«ՈՒՂՏԵՂՋՅՈՒՐՆԵՐԸ» ԵՐԲԵՔ ԷԼ «ԼՈՐԴ» ՉԵՆ ԴԱՌՆԱ
Վերլուծություն
Կհարցնեք` ինչո՞վ է զբաղված քաղաքացիների վրա թքել սիրող Ալեն Սիմոնյանը: Պարզվում է` սկսել է սիրել այն երկիրը, որի թագուհու դագաղի հետ «սելֆի» էր արել տխրահռչակ Վահագն Խաչատուրյանը: Գնացել է Լոնդոն, հանդիպել Լորդերի պալատի նախագահի հետ, և իրեն թվում է, թե վրան անգլիական լորդի փոշի է նստել: Չէ մի չէ: Դեռ պետք է բացատրություն տա` այդ ինչո՞ւ հիմա վահան է ծառայում հիվանդ համագյուղացու վրա գազ փչած և մահակով զարկած ու 8 տարեկան արցախցի երեխային «չոլում թողած» գարշելի տականք Սուրեն Թորոսյանին...
«ՍԸՐ» ՉԵՍ, ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏ ԵՍ
Իսկ հիմա տեսնենք, թե «լորդի փոշին» ինչպես է հանրությանը մատուցում Ալենի լրատվականը: Պինդ բռնվեք. «Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում է: Այցի շրջանակում հունիսի 7-ին պատվիրակությանն ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր Լինդսի Հոյլը: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը նշվել է, որ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանը եւ Միացյալ Թագավորությունը ձեւավորել են երկկողմ հարաբերությունների հավակնոտ օրակարգ՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ սկզբունքների վրա: Կողմերը քննարկել են մարդու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն առնչվող հարցեր:
ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ շուտով կավարտվի Հայաստան-ՄԹ Համապարփակ ընդլայնված համաձայնագրի համաձայնեցումը, եւ այն կստորագրվի հնարավորինս սեղմ ժամկետներում:
«Հայաստանը՝ որպես երիտասարդ խորհրդարանական հանրապետություն, առավել կարեւորում է արդյունավետ միջխորհրդարանական համագործակցությունը եւ խորհրդարանականների միջեւ փոխգործակցությունը: Գոհունակությամբ եմ արձանագրում մեր խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի վերջին երկու տարվա ընթացքում փոխայցերն ու առկա ակտիվ գործակցությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ խոսնակը Հայաստան է հրավիրել իր բրիտանացի գործընկերոջը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Հայկ Կոնջորյանը, բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանն ու պատգամավոր Սոնա Ղազարյանը»:
Յա՛խք, էս ինչ կեղտոտ շքամուտք է` ակամա վերհիշում ես այդ դարձվածքը, երբ նայում ես պատվիրակության կազմը: Հիմա Ռուբինյանը թրքասե՞ր է, թե՞ բրիտանասեր: Իսկ «կլասիկ» քավորին ծախած Կոնջորյա՞նը...
Իսկ հիմա ծանոթացեք Ալենի հետ մտերմությամբ հպարտ այն վիժվածքին, որին ստիպված ձերբակալեցին այն բանից հետո, երբ գյուղացիները միջպետական ճանապարհ փակեցին: Թալինի ՔՊ-ական ՋՕԸ վերահսկողության պետ Թորոսյան Սուրիկը, որը բացի այն, որ ծեծի էր ենթարկել էպիլեպսիայով հիվանդ 18-ամյա բնակչին, դեռ մի բան էլ սեփական հեռախոսի տեսախցիկի առջև պարծեցել էր, թե ինչպես է արցախցի 7-ամյա երեխային «չոլերի» մեջ «բրախել»՝ դուրս վռնդելով մեքենայից միայն այն բանի համար, որ նա հողերի հանձնումն արդարացիորեն կապել է Նիկոլի դավաճանության հետ: «Տվյալ երեխայի ընտանիքը պետական գործի ա, աշխատում են համայնքապետարանում, սաղ ճշտել եմ, կզբաղվեմ դրանցով: Նման տիպի մարդկանց, «փալասներին» դուրս ենք շպրտելու համակարգից»,- հայտարարել էր այդ թրքաբարո գարշանքը, որն իրեն բացարձակ անպատժելի էր զգում: Ինչպես արդարացիորեն նկատում է Armenian info բլոգը. «Այս ոչնչությանը, արդարև, պետք է համարել նիկոլական զոմբիների, տարբեր տրամաչափի չինովնիկների, ժեխերի հավաքական կերպար: Միայն երևակայել կարելի է, թե մարդ ինչ աստիճան անբարոյական պետք է լինի կամ Նիկոլի աղիներում բազմացող պարազիտների պես մի բան, որ մանկահասակ երեխայի կյանքը փաստացի վտանգի ենթարկի՝ ճշմարտությունն ասելու համար: Ո՞ր մի արցախցին չգիտի Նիկոլի դավաճանության մասին: Ոչ միայն արցախցիները, այլև հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը քաջատեղյակ է եղելությանը, ու համարյա բոլորն էլ դավաճան են համարում Իլհամի վարձկան շանը: Հիմա ի՞նչ, ողջ հայ ժողովրդը դառնալու է սուրենների զո՞հը»:
Սուրիկթորոսյանին զորակցող ինֆոտեռորիստները նոր եզրույթ են մոգոնել` բնութագրելու համար գործնականում բոլոր հայերին. «Քոչասեռժական դաշնակների պլանը չի աշխատելու»: Դե հայեր, այսուհետ դուք «քոչասեռժական դաշնակներ» եք: Այդպես են ձեզ կոչում այն համացանցային տեռորիստները, ովքեր ներկայանում են «թվային կոնտենտի ստեղծող», մինչդեռ ընդամենը Օրբելու փողոցի ֆեյքաբուծարանի ճտեր են: Մեկը մյուսից տականք: Սրանք են նիկոլիզմի հիմնական հենարանը, և իրավացի է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը. «Մտածեք նիկոլների դեմ վերջնական ու վճռական կռիվ տալու մասին, պատրաստվեք էդ կռվին, համոզմունք ձևավորեք ձեր ներսում առ այն, որ սրանց գոյության պայմաններում մեր տեսակը գոյություն չի ունենալու ու պատրաստվեք վերջնական կռվին»: Այո՛, կարծես մոտենում է «էն սհաթը», երբ պիտի կատարվի մեծն Ավետիք Իսահակյանի մարգարեությունը:
ԷԴՊԵՍ ԼԱՎ ՉԻ, ՄԻԱՆԳԱՄԻՑ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԳՐՊԱՆԸ ԳՑԵՔ
Իսկ նիկոլական տականքաթիմը փնտրում է, թե ում գրպանը գցի սեփական ոճիրները: Ու համարձակվում են ՀՀ երրորդ նախագահին վերագրել ինչ-որ ֆանտաստիկ դավադրություններ: Ինչպես բացատրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը.
• Սերժ Սարգսյանն առաջադրվեց վարչապետ Հայաստանը «ձիգ» պահելու համար:
• Եթե Սերժ Սարգսյանը ցանկանար Արցախի հարցը գցել որևէ մեկի «ջեբը», նա չէր առաջադրվի, այլ միանգամից կհեռանար:
• Սերժ Սարգսյանին մերժելը 2018-ին եղել է գեոպոլիտիկ կոնսենսուս, молчаливое согласие: Ռուսական որոշ շրջանակներ չէին ներում մեզ Եվրոպական կառույցների հետ հավասարակշռության պահպանման համար, իսկ Արևմտյան թևը չէր ներում, որ օրինակ ԵԱՏՄ անդամ ենք և այլն:
Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի լրիվ «Օմեգա» ստերին, թե Արցախից երբեք մանդատ չեն ունեցել, ապա Աշոտյանի խոսքով.
• Արարատ Միրզոյանի մանիպուլյատիվ հայտարարությունը, թե Հայաստանի ժողովուրդը չի տվել Նիկոլին մանդատ՝ բանակցելու Արցախի կարգավիճակի մասին՝ սուտ է:
• Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի երդմնակալության ժամանակ խոստանում էր՝ «2018 -ի թավշյա հեղափոխությունը նպաստելու է Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը»:
• ՔՊ նախընտրական ծրագիրն այն մասին է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի կազմում չլինելու իրավունքը պետք է պաշտպանվի:
• Այսինքն՝ 680.000 մարդ տվել է Նիկոլին Արցախի կարգավիճակի հարցով զբաղվելու մանդատ:
• Արարատ Միրզոյանն անբարոյաբար, լկտիաբար ստում է:
• Ավելին, եթե չունես նման մանդատ, Նիկո՛լ, ի՞նչ իրավունքով ես սահմանափակում Արցախի ժողովրդի հնարավոր բանակցային բովանդակությունը Բաքվի հետ՝ իրավունքներով և անվտանգությամբ:
• Եթե Հայաստանը պատրաստվում է ստորագրել մի փաստաթուղթ, որն ունենալու է միջազգային ուժ, հետո Արցախի ժողովուրդն ո՞ւմ «աշխարհաքաղաքական հետույքով» է կարողանալու պաշտպանել իր ինքնորոշման իրավունքը:
Եվ ահա այդ ստախոսներն անսպասելի աջակցություն են ստանում այնպիսի «անհասկանալի» գործչից, ինչպիսին Ավետիք Չալաբյանն է: Այն է` ԱԺ մտցնել քաղաքացիների ստորագրություններ, թե պահանջում ենք քրեորեն պատժելի համարել ինքնորոշումից հրաժարվելը, այն էլ հանրաքվեով: Ո՞ւմ ներայացնել ստորագրությունները, ՔՊ-ական դավաճանաբոլուկի՞ն: Որ դրանք էլ արտաքնոց տանեն: Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը, արդարացիորեն քննադատելով դա, հորդորում է. «Բոլոր ռեֆորմիստներին կոչ եմ անում միանալ ՀՀԿ նախաձեռնած ստորագրահավաքին: Սա միակ իրական ոչ իմիտացիոն ստորագրահավաքն է,որը չի ենթադրում ԱԺ-ում քպականների դատին հանձնում որպես նախաձեռնություն: Գնացեք ստորագրեք հենց ՀՀԿ-ի ճիշտ և ակտուալ նախաձեռնությանը»:
Ի դեպ, ՀՀԿ-ի ստորագրահավաքին մասնակցում են նաև ռուսաստանյան «ծանրքաշայինները»` Անդրանիկ Միհրանյանն ու Արա Աբրահամյանը: Իսկ Վազգեն Մանուկյանը, ով սերտորեն կապված է Կոնստանտին Զատուլինի հայտնի Լազարևյան ակումբին, հորդորով դիմել է ուժայիններին. «Փաստորեն ինչ-որ մեկը եկել ու ոչնչացնում է հազարամյակների մեր պատմությունը, ժողովրդի մի մասը դա չի հասկանում՝ հույս ունենալով, որ վերջում ամեն ինչ լավ է լինելու, ժողովրդի մի հատվածն էլ ճիգեր է գործադրում փոխելու այս ամենը, բայց չի կարողանում:
Նման իրավիճակում շատ կարևոր դեր ունեն զինվորականությունը, ուժային կառույցները, որոնց գլխավոր նպատակն է պաշտպանել պետությունը:
Ես հատուկ դիմում եմ մեր ուժային կառույցներին՝ դուք չե՛ք երդվել պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, դուք երդվել եք պաշտպանել Հայրենիքը, պետությունը, Սահմանադրությունն ու պետական օրենքները: Այն, ինչ անում է և ուզում է անել Նիկոլ Փաշինյանը, հակասում է նախևառաջ մեր Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար Նիկոլ Փաշինյանն այլևս լեգիտիմ չէ: Իր հայտարարություններով, իր գործողություններով, իսկ հետագայում նաև իր ստորագրությամբ նա դառնում է պետական հանցագործ, իսկ պետական հանցագործին պաշտպանելով՝ դուք դրժում եք ձեր երդումը, ինչը նույնպես պետական հանցագործություն է:
Կոչ եմ անում ուժային կառույցներին՝ ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում մեր երկրում և ժամանակին կանխել պետական հանցագործությունը՝ պատրաստ լինելով միանալ ժողովրդի այն մեծ հատվածին, որը դիմադրում է ազգային ու պետական հանցագործության իրագործմանը և փորձում է կանխել ազգային աղետն ու խայտառակությունը»:
Բայց արդյո՞ք ուժային համակարգն ամբողջովին փչացած չէ: Օրինակ, հենց վերջերս Նիկոլն օգտագործված ապահովիչների պես դեն նետեց դատախազներին, որոնք գործ էին կարում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վրա: Հիմա մի օր Նիկոլի հանցակիցներին հանկարծ չտեսնենք ընդդիմադիր ամբիոնին, հայրենասերի պատմուճանով: 2018-ի ոճրին մասնակցածներն անելիք չունեն քաղաքական դաշտում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ