⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Սպերցյանը` ՌՊԼ-ի լավագույն կիսապաշտպանի հավակնորդ

Սպորտ

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը հավակնում է Ռուսաստանի ավարտվող առաջնության լավագույն կիսապաշտպանի մրցանակին, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը:

Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման, դարձել 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանի մրցանակին հավակնում են նաև Ռուսլան Լիտվինովը («Սպարտակ») և Վենդելը («Զենիթ»): Եռյակը ձևավորվել է երկրպագուների քվեարկությամբ:

Եզրափակիչ քվեարկությանը կմասնակցեն ՌՊԼ-ի թիմերի գլխավոր մարզիչներն ու ավագները, լիգայի լեգենդներն ու փորձագետները։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 4-ին։ 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ