Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփ. Ուկրաինայում պատերազմի կարգավորումը ընթանում է «գլխապտույտ արագությամբ» Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել Հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Նախնական տեղեկություններով՝ այսօր մահացած զինծառայողն ինքնшսպшն է եղել․ «Իշխանություն» Զինծառայող է կյանքից հեռացել

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Հի­շո՞ւմ եք, թե ինչ­պես «չքա­ղա­քա­կա­նաց­նենք» կոչ­վող ցե­ցը գցվել էր զոհ­ված­նե­րի ծնող­նե­րի պա­հան­ջա­տի­րու­թյան ու մաս­նա­վո­րա­պես Գա­յա­նե Հա­կո­բյա­նի ազատ ար­ձակ­ման պա­հան­ջի մեջ... Ու թեև շա­տե­րը հա­մոզ­ված էին, որ դա­տա­րա­նը խա­փան­ման մի­ջո­ցը կփո­խի տնա­յին կա­լան­քի, բայց... զոհ­վա­ծի մոր կա­լան­քը եր­կա­րաց­րեց: Չգի­տենք` ով ինչ սին հույ­սեր էր կա­պում ԱՇՈ­ՏԻԿ ՓԱ­ՇԻ­ՆՅԱ­ՆԻ և նրա կա­պի­տու­լյանտ ծնող­նե­րի «խիղճն ու գթասր­տու­թյու­նը» արթ­նաց­նե­լու հետ, սա­կայն փաստ է` այդ արա­րա­ծը լրիվ նի­կո­լա­կան առո­գա­նու­թյամբ «բո­ղո­քեց» տնա­յին կա­լան­քի տար­բե­րա­կի դեմ և հայ­տա­րա­րեց, որ 4-6 տա­րի ազա­տազր­կում է հաս­նում... Դե ինչ, հա­յոց լե­զուն հարս­տա­ցավ ևս մեկ թունդ հայ­հո­յան­քով` նի­կո­լի տղա, և ակն­հայտ դար­ձավ, որ այդ­պի­սի տա­կանք մի­այն Նի­կո­լից կա­րող էր ծնվել, բայց... Ինչ­պես իրա­վա­ցի­ո­րեն նկա­տում է «Քա­ղա­քա­ցի­ա­կան գի­տակ­ցու­թյուն» ՀԿ նա­խա­գահ Նա­րեկ Սամ­սո­նյա­նը. «Միշտ, միշտ, միշտ պետք ա հի­շել ու ական­ջին օղ անել՝ նի­կո­լի հետ պա­յա­մա­նա­վոր­վելն անհ­նար է, էդ կեն­դա­նին եր­բեք չի պա­հե­լու պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը: Կա­րող է էդ պա­հին ձեզ թվա, որ պայ­մա­նա­վոր­վել եք, բայց վստա­հեց­նում եմ` շատ կարճ ժա­մա­նակ հե­տո զգա­լու եք, որ ձեզ գցում է, իսկ դրա­նից հե­տո ար­դեն ուշ ա լի­նե­լու: ... իս­կը թուր­քի նման՝ 1915-ին կու­տը տվե­ցին ասե­ցին մի բո­ղո­քեք՝ էս քա­ղա­քա­կան հարց չի ու, երբ էդ «չքա­ղա­քա­կա­նաց­նե­լու» ջա­տա­գով մտա­վո­րա­կան­նե­րից ոմանց թվաց, որ պայ­մա­նա­վոր­վել են, հենց առա­ջի­նը իրանց գլու­խը ջար­դե­ցին»:

Իսկ ՍԴ աշ­խա­տա­կազ­մի նախ­կին ղե­կա­վար Էդ­գար Ղա­զա­րյա­նը ու­շադ­րու­թյուն է դարձ­րել Ան­կա­րա­յում ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԻ զար­մա­նա­լի­ո­րեն ան­սահ­ման պիղծ պահ­ված­քի վրա. «1993 թվա­կա­նի ապ­րի­լին Հա­յաս­տա­նի նա­խա­գահ Լև­ոն Տեր-Պետ­րո­սյանն այ­ցե­լել է Ան­կա­րա` Թուր­քի­ա­յի նա­խա­գահ Թուր­գութ Օզա­լի հու­ղար­կա­վո­րու­թյան արա­րո­ղու­թյա­նը մաս­նակ­ցե­լու նպա­տա­կով: 2023 թվա­կա­նի հու­նի­սին Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի Նի­կոլ Փա­շի­նյա­նը մեկ­նել է Ան­կա­րա` Թուր­քի­ա­յի վե­րընտր­ված նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նի երդմ­նա­կա­լու­թյան արա­րո­ղու­թյա­նը մաս­նակ­ցե­լու նպա­տա­կով: Հու­սանք, դի­վա­նա­գի­տա­կան փո­խա­դար­ձու­թյան սկզբուն­քով, հա­ջորդ այ­ցը կլի­նի Թուր­քի­ա­յից Հա­յաս­տան` ........արա­րո­ղու­թյա­նը մաս­նակ­ցե­լու նպա­տա­կով: Վեր­ջին ան­գամ սա նման եր­ջա­նիկ ժպիտ, հա­վա­նա­բար, ու­նե­ցել է 44-օրյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ մեկ օրում մոտ 700 երի­տա­սարդ հա­յե­րի մահ­վան լու­րը լսե­լիս»: Դե էլ ի՞նչ սպա­սես մե­կից, ում դա­վա­ճա­նու­թյու­նը բա­ցա­հայտ է ցու­ցադ­րա­կան:

Ցան­կա­ցած հայ մար­դու ապ­շեց­րել է կա­պի­տու­լյան­տի հոր­դո­րը` «անկլավ­նե­րի» հար­ցին թե­թև նա­յել: Մաս­նա­վո­րա­պես նախ­կին օմ­բուդս­մեն ԱՐ­ՄԱՆ ԹԱ­ԹՈ­ՅԱ­ՆԸ Տիգ­րա­նա­շե­նի առն­չու­թյամբ նկա­տում է. «Անկլա­վա­յին» հար­ցեր բարձ­րաց­նող­նե­րը կա­րո՞ղ են ասել` ինչ է լի­նե­լու իրենց հայ­րե­նի հո­ղում դա­րեր շա­րու­նակ ապ­րող և արա­րող մեր հայ­րե­նա­կից­նե­րի հետ, մտա­ծե՞լ են նրանց ու­նեց­ված­քի ու տա­րի­նե­րի վաս­տա­կի, կյան­քի ու անվ­տան­գու­թյան մա­սին: Ի՞նչ է լի­նե­լու մեր երկ­րի անվ­տան­գու­թյան հետ, հա­մայնք­նե­րի հետ: Պատ­մա­կան փաս­տե­րի աղա­վա­ղում­նե­րը, Հայ­րե­նի­քի անվ­տան­գու­թյան նկատ­մամբ մե­խա­նի­կա­կան վե­րա­բեր­մուն­քը, մարդ­կանց իրա­վունք­նե­րը, պե­տու­թյան անվ­տան­գու­թյու­նը բա­ցա­հայտ ան­տե­սող, պատ­մու­թյու­նից դա­սեր չքա­ղած ու ակն­հայտ ոչ մաս­նա­գի­տա­կան մո­տե­ցում­ներն են, որ տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ մեզ զրկել են մեր երկ­րի և նրա քա­ղա­քա­ցու իրա­վունք­ներն ու շա­հե­րը պաշտ­պա­նե­լու իրա­վա­կան հիմ­քե­րից՝ վտան­գե­լով անվ­տան­գու­թյու­նը»: Դե պե­տու­թյան անվ­տան­գու­թյու­նը բա­ցա­հայտ ան­տե­սե­լը և տա­պա­լե­լը հենց այն առա­ջադ­րանքն է, որով 2018-ին այդ վիժ­ված­քից բե­րե­ցին իշ­խա­նու­թյան:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ