⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Ինձ դուր է գալիս Հայաստանը, այստեղի եղանակը, ուտելիքը, մարդիկ...Ռանոս

Սպորտ
 

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող, Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը խոսել է Բունդեսլիգա տեղափոխության, ազգային թիմի մարզական հավաքի և Հայաստանում անցկացրած ժամանակի մասին:

«Ես լավ մրցաշրջան անցկացրի Ռեգիոնալ լիգայում՝ «Բավարիայի» երկրորդ թիմում և երկու գոլ խփեցի Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Կարծում եմ, որ այդ պատճառով էլ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սկսեց հետաքրքրվել ինձանով:

Նրանք ինձ նախկինում էլ էին ճանաչում: «Բորուսիայից» կապվեցին իմ գործակալի և մարզչի հետ, ամեն ինչ լավ ընթացավ: Նրանց կողմից լավ մտադրվածություն զգացի, հասկացա, որ ապագայի հիանալի ծրագրեր ունեն և ընդունեցի առաջարկը:

Հայաստանի հավաքականին առաջիկայում բարդ հանդիպումներ են սպասվում: Մենք ամեն օր պատրաստվում ենք, օրական երկու մարզում ենք անցկացնում, որպեսզի լավ խաղանք, միմյանց լավ հասկանանք, կարողանանք լավ հանդիպումներ անցկացնել և հաղթանակներ տանել մեր երկրի համար:

Տատիկս ապրում է Երևանում, այդ պատճառով էլ ես հավաքից մեկ շաբաթ առաջ եկա Հայաստան, և նա ինձ տարբեր վայրեր տարավ: Գնացինք Սևան, Խոր Վիրապ: Ինձ դուր է գալիս Հայաստանը, եղանակը, ուտելիքը մարդիկ, ամեն ինչ շատ ջերմ է և հիանալի»,- ասել է 19-ամյա ֆուտբոլիստը ՀՖՖ TV-ի հետ զրույցում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ