⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Սպասելիքները մի փոքր այլ էին, բայց միշտ չէ, որ ամեն ինչ մեր ուզած ձևով է ընթանում.Ռոնալդու

Սպորտ

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամփոփել է մրցաշրջանը.

«Ես երջանիկ եմ, ցանկանում եմ և կշարունակեմ խաղալ այստեղ: Իմ կարծիքով՝ եթե նրանք շարունակեն այն աշխատանքը, որը ցանկանում են անել, ապա առաջիկա 5 տարիներին Սաուդյան Արաբիայի առաջնությունը կարող է մտնել աշխարհի թոփ-5 լիգաների ցուցակ:

Սպասելիքները մի փոքր այլ էին, բայց միշտ չէ, որ ամեն ինչ մեր երազած կամ ուզած ձևով է ընթանում: Երբեմն մենք պետք է լինենք համբերատար, կայուն և համառ, որպեսզի հասնենք մեր նպատակներին:

Ես հույս ունեի, որ գավաթ կնվաճեինք այս մրցաշրջանում, բայց մենք չարեցինք դա: Շատ դրական եմ տրամադրված ու վստահ եմ, որ ամեն ինչ կփոխվի ու կգնա դեպի լավը։»,- 38-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Սաուդյան Արաբիայի առաջնության մամուլի ծառայությունը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ