⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Լապորտան հարգում է ավելի քիչ պահանջներով առաջնությունում խաղալու Մեսսիի որոշումը

Սպորտ

 

«Բարսելոնայի» պաշտոնական հայտարարությունը  Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ-ից «Ինտեր Մայամի» տեղափոխության վերաբերյալ։

««Բարսելոնան» հաջողություն է մաղթում Լիոնել Մեսսիին նոր պրոֆեսիոնալ կարիերայում։ Հունիսի 5-ին, Մեսսիի հայրը եւ նրա ներկայացուցիչը Խորխե Մեսսին՝ ակումբի նախագահ Ժոան Լապորտային հայտնել է Մեսսիի`  «Ինտեր Մայամիին» միանալու որոշման մասին։ «Բարսելոնան»  հաշվի առնելով երկուստեք ցանկությունը համագործակցությունը վերսկսելու, առաջարկ էր արել Մեսսիին։

Նախագահ Լապորտան հասկացավ և հարգեց Մեսսիի որոշումը՝ խաղալ ավելի քիչ պահանջներով առաջնությունում՝ հեռու այն մեծ ուշադրությունից և ճնշումից, որին նա ենթարկվում էր վերջին տարիներին:

Ժոան Լապորտան և Խորխե Մեսսին նաև պայմանավորվել են միասին աշխատել՝ հարգանքի տուրք մատուցելու այն խաղացողին, ով եղել է, կա և միշտ կլինի սիրված «Բարսելոնայում»,- ասվում է կատալոնական ակումբի հայտարարության մեջ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ