ՉՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՊԻՂԾ ԾՆՈՒՆԴԴ, ՀՈՂԱՏՈ՛Ւ
Վերլուծություն
Կա Սուրբ ծնունդ, որը կապված է քրիստոնեական դավանանքի հետ, և կա պիղծ ծնունդ` պետական դավաճան վիժվածքի ծննդյան օրը: 2018-ի իշխանազավթման ալիքի տակ, երբ ինտենսիվորեն ստեղծվում էր այդ թրքահարճի անձի պաշտամունքը, անգամ փորձ արվեց ստեղծել պիղծ ծնունդը նշելու արարողակարգ: Ինչ-որ աղանդավոր կերպարներ կոչ արեցին հունիսի 1-ին սպիտակ վերնաշապիկներով գալ Հանրապետության հրապարակ, նաև ծլեցին ազգադավ վիժվածքի դեմքով սրբապատկերներ ստեղծողներ: Սակայն միսթիկ պաշտամունք չստացվեց, ստացվեց դասական ժեխապետություն` ամենացածրածագում և կեղտարյուն խավը հենարան դարձնելով, որն արդեն 5 տարի է` ապրում դասական սպին-դիկտատուրային տեխնոլոգիայով, այսինքն` ստելով, շեղելով և մանիպուլյացնելով:
ԱՐԴՅՈ՞Ք ՄԻՏՔՆ ՈՒ ԽՈՍՔԸ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՆ
Այս անգամ կապիտուլյանտն իր ծննդյան օրը դիմավորեց Քիշնևում, հերթական, այս անգամ` հնգակողմ դավաճանական հանդիպման շրջանակներում: Պիղծ ծննդյան օրվա կապակցությամբ այս անգամ սոցիալական ցանցերում նզովքների և շուտափույթ մահվան մաղթանքների քանակը ռեկորդային էր: Եթե հավատանք էզոթերիկների պնդումներին, ապա միտքն ու խոսքը նյութականանալու հատկություն ունեն: Չգիտենք` այդպես է, թե` ոչ, սակայն կապիտուլյանտը համակված էր անասնական վախով` Տելեգրամ ալիքներում տարածված տեսանյութերում երևում է, որ հագուստի տակ զրահաբաճկոնով էր Նիկոլը ժամանել Մոլդովայի մայրաքաղաք: Այդ վախն անհիմն չէ, քանզի նրա հակահայ արարքների նմանը Հայոց պատմության հազարամյակներում չի եղել, և թրքահարճն անշուշտ գիտակցում է իր ճիվաղությունների մասշտաբը: Իսկ սոցցանցերում արտահայտածը եթե անգամ նյութական չդառնա, ապա անկասկած արդեն իսկ ձևավորել է համատարած ատելության դաշտ:
Այդ պայմաններում իր խունտայի գոյությունը Նիկոլը շարունակում է պահպանել` ինչպես Հայրենիքը աշխարհաքաղաքական վաճառքի հանելով և մեծ խաղացողների համար ձեռնտու «օգտակար ապուշի» դեր կատարելով, այնպես էլ` հմուտ մանիպուլյացիայով: ՀՀ քաղաքացիների դեմ տեղեկատավական-հոգեբանական պատերազմի համար օգտագործվում է համապատասխան պետական ՊՈԱԿ-ի բովանդակ զորությունը` այն ՊՈԱԿ-ի, որը «նախկինների» օրոք ստեղծվել էր արտաքին թշնամու դեմ տեղեկատավական-հոգեբանական պատերազմը սպասարկելու համար: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն իրավացիորեն նկատում է. «Քիշնևը, Արցախը և երեխա ծեծող ոստիկանը: Դավաճանական վարչախումբը սկսել է փայլուն քարոզչական օպերացիաներ իրականացնել ու արդեն փաստ է, որ ՑԱՆԿԱՑԱԾ թեմայով, ՑԱՆԿԱՑԱԾ դավաճանական փաստ ջրելու/ցրելու մի միլիմետրանոց հնարավորություն օգտագործում է 100 տոկոսով: Փա՞ստ եք ուզում՝ խնդրեմ. մարդը հենց հիմա Քիշնևում ամբողջացնում է «Արցախը Ադրբեջան է և վերջ» օպերացիան, իսկ հայկական Ֆեյսբուք սեգմենտը մի ԲՏ ոստիկան ա քացու տակ տալիս: Ի դեպ, դավաճանական վարչախումբը էդ քարոզչական օպերացիան էն աստիճանի «տապոռնի» ա անում, որ թեմայի մեջ ներգրավված են բոլոր տեսակի իշխանական քարոզիչները (հայտնի և անհայտ ֆեյքեր, իշխանության ներսի թևերից բոլորի ներկայացուցիչները), արևմտյան և սորոսական քարոզչական խմբերի ողջ կոհորտան, ֆեյք ընդդիմության ողջ աստղաբույլը: Ցավոք սրտի, էս թեմայի մեջ համահավասար ներգրավված է իրական ընդդիմադիր սեգմենտը... Այ սենց են 21-րդ դարում հանձնում հողեր ու հաղթում տեղեկատվական պատերազմում, եթե հակառակորդդ դա տեղում չի հասկանում ու կոխում համապատասխան տեղդ: Քրֆեք էդ տականք ոստիկանին... Ի դեպ, նիկոլենք էս աղմուկով չեն սահմանափակվի, շուտով էդ ոստիկանին ռադ կանեն համակարգից ու իրանց ու ձեր արած աղմուկը կկապիտալիզացնեն որպես «ժողովրդի իշխանության» կողմից՝ բարձրացված հանրային աղմուկի արժանի պատասխան ու նույն ձևով թեման կփակեն: Կեցցե դավաճանական վարչախմբի «ժողովրդականությունը»: Սամսոնյանի հիշատակածին կարելի է հավելել նաև ավտոմեքենաների մգացված թաղանթների համար տուգանել-չտուգանելու թեման, և բազում այլ թեմաներ: Եվ առողջ թերահավատությամբ սպառազեն քաղաքացին ամեն մի աղմկալի դեպքի պարագայում այդ հարցը պետք է ինքն իրեն տա` իրական ո՞ր գործողության քողածածկույթ է դա: Իսկ եթե ոչ քաղաքացին, որը կարող է և խճճվել, ապա ընդդիմադիր գործիչներն ու փորձագիտական հանրույթն ուղղակի պարտավոր են դա անել և բացատրել քաղաքացիներին:
Հա, հարգելի քաղաքացիներ, շա՞տ եք քննարկել դավաճանի հետ Քիշնև եկած Էրատոյի և իրենց ճտերի անճաշակ, գեղո, թեթևաբարո հագուստները: Կեցցե՛ք, ևս մեկ խայծ բարեհաջող կուլ եք տվել:
«ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ» ՈՐՊԵՍ «ԲՐԵՆԴԱՅԻՆ» ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Դե իհարկե, «դեմոկրատիան» է թուրքական օրակարգը սպասարկելու համար 2018-ին իշխանության բերված կապիտուլյանտի «բրենդը»: 21-րդ դարում հասարակ յաթաղանը որպես հայերի ցաղասպանության և պետականազրկման համար լավ չէ, ցեղասպանությունն էլ պարտադիր «բրենդային» պիտի լինի: Ժողովրդավարություն «բրենդով» Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, հիմա էլ «խաղաղության» բրենդով Հայաստանի հանրապետությունն է վերացնում: «Դեմոկրատիա տարածող» ԱՄՆ-ն ու Եվրոպան էլ ամեն կերպ ողջունում են դա: «Ինչպես հայտարարել էր պետքարտուղար Բլինքենը, Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է: Վերջերս մենք բարձր ենք գնահատել վարչապետ Փաշինյանի հավատարմությունը խաղաղությանը, և մենք ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները [Ղարաբաղի նկատմամբ] համաներում քննարկելու մասին»,- նշել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Միլլերը և շարունակել. - «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս շաբաթավերջին Քիշնևում կհանդիպեն մեր եվրոպացի գործընկերների հետ: Եվ մենք հուսով ենք, որ դա արդյունավետ քայլ կլինի բանակցությունների սեղանի շուրջ այս խնդիրները լուծելու ուղղությամբ, այլ ոչ թե բռնության կիրառմամբ»:
Այսինքն` ԱՄՆ-ն 120 հազար արցախցիներին հանցագո՞րծ են որակել, որոնց պետք է «համաների» Բաքուն: Դատապարտյալների՞ է հավասարեցրել, ում անհնազանդությունը լեգիտիմ է նաև մահով պատժել... Եթե Արցախն էլի մնաց միայնակ, ապա թերևս «դատապարտյալներին» այլ ելք չմնա, քան դառնալ մեծ մայրաքաղաքներում մահ սփռողներ` և՛ XX, և՛ XXI դարերում դա լավ էլ արդյունավետ աշխատող գործիք է, ինչքան էլ դա դատապարտեն:
Սակայն արդյո՞ք որևէ մեկը մեղավոր է, որ ՀՀ ղեկավարի աթոռին նստած բացարձակ դավաճանը վաճառքի է հանել ամեն ինչ, ինչո՞ւ ցինիկաբար չօգտվեն դրանից` հանուն սեփական շահի: Իսկ Արևմուտքին հիմա ձեռք է տալիս Արցախի հարցի լուծումը ցանկացած արագ տարբերակով, միայն թե լավ տեմպով կարողանան դուրս մղեն ռուսներին Հարավային Կովկասից, հայերի ճակատագիրն էլ անհետաքրքիր է:
Ի դեպ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հիշեցնում է, որ Արևմուտքի դաշտում էլ կան Սերժ Սարգսյանի օրոք կնքված հիմնարար փաստաթղթեր, որոնք բխում են ՀՀ և Արցախի շահերից, բայց. «Պարզ է, որ եթե Նիկոլը պատրաստ է ծախել մեզ և Արցախը, եվրոպական պաշտոնյաները մի թուլափայով այս երկու պաշտոնական իրավական ուժ ունեցող և պաշտոնական դիրքորոշումները կդնեն մի կողմ ու իրենց շահն առաջ կտանեն:
• Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի՝ հիմնարար սկզբունքների մեջ ներառման կնքահայրերից է, որը մինչև 2021թ. ապրիլ՝ անգամ պատերազմից հետո, (ՄԽ համանախագահները, այսինքն՝ նաև Ֆրանսիան) հայտարարել է, որ այս հիմնարար սկզբունքները ուժի մեջ են:
Հասկանալով օրենսդիր, գործադիր խաղերը, այդուհանդերձ փաստենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը կառավարությանը կոչ էր անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
• Երբ այս երկրի ղեկավարի ներքո ուրիշ բան է «դուրս գալիս արանքից», դա նշանակում է, որ մենք՝ որպես Հայաստան, ներկայացված ենք մի ոչնչությունով, դավաճանով, որն այսքան հիմքեր ունենալով՝ առաջ չի տանում այս հարցը, և պատրաստ է «խուրդել ու ծախել»:
• Գերմանիան այն երկիրն է, որի կանցլեր Օլաֆ Շոլցն է մի քանի ամիս առաջ Նիկոլի կողքին կանգնած, նրա հետ համատեղ ասուլիսում խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, հայտնելով՝ «...վեճի խաղաղ հանգուցալուծումը պետք է ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա»:
• Ի մի բերելով այս ամենը՝ նորից գալիս ենք այն եզրահանգմանը, որ մեր խնդիրների արմատը ո՛չ Միշելն է, ո՛չ Մակրոնն է, ո՛չ Շոլցն է, ո՛չ Պուտինն է, ո՛չ Բայդենն է, ո՛չ անգամ Ալիևն ու Էրդողանն են:
• Մեր խնդիրների արմատը Նիկոլն է»:
Այո՛ մեր խնդիր Նիկոլն է: Որը հասավ այնպիսի աբսուրդի, որ հայտարարեց` այ եթե 2016-ի ապրիլին Սերժ Սարգսյանը պարտվեր, 2020-ի 44-օրյա պատերազմը չէր լինի: Նիկոլի խնդիրն էլ հնարավոր է լուծել` միայն համատարած ցանցային դիմադրություն կազմակերպելով: ՀՀԿ-ի կողմից մարզերում «Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում», «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրերով համատարած ստորագրահավաքի կազմակերպումը այդ ցանցայինի օղակներից մեկն է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ