«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում» Մերցը խղճուկ խայտառակություն է. Մեդվեդև Թրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ «Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն

Մոսկվային դիմելն Արցախի վերջին տարբերակն է

Միջազգային

Սպա­սե­լի էր, որ Նի­կո­լի վեր­ջին հայտ­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հե­տո Ա­լի­ե­ւը պետք է անց­ներ հար­ձակ­ման՝ հար­վածն ուղ­ղե­լով ար­դեն Ար­ցա­խին: Ի­մաս­տը շատ պարզ է,  քա­նի դեռ Ար­ցախն Ադր­բե­ջա­նի գե­րիշ­խա­նու­թյու­նը չի ըն­դու­նում, իսկ ռու­սա­կան բա­նա­կը, թե­կու­զեւ խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա ոչ մասշ­տա­բա­յին ծա­վալ­նե­րով այն­տեղ է, «Արցա­խը Ադր­բե­ջան է եւ՝ վերջ» թե­զը վեր­ջա­կե­տի հասց­նել չի ստաց­վե­լու, ինչ էլ որ Նի­կո­լը հայ­տա­րա­րի: Դա, ի­հար­կե, շատ լավ հաս­կա­նում է նա­եւ Ա­լի­ե­ւը, այ­սինքն, որ պետք է կա­րո­ղա­նա Ար­ցա­խին կոտ­րել՝ օգ­տա­գոր­ծե­լով ար­դեն նա­եւ այն հո­գե­բա­նա­կան ֆո­նը, ո­րը ստեղ­ծում է Նի­կո­լի թվարկ­ած բո­լոր ու­րա­ցում­նե­րը:

Ա­ԼԻ­Ե­ՎԻ ՎԵՐՋ­ՆԱ­ԳԻ­ՐԸ

Հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րը նա­խօ­րե­ին հնչեց­րեց Հեյ­դա­րո­վի­չը, աս­վա­ծին է միտ­ված: Հի­շեց­նենք, որ նա­խօ­րե­ին Ա­լի­եւն ար­դեն բաց տեքս­տով վերջ­նա­գիր ներ­կա­յաց­րեց ար­ցա­խա­հա­յու­թյա­նը, ընդ ո­րում, զրո ու­շադ­րու­թյուն դարձ­նե­լով այն «բա­ցատ­րա­կան մա­սին», ո­րը Նի­կո­լը դրել է «Արցա­խը Ադր­բե­ջան է եւ՝ վերջ» իր գոր­ծու­նե­ու­թյան հիմ­քում: Այ­սինքն, ինչ­քան էլ Նի­կո­լը այդ թե­զը կա­պում է այն «արդա­րաց­ման» հետ, թե՝ Ստե­փա­նա­կեր­տը պետք է ու­ղիղ բա­նակ­ցի Բաք­վի հետ, Ա­լի­ե­ւը պարզ ցույց տվեց, որ ոչ մե­կի հետ էլ բա­նակ­ցել չի պատ­րաստ­վում: «Բո­լո­րին քաջ հայտ­նի է, որ այ­սօր մենք բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու­նենք այդ տա­րա­ծաշր­ջա­նում ցան­կա­ցած գոր­ծո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: Ուս­տի, խորհր­դա­րա­նը պետք է լու­ծար­վի, տար­րը, որ ի­րեն նա­խա­գահ է ան­վա­նում, պետք է հանձն­վի, բո­լոր նա­խա­րար­նե­րը, պատ­գա­մա­վոր­նե­րը եւ այ­լոք պետք է լքեն ի­րենց պաշ­տոն­նե­րը: Մի­այն այդ դեպ­քում նրանց նկատ­մամբ կա­րող է նե­րո­ղամ­տու­թյուն ցու­ցա­բեր­վել: Մի­այն այդ դեպ­քում կա­րող է խոսք գնալ ինչ-որ հա­մա­ներ­ման մա­սին…»: Այ­սինքն, Նի­կո­լի ա­սած՝ Բա­քու-Ստե­փա­նա­կերտ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ճա­ռե­րին Ա­լի­ե­ւը պարզ հայ­տա­րա­րում է՝ ար­ցա­խա­հա­յու­թյու­նն ըն­դա­մե­նը մեկ տար­բե­րակ ու­նի՝ «Ենթարկ­վել Ադր­բե­ջա­նի օ­րենք­նե­րին, լի­նել Ադր­բե­ջա­նի լո­յալ եւ նոր­մալ քա­ղա­քա­ցի, աղ­բա­նոց նե­տել ի­րենց կեղծ պե­տա­կան ատ­րի­բուտ­ներն ու լու­ծա­րել խորհր­դա­րա­նը»:

Նի­կո­լը դեմ­քի ա­մե­նա­ան­մեղ ար­տա­հայ­տու­թյամբ տա­րա­կու­սեց, թե. «Առնվազն հաս­կա­նա­լի չեն Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի ե­րեկ ա­րած մի շարք հայ­տա­րա­րու­թյուն­ներ»: Ու տես­նես այդ ի՞նչ է «անհաս­կա­նա­լի»: Երբ Ար­ցա­խը ճա­նա­չում ես Ադր­բե­ջա­նի մաս, մի՞թե դա ար­դեն իսկ չի նշա­նա­կում, որ Բա­քուն ու­նի բո­լոր ի­րա­վունք­նե­րը՝ Ար­ցա­խի նա­խա­գահ, նա­խա­րար­ներ, ԱԺ, դրոշ եւ զի­նան­շան տեր­մին­նե­րը հա­մա­րել ա­պօ­րի­նի՝ պա­հան­ջե­լով ի­րենց նման պաշ­տո­նյա հա­մա­րող­նե­րից՝ նե­րո­ղու­թյուն հայ­ցել եւ հա­մա­ներ­ման ար­ժա­նա­նալ: «Արդյոք  դա նշա­նա­կո՞ւմ է հրա­ժա­րում Բրյու­սե­լում  ձեռքբեր­ված  պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րից»,- դեմ­քի նույն «մի­ա­միտ» ար­տա­հայ­տու­թյամբ ա­վե­լաց­նում է Նի­կո­լը: Ո՛չ, չի նշա­նա­կում. ե­թե Ար­ցա­խը հանձ­նել ես Ադր­բե­ջա­նին, ա­պա Ադր­բե­ջա­նը ոչ թե կա­րող է, այլ իր օ­րենսդ­րու­թյամբ պար­տա­վոր է թույլ չտալ, որ այն­տեղ լի­նեն նա­խա­գահ եւ նա­խա­րար­ներ, ինչ­պես ադր­բե­ջա­նա­կան ցան­կա­ցած այլ տա­րա­ծաշր­ջա­նում է, ու հա­զիվ թե ի­րա­կա­նում Նի­կոլն այս պարզ փաս­տը չգի­տակ­ցի:

Սա­կայն այս ա­մե­նը սպա­սե­լի էր, այ­սինքն՝ կլի­նեն Բա­քու-Ստե­փա­նա­կերտ ինչ-որ աբ­սուր­դա­յին բա­նակ­ցու­թյուն­ներ, թե Ա­լի­ե­ւի այս վերջ­նա­գի­րը, բան չի փոխ­վում: Այն պա­հից, երբ Նի­կո­լը սկսեց խո­սել «Ադրբե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյուն» տրա­մա­բա­նու­թյու­նից, բո­լոր հե­տե­ւանք­ներն ար­դեն հաս­կա­նա­լի է­ին, եւ Ար­ցախն էլ, ան­կախ այդ ի­րո­ղու­թյուն­նե­րի մա­տուց­ման ձե­ւից, հայտն­վեց բա­ռա­ցի­ո­րեն նույն հար­ցադր­ման ա­ռաջ՝ ի՞նչ ա­նել այս ի­րա­վի­ճա­կում:

Այն, որ փաս­տա­ցի վի­ճա­կը սա է, նա­եւ, թե ինչ հա­վա­նա­կան քայ­լեր կան, քա­նիցս են­թադ­րու­թյուն հայտ­նե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք եւ կրկնենք հիմ­նա­կա­նը: Այ­սինքն, որ Ար­ցա­խը, ե­թե ու­զում է ա­ռաջ­նորդ­վել, այ­սպես ա­սենք, 1988թ.-ի քա­ղա­քա­կան տրա­մա­բա­նու­թյամբ (մի­ա­ցում, ան­կախ կար­գա­վի­ճակ), հաշ­վի առ­նե­լով նա­եւ Հա­յաս­տա­նում Նի­կո­լի առ­կա­յու­թյան փաս­տը, այս պա­հին ու­նի հաշ­ված հնա­րա­վոր քայ­լե­րի տար­բե­րակ: Այն է.

  1. Ըն­դու­նել Ա­լի­ե­ւի վերջ­նա­գի­րը եւ փոր­ձել նրա հետ ինչ-որ ձե­ւով լե­զու գտնել: Ու ե­րե­ւի բո­լորն են հաս­կա­նում, որ սա կլի­նի ժա­մա­նա­կա­վոր լու­ծում, այն էլ՝ կարճ ժա­մա­նա­կի հա­մար, քա­նի որ ըն­դա­մե­նը 1-2 տա­րուց Ար­ցա­խում հա­զիվ թե ան­գամ մեկ հայ մնա:
  2. Մեր­ժել ա­մեն մի ա­ռա­ջարկ եւ վե­րա­դառ­նալ ռազ­մա­կան հա­կա­մար­տու­թյան:
  3. Լքել Ար­ցա­խը: Դե այս տար­բե­րա­կը միշտ էլ ե­ղել է ու կա:

ՎԵՐ­ՋԻՆ ՇԱՆՍԸ

Ար­ցա­խում դեռ շա­րու­նա­կում են գո­նե հրա­պա­րա­կա­յին դաշ­տում խո­սել երկ­րորդ տար­բե­րա­կի մա­սին: Օ­րի­նակ, Ար­ցա­խի ԱԺ պատ­գա­մա­վոր Մե­տաք­սե Հա­կո­բյա­նը նկա­րագ­րում է այս պատ­կե­րը. «Այժմ թի­րա­խում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան ինս­տի­տուտ­ներն են:  Ա­լի­ե­ւը… չի պատ­կե­րաց­նում, որ Ար­ցա­խում փա­շի­նյան նի­կոլ­ներն ու ար­սե­նյան գուր­գեն­նե­րը չեն...այստեղ են ՄՈՆ­ԹԵ­ՆԵ­ՐԸ, ԲԵ­ԿՈՐ­ՆԵ­ՐԸ, ԱԶ­ԳԱԼ­ԴՅԱՆ­ՆԵ­ՐԸ, Ա­ԲԱ­ՋՅԱՆ­ՆԵ­ՐԸ...հի­մա էլ... Դժվար է, ան­տա­նե­լի ու ան­պատ­կե­րաց­նե­լի մեր ի­րա­կա­նու­թյու­նը, ո­րը եր­բեմն ա­նե­լա­նե­լի է թվում...սա­կայն ՀԱՅ­ՐԵ­ՆԻՔՆ ՈՒՆԵ­ՆԱ­ԼՈՒ գի­տակ­ցումն է, որ կհա­մախմ­բի ու ՄԵԶ կտա­նի դե­պի նոր ՍԱՐ­ԴԱ­ՐԱ­ՊԱՏ...»:  Մո­տա­վո­րա­պես նույն մտքին է տա­նում Ռու­բեն Վար­դա­նյա­նը, թե՝ «Մենք պայ­քա­րե­լու ենք մին­չեւ վերջ: Վերջ­նա­կե­տը հատ­ված է՝ կա՛մ դու կանգ­նում ես ի պաշտ­պա­նու­թյուն Ար­ցա­խի, կա՛մ դու ողջ հայ ժո­ղովր­դի դեմ ես»: Եվ այս­պես շա­րու­նակ՝ «կռվել մին­չեւ ա­րյան վեր­ջին կա­թի­լը» տրա­մա­բա­նու­թյամբ:

Սկսենք Վար­դա­նյա­նի ա­սա­ծից: Փոր­ձենք ռե­ալ գնա­հա­տել ի­րո­ղու­թյուն­նե­րը, որ վա­ղը ծանր փաս­տի ա­ռաջ չկանգ­նենք: «Ողջ հայ ժո­ղովր­դից» քա­նի՞ մարդ դուրս ե­կավ փո­ղոց՝ բո­ղո­քե­լով Նի­կո­լի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի դեմ, Հա­յաս­տա­նով մեկ կա՞ այն բազ­մա­հա­զա­րա­նոց հան­րա­հա­վաք­նե­րը, ո­րոնք 1988թ.-ին ա­ռաջ բե­րե­ցին Ար­ցա­խյան շար­ժու­մը: Հա­ջո­դը, այս ի­րա­վի­ճա­կում ո՞րն է «նոր ՍԱՐ­ԴԱ­ՐԱ­ՊԱ­ՏԻ» պո­տեն­ցիա­լը, այն է՝ քա­նի՞ փամ­փուշտ, արկ, զին­տեխ­նի­կա կա Ար­ցա­խում, որ ա­մե­նա­վառ պատ­կե­րա­ցում­նե­րով 120 հա­զար բնակ­չու­թյա­նը կա­րո­ղա­նաս զի­նել եւ հա­նել պայ­քա­րի: Ե­ղա­ծը քա­նի՞ օր է հե­րի­քե­լու, նոր պա­շար­ներ որ­տե­ղի՞ց են գա­լու, Նի­կո­լին հան­դուր­ժող հա­յաս­տա­նյան մաս­սա­նե­րից քա­նի՞ մարդ կգա Ար­ցա­խին օգ­նե­լու, թե՞ 1-2 օր­վա կռվից հե­տո պայ­քա­րող­նե­րը կմնան ան­զեն: Ու այդ դեպ­քում գո­նե չնչին հույս կա՞, որ «քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հը» թույլ չի տա այդ ան­զեն 120 հա­զար մար­դուն կո­տո­րել: Այս բո­լոր հար­ցե­րի մա­սով հու­սադ­րող պա­տաս­խան Ար­ցա­խում ո­րե­ւէ մեկն ու­նի՞, որ ռե­ալ հնա­րա­վոր լի­նի խո­սել ինք­նա­պաշտ­պա­նու­թյու­նից:

Ար­դյուն­քում, մի­ակ տար­բե­րակ­ը, որ դեռ կա­րող է ո­րոշ հույ­սեր ներշն­չել, պետք է լի­նի 1988թ.-ի քա­ղա­քա­կան կուր­սի տրա­մա­բա­նու­թյու­նը փո­խե­լը: Այ­սինքն, ե­թե Ար­ցա­խը նախ՝ չի ու­զում լի­նել Ադր­բե­ջա­նի կազ­մում եւ երկ­րոր­դը, գործ­նա­կան հնա­րա­վո­րու­թյուն չու­նի լի­նել ինք­նու­րույն կամ մի­ա­նալ Հա­յաս­տա­նին, կա­րող է շարժ­վել մի­այն եր­րորդ տար­բե­րա­կով՝ մեկ ու­րիշ պե­տու­թյան գո­նե ժա­մա­նա­կա­վոր վե­րահս­կո­ղու­թյան տակ անց­նե­լու ուղ­ղու­թյամբ: Այլ հնա­րա­վոր եւ քիչ թե շատ ի­րա­տե­սա­կան տար­բե­րակ (օրի­նակ՝ ՄԱԿ-ի ու­ղիղ կա­ռա­վար­ման ման­դատ կամ նման մեկ այլ բան) պար­զա­պես գո­յու­թյուն չու­նի: Ընդ ո­րում, ան­գամ այս տար­բե­րակն է ար­դեն կախ­ված շատ մեծ հար­ցա­կա­նից՝ իսկ կա՞ նման պե­տու­թյուն, ո­րը մի­ա­ժա­մա­նակ ու­նի հնա­րա­վո­րու­թյուն եւ ցան­կու­թյուն (այդ թվում՝ սե­փա­կան շա­հը)՝ նման բեռ վերց­նե­լու հա­մար:

Հնա­րա­վոր թեկ­նա­ծու­նե­րը, ի­հար­կե, եր­կուսն են՝ Ի­րա­նը եւ Ռու­սաս­տա­նը: Ի­րա­նը, սա­կայն, չի մտնի նման բե­ռի տակ, այն կենտ­րո­նա­ցած է հիմ­նա­կա­նում Սյու­նի­քի ստա­տուս-քվոն պահ­պա­նե­լու վրա:

Ռու­սաս­տա­նը, ի­հար­կե, ու­նի իր շա­հը: Բայց կցան­կա­նա՞ նման բե­ռի տակ մտնել: Մինչ 44-օրյա պա­տե­րազմն ու այդ փու­լում՝ ա­վե­լի շուտ կցան­կա­նար: Պա­տե­րազ­մից հե­տո մինչ վեր­ջին մոս­կո­վյան հան­դի­պու­մը՝ շան­սեր դեռ կա­յին: Այդ վեր­ջին հան­դի­պու­մից հե­տո ինչ-որ բան փոխ­վե՞լ է. սա ար­դեն մտա­ծե­լու հարց է: Բայց է­լի սա մի­ակ տար­բե­րակն է մնում, եւ ե­թե Ար­ցա­խը ոչ թե նույ­նիսկ օր ա­ռաջ, այլ Ա­լի­ե­ւի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյու­ննե­րից հե­տո ար­դեն ժամ ա­ռաջ պաշ­տո­նա­պես չդի­մի Մոսկ­վա­յին, նույ­նիսկ ներ­կա փոքր շան­սը կա­րող է չմնալ:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված