⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Կանեմ ամեն ինչ այս խաղին մասնակցելու համար․ Մխիթարյան

Սպորտ

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի մասին,-հայտնում է armsport-ը:

«Ես ինձ լավ եմ զգում և կանեմ ամեն ինչ այս խաղին մասնակցելու համար: Դեռ ժամանակ կա, և ես հույս ունեմ, որ կօգնեմ թիմին այս եզրափակչում»,- ասել է Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում:

«Ես ցանկանում եմ հաղթել, քանի որ սա Չեմպիոնների լիգան է, և դա ամեն օր չի լինում: Չգիտեմ դեռ որքան կխաղամ, բայց ամեն ինչ կանեմ, որպեսզի կարիերաս հնարավորինս երկարաձգեմ։

«Մանչեսթեր Սիթին» թերևս ունի Եվրոպայում ամենաուժեղ կազմը և ուժեղ կիսապաշտպանություն, բայց մեր թիմը նույնպես շատ ուժեղ է: Մենք կարող ենք ցույց տալ, որ լավ ենք խաղում գնդակով և կարող ենք նաև հաջողությամբ հարձակվել»,- մեջբերում է Մխիթարյանին Football Italia-ն:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ