Նիկոլ Փաշինյանը չի հասկացել Ալիևի ելույթը, այսքանից հետո մեկնելո՞ւ է Քիշնև բանակցի
Վերլուծություն
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Քանի որ Փաշինյանը խնդիրներ ունի Ալիևի ելույթը հասկանալու հետ կապված, ասեմ իմանա Ալիևը տվել է այն խաղաղության բնութագիրը, որը մեզ առաջարկվում է «վիզը ծռած», «վերջնագրային» խաղաղություն` «Ալիևը ողորմած» լինի տրամաբանությամբ։
Դա այն իրավիճակն է, երբ Չերչիլն ասել է, երբ դու անպատվության ու պատերազմի մեջ ընտրում ես անպատվությունը, ստանում ես և' անպատվություն և' պատերազմ։ Փաշինյանի միակողմանի ու հակապետական զիջումները վտանգել են ոչ միայն 120.000 հայերի կյանքը, այլ հայոց պետականությունը։
Հիմա մենք շատ ավելի վատ վիճակում ենք, քան 2020 թ. նոյեմբերի 9֊ի գիշերը ու դա Փաշինյանի քաղաքականության հետևանք է։ Այսքանից հետո մեկնելու՞ է Քիշնև ու պայմանագիր բանակցի...»։