Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփ. Ուկրաինայում պատերազմի կարգավորումը ընթանում է «գլխապտույտ արագությամբ» Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել Հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Նախնական տեղեկություններով՝ այսօր մահացած զինծառայողն ինքնшսպшն է եղել․ «Իշխանություն» Զինծառայող է կյանքից հեռացել

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ա­հա գլխա­վոր գե­րա­գույն կա­պի­տու­լյան­տի գոր­ծու­նե­ու­թյան ար­դյուն­քը` ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻ ԱԳՆ-Ն զար­մա­նա­լի հայ­տա­րա­րու­թյամբ է հան­դես ե­կել. «Հա­յաս­տա­նը չպետք է մի­ջամ­տի հայ բնա­կիչ­նե­րի հետ Ադր­բե­ջա­նի երկ­խո­սու­թյա­նը»: Ար­դեն այն­քան են լկտի­ա­ցել, որ ցե­ղաս­պա­նու­թյու­նը, էթ­նիկ զտու­մը կո­չում են «երկխո­սու­թյուն»: Ա­վե­լին, Բա­քուն հայ­տա­րա­րում է. «...Լավ կլի­նի, որ հայ­կա­կան կող­մը, խա­ղա­ղա­պահ ջան­քե­րին խո­չըն­դո­տե­լու փո­խա­րեն, կեղծ ու սուտ հայ­տա­րա­րու­թյուն­ներ չա­նի, խոս­քով ու գոր­ծով հար­գի մեր երկ­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյունն ու ինք­նիշ­խա­նու­թյու­նը: Հա­յաս­տա­նի՝ սրան հա­կա­սող գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և հայ բնա­կիչ­նե­րի հետ Ադր­բե­ջա­նի երկ­խո­սու­թյա­նը մի­ջամ­տե­լը մի­ջամ­տու­թյուն է մեր երկ­րի ներ­քին գոր­ծե­րին և հա­կա­սում է տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյանն ու ինք­նիշ­խա­նու­թյա­նը ա­ջակ­ցե­լու մա­սին Հա­յաս­տա­նի հա­վակ­նոտ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին»: Այ­սինքն` խուն­տա­յի լրիվ չմո­յա­կան վար­քագ­ծի հե­տև­ան­քով հա­սել ենք նրան, որ թուրքն ա­սում է` մենք ձեզ պի­տի կո­տո­րենք, բայց դուք պի­տի չհա­մար­ձակ­վեք ան­գամ դա ար­ձա­նագ­րել և բո­ղո­քել մեր «ինքնիշ­խան» յա­թա­ղա­նի դեմ: Եվ այս­քա­նից հե­տո դեռ նի­կո­լա­կան­նե­րին բա­րև տվող կա...

Իսկ կա­պի­տու­լյան­տի սի­րե­լին` ՇԱՌԼ ՄԻ­ՇԵ­ԼԸ, իր ե­րես­պաշ­տու­թյամբ զար­մա­նա­լի­ո­րեն չի զի­ջում Բաք­վին. «Բաք­վի և նախ­կին ԼՂԻՄ-ում բնակ­վող հա­յե­րի մի­ջև երկ­խո­սու­թյու­նը նրանց ի­րա­վունք­նե­րի և անվ­տան­գու­թյան վե­րա­բե­րյալ այժմ ա­ռանց­քա­յին է»: «Կա­րև­որ է զերծ մնալ մաք­սի­մա­լիս­տա­կան դիր­քո­րո­շում­նե­րից ու երկ­խո­սու­թյան նպա­տակ ու­նե­նալ: Ա­վե­լի քան 30 տար­վա հա­կա­մար­տու­թյու­նից հե­տո վեր­քե­րի ա­պա­քի­նու­մը ժա­մա­նակ է պա­հան­ջում: Հա­մար­ձակ ո­րո­շում­ներ են պետք»: Ի՞նչ «հա­մար­ձակ ո­րո­շում­նե­րից» է խո­սում այս եր­կե­րե­սա­նին` հա­մար­ձակ էթ­նիկ զտում­նե­րի՞ց... Ե­թե դա­տենք հենց իր Եվ­րո­պա­յում` Կո­սո­վո­յում, թրքա­մետ ալ­բա­նա­ցի­նե­րի հա­մար­ձակ բռնու­թյուն­նե­րը սեր­բե­րի նկատ­մամբ, ա­պա հենց դա նկա­տի ու­նի: «Կա­րև­որ է մի­մյանց ինք­նիշ­խա­նու­թյան ու տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան նկատ­մամբ հար­գան­քը վե­րա­հաս­տա­տե­լու և սահ­ման­նե­րի դե­լի­մի­տա­ցի­ա­յի ուղ­ղու­թյամբ ա­ռա­ջըն­թա­ցի հա­մար, ինչ­պես նա­և սահ­մա­նա­մերձ տա­րածք­նե­րում ռիս­կե­րը նվա­զեց­նե­լու հա­մար»,- նշել է Մի­շե­լը, սա­կայն զար­մա­նա­լի է, ի՞նչ «ռիս­կե­րի նվա­զե­ցու­մից» է բար­բա­ռում: Օ­րի­նակ, մա­յի­սի 28-ին հենց Տա­թև­ի վա­նա­կան հա­մա­լի­րի գլխա­վոր մուտ­քի մոտ տե­սա մի սու­րու եվ­րա­դի­տորդ­ներ` ի­րենց ավ­տո­մե­քե­նա­նե­րով հան­դերձ: Փո­խա­նակ սահ­մա­նագ­ծին դի­տեն, վե­րըն­կած է­ին այն­տեղ, ուր դի­տար­կե­լու բան չկար:

Ժո­ղո­վուր­դը ճիշտ է ա­սում, որ «լա­վու­թյուն ա­նո­ղի գլու­խը ծակ է», դա զար­մա­նա­լի­ո­րեն ե­րև­ում է նախ­կին գլխա­վոր հար­կա­դիր կա­տա­րող ՄԻՀ­ՐԱՆ ՊՈ­ՂՈ­ՍՅԱ­ՆԻ պա­րա­գա­յում: Մինչ Ա­ԱԾ-ն, Ա­բա­զյա­նով հան­դերձ, քնած էր եր­կա­րա­կանջ կեն­դա­նու ա­կան­ջում, Միհ­րան Պո­ղո­սյանն ա­հա­զան­գում է Ա­բա­զյա­նին, որ բա­նա­նի արկ­ղե­րը պա­հես­տում դա­տար­կե­լիս հայտ­նա­բեր­վել է 1 տոն­նա կո­կա­ին, Ա­բա­զյա­նին ուղղ­ված նրա ձայ­նա­յին հա­ղոր­դագ­րու­թյու­նը լսել ենք բո­լորս, բայց ար­դյուն­քում քննի­չի միջ­նոր­դու­թյամբ հսկող դա­տա­խա­զի կող­մից ո­րո­շում­ներ են կա­յաց­վել «նա­և հան­ցա­վոր խմբի ան­դամ­ներ, «Մրգե­նի» ՍՊ ըն­կե­րու­թյան փաս­տա­ցի սե­փա­կա­նա­տի­րոջ Մ.Պ-ի, նույն ըն­կե­րու­թյան տնօ­րեն Լ.Ա-ի և պա­հես­տա­պետ Ս.Գ-ի նկատ­մամբ խմբի կազ­մում, նախ­նա­կան հա­մա­ձայ­նու­թյամբ ա­ռանձ­նա­պես խո­շոր չա­փե­րով թմրա­մի­ջոց ա­պօ­րի­նի ի­րաց­նե­լու և ա­ռանձ­նա­պես խո­շոր չա­փե­րով թմրա­մի­ջո­ցի մաք­սա­նեն­գու­թյուն կա­տա­րե­լու հա­մար ՀՀ քրե­ա­կան օ­րենսգր­քի հա­մա­պա­տաս­խան հոդ­ված­նե­րով հան­րա­յին քրե­ա­կան հե­տապն­դում հա­րու­ցե­լու մա­սին»: Հի­մա ա­սեք` ե­թե չլի­ներ Մ. Պո­ղո­սյա­նի ա­հա­զան­գը, Ա­ԱԾ-ն այդ թմրա­նյութն ար­դյո՞ք կգտներ, թե՞ Ի­տա­լի­ա­յում գտա­ծի նմա­նու­թյամբ մին­չև հի­մա լու­րի կսպա­սե­ինք:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ