Մեդվեդեւը նշմարել է, որ Հայաստանը նոր Ուկրաինա դառնալու ճանապարհին է Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփ. Ուկրաինայում պատերազմի կարգավորումը ընթանում է «գլխապտույտ արագությամբ» Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Նախնական տեղեկություններով՝ այսօր մահացած զինծառայողն ինքնшսպшն է եղել․ «Իշխանություն» Զինծառայող է կյանքից հեռացել

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Վո՛ւյ, քո­ռա­նամ... Հայտ­նա­բեր­վել է պառ­կա­ցույ­ցե­րի սի­րա­հար ՎԱՐԴ­ԳԵՍ ԳԱՍ­ՊԱ­ՐԻՆ: Ինչ­քան էլ զար­մա­նա­լի է, սույն, կնե­րեք ար­տա­հայ­տու­թյան հա­մար, ակ­տի­վիս­տը կրկին «պառ­կած» պի­կետ է ա­նում: Այս ան­գամ կա­ռա­վա­րու­թյան շեն­քի մոտ՝ ի նշան բո­ղո­քի, խորհր­դա­րա­նի նա­խա­գահ Ա­լեն Սի­մո­նյա­նի հետ կապ­ված, վեր­ջերս տե­ղի ու­նե­ցած այ­լան­դակ մի­ջա­դե­պի, երբ ուղ­տեղ­ջյու­րը թքել էր ի­րեն «դա­վա­ճան» ան­վա­նող մար­դու ե­րե­սին: Տես­նես, Գաս­պա­րի­ի ա՞ղն է պա­կա­սել, թե՞ մա­ղը, որ այդ­պի­սի ու­շա­ցու­մով, ճա­շից հե­տո մա­տուց­ված մա­նա­նե­խի սկզբուն­քով բո­ղո­քում է թքող Ա­լե­նի դեմ: Թե՞ ա­ռաջ Ա­լե­նը Սո­րոս պա­պի­կի հա­մար «պու­պուշ» էր, իսկ հի­մա ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով դա­ռավ «քըխ»: Բայց զար­մա­նա­լի է` սույն ա­րա­րա­ծը մո­ռա­ցե՞լ է, թե ինչ­պի­սի ներդ­րում ու­նի նի­կոլ­նե­րի և նի­կո­լի վաս­տակ­նե­րին իշ­խա­նու­թյան բե­րե­լու գոր­ծում: Ին­չև­է, զվար­ճա­լի տե­սա­րան էր: Հա, ո­րև­է մե­կին ե­թե պետք լի­նի փա­կել բա­կի մուտ­քը ավ­տո­մե­քե­նա­նե­րի հա­մար, սրան կա­րող է տա­նել: Չմո­ռա­նանք, որ ժա­մա­նա­կին «պառ­կած ոս­տի­կան» ան­վան­վող աս­ֆալ­տի թմբե­րը նույ­նիսկ «վարդ­գես­գաս­պա­րի» է­ին կո­չում:

Իսկ ԱԺԲ-ական ԿԱ­ՐՈ ԵՂ­ՆՈՒ­ԿՅԱ­ՆԸ զար­մա­ցած է, որ ի­րեն և Գա­րե­գին Չու­գաս­զյա­նին կան­չել են հար­ցաքն­նու­թյան Հա­կա­կո­ռուպ­ցի­ոն կո­մի­տե. «Պատ­կե­րաց­նու՞մ եք, կո­ռում­պաց­ված (անգլե­րե­նում corrupt բա­ռա­ցի­ո­րեն նշա­նա­կում է փչա­ցած) Նի­կո­լի ռե­ժի­մը` այ­սինքն ողջ հա­մա­կար­գը` նե­րա­ռյալ ոս­տի­կա­նու­թյու­նը, քննչա­կան­նե­րը, դա­տա­խա­զու­թյու­նը, դա­տա­րան­նե­րը և այլն, փոր­ձե­լու են ինձ պի­տա­կա­վո­րել որ­պես կա­շառք տվող/առնող: Իսկ ինչ­պե՞ս է ո­րոշ­վում հա­մա­կար­գի կո­ռում­պաց­վա­ծու­թյու­նը` այ­սինքն փչա­ցա­ծու­թյու­նը:  Երբ իշ­խա­նու­թյան տար­բեր ճյու­ղե­րը` գոր­ծա­դիր, օ­րենս­դիր և դա­տա­կան հա­մա­կար­գե­րը, ան­կախ լի­նե­լու փո­խա­րեն են­թարկ­վում են մեկ ան­ձի` այ­սինքն ավ­տոկ­րատ, դա­վա­ճան, հո­ղա­տու Նի­կո­լին, ա­պա այդ հա­մա­կար­գը հիմ­նա­վո­րա­պես փչա­ցած է: Փչա­ցած, գործ սար­քող Ա­ԱԾ-ի գոր­ծա­կալ­նե­րը և քննիչ­նե­րը հնա­զան­դա­բար և հա­ճույ­քով Նի­կո­լի մատ­նան­շած ան­ձանց «ջե­բը պլան են գցում»:   Քա­ղա­քա­կիրթ երկր­նե­րում ի­րա­վա­բա­նա­կան տեր­մի­նով «ջե­բը պլան գցե­լը» կոչ­վում է Entrapment` բա­ռա­ցի­ո­րեն «թա­կար­դում», որն ի­րա­կա­նաց­րած պե­տա­կան պաշ­տո­նյա­ները են­թարկ­վում են շատ խիստ քրե­ա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան: Բոլ­շև­ի­կյան չե­կիս­տա­կան գոր­ծե­լա­ոճն ըն­դօ­րի­նա­կած Նի­կո­լի հան­ցա­վոր վար­չա­խում­բը «ջե­բը պլան գցե­լը» հա­մա­րում է նոր­մալ ե­րև­ույթ, հե­տև­ա­բար կո­ռում­պաց­ված, փչա­ցած հա­մա­կար­գը հո­վա­նա­վո­րում, քա­ջա­լե­րում և ար­դա­րաց­նում է այն»: Դե ա­րի ու մի ա­սա` բա 2018-ին ին­չո՞ւ է­իք թրքա­բոլ­շև­իկ Նի­կո­լին օգ­նում գալ իշ­խա­նու­թյան, գրո­ղը ձեզ տա­նի...

Իսկ ԱԳՆ-ն հա­ղոր­դում է. «Հու­նի­սի 7-ին կա­յա­ցել է Հա­յաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Ա­րա­րատ Միր­զո­յա­նի և Թուր­քի­ա­յի ար­տա­քին գոր­ծե­րի նո­րան­շա­նակ նա­խա­րար Հա­քան Ֆի­դա­նի հե­ռա­խո­սազ­րույ­ցը: Ա­ՐԱ­ՐԱՏ ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԸ շնոր­հա­վո­րել է Հա­քան Ֆի­դա­նին Թուր­քի­ա­յի ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րի պաշ­տո­նում նշա­նակ­վե­լու կա­պակ­ցու­թյամբ: Կող­մերն ար­տա­հայ­տել են ի­րենց պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը շա­րու­նա­կել աշ­խա­տել եր­կու երկր­նե­րի մի­ջև հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ամ­բող­ջա­կան կար­գա­վոր­ման ուղ­ղու­թյամբ»: Հի­մա հարց` ա՛յ Ա­րա­բաթ, երբ Թուր­քի­ա­յում քեզ հա­վա­քագ­րում է­ին, դա Հա­քան Ֆի­դա՞նն էր ա­րել, ո­րին հի­մա շնոր­հա­վո­րում ես... Դա­ռավ իս­կա­կան ճա­կա­տագ­րի հեգ­նանք: Մեկ էլ խոս­տո­վա­նիր` «Օմե­գա» օ­պե­րա­տիվ ծած­կան­վան հե­ղի­նա՞կն ով է, Հա­քան Ֆի­դա՞նն է այդ­պես կնքել, թե՞ Գո­րիկ Գուր­գե­նի­չը: Մեկ էլ` 2020-ին այդ ի՞նչ էր ե­ղել քո ու Նի­կո­լի մի­ջև, որ քեզ գա­զա­զած ժո­ղովր­դի ձեռքն էր հանձ­նել: Խոս­տո­վա­նի՛ր, կամ ռսի ա­սած` «ко­лись»:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ