Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփ. Ուկրաինայում պատերազմի կարգավորումը ընթանում է «գլխապտույտ արագությամբ» Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել Հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Նախնական տեղեկություններով՝ այսօր մահացած զինծառայողն ինքնшսպшն է եղել․ «Իշխանություն» Զինծառայող է կյանքից հեռացել

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Նի­կոլ Փա­շի­նյանն իր թվի­թե­րյան է­ջով շնոր­հա­վո­րել է Թուր­քի­ա­յի նա­խա­գահ ՌԵ­ՋԵՓ ԹԱ­ՅԻՓ ԷՐ­ԴՈ­ՂԱ­ՆԻՆ վե­րընտր­վե­լու կա­պակ­ցու­թյամբ: «Շնոր­հա­վո­րանք­ներս նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նին վե­րընտր­վե­լու կա­պակ­ցու­թյամբ: Ակն­կա­լում եմ շա­րու­նա­կել մեր երկր­նե­րի մի­ջև հա­րա­բե­րու­թյուն­նե­րի լի­ար­ժեք կար­գա­վոր­ման ուղ­ղու­թյամբ հա­մա­տեղ աշ­խա­տան­քը»,- գրել է նա: Վստահ ենք` դա ոչ թե զար­մա­նա­լի, այլ օ­րի­նա­չափ ի­րա­դար­ձու­թյուն է: Ա­վե­լին, ազ­գա­կոր­ծան պա­տու­հա­սը տվյալ դեպ­քում ան­կեղծ է, քան­զի Էր­դո­ղա­նը նրա իշ­խա­նա­վա­րու­թյան պահ­պան­ման մի­ակ ե­րաշ­խա­վորն է: Ar­me­ni­an in­fo բլո­գի վկա­յու­թյամբ. «Էրդո­ղանն է Նի­կո­լի իշ­խա­նու­թան թիվ մեկ ե­րաշ­խա­վո­րը, ու ե­թե չլի­ներ Պու­տի­նի առ­ջև նրա անձ­նա­կան բա­րե­խո­սու­թյու­նը, Նի­կոլն այ­սօր բանտ­ված կլի­ներ: Հաշ­վի առ­նե­լով, որ Նի­կո­լի թիվ մեկ խնդի­րը սե­փա­կան հե­տույ­քը վար­չա­պե­տի ա­թո­ռին սոսնձ­ված պա­հելն է՝ ան­կախ նրա­նից, թե դրա հե­տև­ան­քով քա­նի հա­զար քկմ-ով կկրճատ­վի ՀՀ սու­վե­րեն տա­րած­քը, Էր­դո­ղա­նի վե­րընտ­րու­թյու­նը նրա հա­մար կյան­քի հարց էր, ո­րի դի­մաց նա պատ­րաստ է տալ թե­կուզ ողջ Հա­յաս­տա­նը»: Այն­պես որ, վիժ­վածք Էր­դո­ղա­նի ընտ­րու­թյու­նը նա­և կա­պի­տու­լյանտ Նի­կո­լի անձ­նա­կան հաղ­թա­նակն է:

Իսկ ՀՀ վաս­տա­կա­վոր թքող Ա­ԼԵՆ ՍԻ­ՄՈ­ՆՅԱ­ՆԸ ար­դեն հա­սել է նրան, որ սոց­ցան­ցե­րի ա­մե­նա­ժեխ օգ­տա­տե­րե­րի օ­րի­նա­կով նույ­նիսկ Օ­ՄԱՐ ԽԱ­ՅԱ­ՄԻՆ վե­րագ­րում է մտքեր, ո­րոնք մեծն պո­ե­տը ապ­րի­ո­րի չէր կա­րող ար­տա­հայ­տել, զորօ­րի­նակ. «О нас ду­ма­ют пло­хо лишь те, кто ху­же нас, а те, кто луч­ше нас... Им не до нас»: Լավ, այդ ին՛չ աս­տի­ճա­նի ան­կում պի­տի ապ­րի ԱԺ խոս­նա­կի պաշ­տոն զբա­ղեց­նո­ղը: Մի՞թե այդ­քան: Չնա­յած ի՞նչ սպա­սել կի­նո­յում է­ժա­նա­գին դե­րեր խա­ղա­ցող դի­շով­կա­յից: Չէ՞ որ մի­այն ա­մե­նա­է­ժա­նա­գի­նը կա­րող էր հայտն­վել քա­ղա­քա­ցու վրա թքո­ղի ան­պատ­վա­բեր դե­րում: Խե՛ղճ Օ­մար Խա­յամ, մի՞թե նրա մտքով կանց­ներ, որ ի­րեն մտքեր կվե­րագ­րի մի է­ժա­նա­գին ոչն­չու­թյուն, ո­րը հա­րև­ան Հա­յաս­տա­նում բարձր պաշ­տո­նի կհաս­նի: Չնա­յած` ե­թե ա­զե­րի­նե­րի հետ են «ախպե­րա­նում», նրանց մե­թո­դա­բա­նու­թյունն էլ կըն­դօ­րի­նա­կեն, ի՞նչը պի­տի խան­գա­րի որ: Ե­թե ա­զե­րին կա­րող է Օ­մար Խա­յա­մին ա­զե­րի հռչա­կի, ա­պա ին­չո՞ւ ոմն ա­զե­րի­ա­պաշտ Ա­լեն Սի­մո­նյան բա­նաս­տեղ­ծին մտքեր չվե­րագ­րի... գրե­թե ան­մե­ղա­բար...

Իսկ քա­ղա­քա­գետ ՍՏԵ­ՓԱՆ ԴԱ­ՆԻ­Ե­ԼՅԱ­ՆԸ փաս­տում է. «Աշխար­հում, մեր տա­րա­ծաշր­ջա­նում ու երկ­րի ներ­սում ա­մեն ինչ դի­նա­միկ կեր­պով փո­խոխ­վում է: Այն Հա­յաս­տանը, ո­րը կար մին­չև 2018 թվա­կանը, այ­լևս չկա, այն Հա­յաս­տանը, ո­րը կար մին­չև 2020 թվա­կանը, այ­լևս չկա, այն քա­ղա­քա­կան լանդ­շաֆ­տը, ո­րը կար ե­րեկ, այ­սօր չկա: Սա­կայն կա մեկ ան­փո­փոխ բան, դա քա­ղա­քա­կան մտա­ծո­ղու­թյունն է, կամ այն խառ­նի­ճա­ղանջ, ան­հաս­կա­նա­լի, ա­նըմբռ­նե­լի բա­նը, որն ան­վա­նում ենք քա­ղա­քա­կան կյանք: Դա մնա­ցել է նույ­նը՝ դա այն քա­ղա­քա­կան բա­ռա­պա­շարն է, դիս­կուրսն է, ո­րը դեռ մնա­ցել է ու ի­րա­կա­նու­թյան հետ ո­րև­է ա­ղերս չու­նի՝ ի­րա­կա­նու­թյու­նից կտրված կու­սակ­ցու­թյուն­ներ, կամ այն, ինչն ան­վա­նում ենք կու­սակ­ցու­թյուն­ներ, ա­մե­նա­շատ հնչող բա­ռեր՝ ռու­սա­մետ, ա­րևմ­տա­մետ և այլն: Մեր միտ­քը, բա­ռա­պա­շարը, ըն­կա­լում­նե­րը ո­րև­է ա­ղերս չու­նեն ի­րա­կա­նու­թյան հետ, ա­վե­լին, դրանք բառ-հաս­կա­ցու­թյան տես­քով ծու­ղակ­ներ են, ո­րոնք թույլ չեն տա­լիս հաս­կա­նալ ու գնա­հա­տել ի­րա­կա­նու­թյու­նը: Ամ­բողջ քա­ղա­քա­կան դաշ­տը պետք է վեր­բեռ­նել, վե­րաձև­վել, վե­րա­ի­մաս­տա­վո­րել, վե­րագ­նա­հա­տել: Նոր ի­րա­կա­նու­թյու­նը նոր մտա­ծո­ղու­թյուն ու նոր դե­րա­կա­տար­նե­րի կա­րիք ու­նի: Հին ի­ներ­ցի­ան պետք է հաղ­թա­հա­րել ու պետք է սկսենք ինք­ներս  մե­զա­նից, յու­րա­քան­չյուրս»: Զար­մա­նա­լի է, մենք լրի՞վ ա­նի­րա­կան աշ­խար­հում ենք ապ­րում:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ