Հուլիսի 1-ից թոշակի նվազագույն չափը կդառնա 36 000 դրամ, ներկայիս 31 600-ի փոխարեն
Սպառողի անկյուն
Երեկ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայարարեց, որ հուլիսի 1-ից կենսաթոշակները կբարձրանան քիչ աշխատանքային փորձ ունեցողների համար 4400 դրամով, իսկ 10 տարուց ավելի ստաժ ունեցողների համար 3000 դրամով:
«Հուլիսի 1-ից թոշակի նվազագույն չափը կդառնա 36 000 դրամ, ներկայիս 31 600-ի փոխարեն: Այսինքն՝ կլինի 4400 դրամի ավելացում: Շատ տարիների ստաժ ունեցողների համար ավելացումը կլինի 3000 դրամով․ ինչո՞ւ, որովհետև մեծ թիվ են կազմում մինչև 10 տարի ստաժ ունեցող քաղաքացիները, որոնք խնդիր ունեն իրենց ծախսերը համապատասխանեցնելու պարենային զամբյուղին»,- ասել էր նախարարը:
Սակայն հարց է առաջանում թե ավելացված 3000-4000 դրամը որևէ կերպ նպաստում է, որպեսզի թոշակառուն կարողանա գնել պարենային զամբյուղի նվազագույն ապրանքները, թե՞ ոչ