⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Times. Ուկրաինայի հակահարձակումն անկանխատեսելի արկածախնդրություն է

Մամուլի տեսություն

Ուկրաինական հակահարձակումը «հսկա անորոշություն» է և «անկանխատեսելի արկածախնդրություն», գրում է The Times-ի բրիտանական հրատարակությունը: Իսկ դրա ամենահավանական արդյունքը բեկումնային կետի և առավելությունների բացակայությունն է հակամարտության երկու կողմերի համար։

Ահա մի քանի գործոններ, ըստ Times-ի, որոնք անորոշություն են ավելացնում կանխատեսումներին, թե արդյոք «հակահարձակումը» հաջող կլինի.

1. Դեռ հայտնի չէ, թե Ուկրաինայի Զինված ուժերը որքանով կկարողանան տիրապետել Արեւմուտքի տրամադրած նոր զինտեխնիկային:

2. Դեռևս կա բավականին կոշտ և հնաոճ մտածելակերպ, հատկապես հրամանատարական կառույցի ավելի բարձր մակարդակներում. շատերին հետ է պահում սխալ որոշում կայացնելու վախը:

3. Այլևս չի լինի նույն արագ առաջխաղացումը, ինչ Խարկովի մարզում: Ռուսաստանն այս դեպքում պատրաստ է հետ մղել հարձակումները:

4. «Վագները» դեռ կարող է իր խոսքն ասել այս պատերազմում, նրանց դուրս գալը Բախմուտից (Արտեմովսկ) կարող է նշանակել, որ նրանք ցանկանում են վերականգնել և տեղափոխվել այլ ուղղություն։

Բացի այդ, նյութում ասվում է, որ հակահարձակումը չի ավարտի պատերազմը. նման կարծիք է հայտնում քաղաքագետ Մարկ Գալեոտին։ Նրա խոսքով, եթե նույնիսկ ենթադրենք, որ Ուկրաինան կարող է ազատագրել Ղրիմն ու Դոնբասի տարածքները, մեկ է, հակամարտությունը դրանով չի ավարտվի, քանի որ Ռուսաստանը չի հանձնվի։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ