⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Հայաստանի ազգային հավաքականը կորուստներ ունի

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի երրորդ և չորրորդ տուրերի խաղերից առաջ ևս մեկ կորուստ ունի, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանը վնասվածքի պատճառով հեռացել է հավաքականի ճամբարից: Օրեր առաջ վնասվածքի պատճառով հավաքականի ճամբարից հեռացել էր նաև ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հունիսի 14-ին կմեկնի Կարդիֆ, որտեղ երկու օր անց Եվրո-2024-ի ընտրական փուլի D խմբի երրորդ տուրում կհյուրընկալվի Ուելսի հավաքականին, իսկ այդ խաղից երեք օր անց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լատվիայի ազգային թիմին:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ