Այս ամենը կանգնեցնելու միայն մի ճանապարհ կա` ազատել ՀՀ իշխանությունը այս տգետ և դավադիր խմբակի ձեռքերից. Գևորգ Գևորգյան
Թավշյա տեռոր
Արցախի Հանրապետությունը ստեղծվել է ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում։ Միջազգային նորմերի և իրավունքների տեսանկյունից ինքնորոշված ժողովրդի որոշումն անբեկանելի է։
ալիև-նիկոլ զույգը, միմյանց փոխլրացնելով, զբաղված է ազգերի ինքնորոշման իրավունքի զրոյացմամբ, որը քաղաքական ահաբեկչություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլև քաղաքակիրթ մարդկության իրավունքների դեմ։
Այս կործանարար քաղաքականության հետևանքով մեր երկիրը գնում է դեպի ոչնչացում և այս ամենը կանգնեցնելու միայն մի ճանապարհ կա` ազատել ՀՀ իշխանությունը այս տգետ և դավադիր խմբակի ձեռքերից։
Մենք դրանով ոչ միայն Հայաստանն ենք փրկելու, այլև ամբողջ Հարավային Կովկասը։