Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Ինչո՞ւ է Աշոտ Փաշինյանը իրեն նետել մեքենայից

Իրավական

«Աշոտ Փաշինյանը Գայանեի համար շատ անսպասելի է դուրս եկել մեքենայից։ Մեքենան գրեթե կանգնած է եղել։ Այո, ընթացքի մեջ է եղել, բայց ընդհուպ կանգնած։ Շատ դանդաղ ընթացք է եղել ու այդ ժամանակ Աշոտ Փաշինյանը դուրս է եկել։ Մենք դեռ պիտի ստանանք այն հարցի պատասխանը, թե ինչը դրդեց նրան գնալ այդ քայլին։ Եթե մի պահ ընդունեք վարույթն իրականացնող մարմնի դիրքորոշումը առ այն, որ խաբեությամբ է եղել մեքենա նստելը, մենք պիտի կարողանանք պատճառհետևանքային կապ ունենալ սկզբնական գործողությունների ու վերջին գործողության հետ։ Սակայն եթե մենք հետևում ենք նույն վարույթն իրականացնող մարմնի տրամաբանությանը, ապա իմ նշած այդ պատճառհետևանքային կապը փաստորեն ընդհանրապես կտրվում է»,- այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գայանե Հակոբյանի նոր փաստաբաններից Հովսեփ Սարգսյանը։

«Վարույթն իրականացնող մարմինը ոչ թե ապացույցների բավարար շեմ չունի, այլ ընդհանրապես այստեղ հանցակազմն է բացակայում։ Եթե դու ցանկանում ես անձին առևանգել, դա բացառապես դրսևորվում է ոչ թե աննուղակի դիտավորությամբ, այլ դրսևորվում է բացառապես ուղղակի դիտավորությամբ»,- հավելեց նա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ