Արտասովոր ախտանշան, որը կարող է պայմանավորված լինել շաքարային դիաբետով
Հասարակություն
Վիճակագրական տվյալներով՝ ներկայում աշխարհում կա շաքարային դիաբետով հիվանդ 230-347 միլիոն մարդ։ Սրտաբան Գերման Գանդելմանը «Жить здорово!» հաղորդաշարի եթերում ներկայացրել է այս հիվանդության մասին հուշող ոչ ակնհայտ ախտանշաններից մեկը, որը հաճախ անուշադրության է մատնվում։
Մասնագետի խոսքով՝ այս հիվանդության մասին կարող են վկայել շուրթերին առաջացած ճաքերը, մինչդեռ մարդիկ ոչ միշտ են այս խնդիրը կապում շաքարային դիաբետի հետ։ Բանն այն է, որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը հանգեցնում է մաշկի չորացման, ի հայտ է գալիս վարակումների հակում, ինչի հետ մեկտեղ էլ առաջանում են ճաքեր։
Այնուամենայնիվ, բժիշկը նախազգուշացրել է, որ այս ախտանշանը շաքարային դիաբետի հիմնական ախտանշաններից մեկը չէ և կարող է պայմանավորված լինել նաև այլ խնդրով։ Օրինակ՝ շուրթերի ճաքերի պատճառ կարող են դառնալ նաև խռմփոցն ու երկաթդեֆիցիտային սակավարյունությունը, ուստի հստակ ախտորոշման համար հարկավոր է բուժզննում անցնել։