց­կա­ցու­մը և հույս հայտ­նում, որ այն նոր ազ­դակ կհա­ղոր­դի կու­սակ­ցու­թյան հե­տա­գա գոր­ծու­նե­ու­թյա­նը ինչ­պես Հայ­րե­նի­քում, այն­պես էլ Սփյուռ­քում»: Դե ինչ, ե­թե պե­տա­կան դա­վա­ճա­նը ող­ջու­նում է ո­րև­է կու­սակ­ցու­թյա­նը, ա­պա կա­րե­լի է հա­մոզ­ված լի­նել, որ այդ կու­սակ­ցու­թյու­նը գրպա­նա­յին բնույ­թի է, մո­տա­վո­րա­պես «կլա­սիկ» Էդ­մո­նի ԼՀԿ-ի պես` հո ի­զուր տե­ղը չէ, որ հայ­տա­րա­րում է. «Մենք շա­հագր­գիռ ենք կու­սակ­ցու­թյան շա­րու­նա­կա­կան զար­գաց­մամբ՝ միտ­ված մեր երկ­րի և ժո­ղովր­դի մի­աս­նա­կա­նու­թյան, ա­զա­տու­թյան ու պե­տա­կա­նու­թյան ամ­րապնդ­մա­նը»: Չէ, իս­կա­կա­նից «ՌԱԿ. ի­րոք ան­բու­ժե­լի է»:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ