Սրանց այն աստիճան են մաշեցրել, որ անգամ սրանց ունենած ինֆորմացիան բանի պետք չէ ու նիկոլի համար վտանգավոր չէ. Աննա Մկրտչյանը` Սերժ Սարգսյանի գործով դատախազների մասին
Զարկերակ
Այն որ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ կարկատանը քրեական գործ անվանելն ամոթ էր` ակնհայտ էր: Այդ կարկատանի դատախազի միակ ֆունկցիան մնացել էր Հ1-ի ռեպորտաժներին նյութ տալը:
Բայց ինձ համար տարօրինակ է, որ աշխատանքից ազատման պատճառներ են փնտրվում: Ինձ առհասարակ չի հետքրքրում նիկոլի ստրուկ ծառաների ներկան: Բայց անհերքելի է, որ դավաճան նիկոլը սիրում է օգտագործվելուն պատրաստ կարգավիճակ ունեցողներին, բայց օգտագործվածներին այլևս իրեն բեռ լինել չի թողնի: Սա էլ որերորդ օրինակ է, որ ապացուցում է վերոգրյալը միայն դատախազական համակարգում` ամենավառն իհարկե դհոլի սիրահար դհոլչի դատախաղն էր: Ու սրանց այն աստիճան են մաշեցրել, որ անգամ սրանց ունենած ինֆորմացիան բանի պետք չէ ու նիկոլի համար վտանգավոր չէ: Դրա համար էլ գլուխները կախ, խոնարհ, «իրենց դիմումի համաձայն» են շպրտվում:
Չգիտեմ այլևս ինչ բառով կամ եզրույթով նկարագրեմ ողբերգության այն աստիճանը, որ այսօր ապրում է Հայաստանի իրավապահ համակարգը:
Եվ խնդրում եմ ինձ չհիմնավորել այս ամենը մեզ կամ հասարակությանը շեղելու նիկոլի «սուրբ» գործով: Իսկ կարո՞ղ է մեկ անգամ փորձենք իսկականից շեղվել ինչ-որ «շեղող» թեմայի վրա ու գոնե այդտեղ ցույց տանք իրենց քայլերին արժանի ու իրական վերաբերմունք, վրդովմունք:
Հ.Գ. Կա նաև լավ նորություն դհոլչիի գոռիկի ֆեյքի գործն անհամ է, լինի դա դատախազությունում թե քննչականում: