Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփ. Ուկրաինայում պատերազմի կարգավորումը ընթանում է «գլխապտույտ արագությամբ» Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել Հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Նախնական տեղեկություններով՝ այսօր մահացած զինծառայողն ինքնшսպшն է եղել․ «Իշխանություն» Զինծառայող է կյանքից հեռացել

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Կա այս­պի­սի եզ­րույթ` լա­տենտ, որ նշա­նա­կում է թա­քուն: Լա­տենտ գո­միկ լսել է­ինք, բայց ան­հաս­կա­նա­լի է, թե ինչ է, լա­տենտ նի­կո­լա­կան­նե­րին շատ լավ գի­տենք... Հի­մա էլ` չմե­ռանք, Ա­ՐԱ ՊԱ­ՊՅԱ­ՆԻՑ զար­ման­քով լսե­ցինք «լա­տենտ ռու­սա­մետ­նե­րի» մա­սին: Հի­մա տես­նենք` ինչ է դայ­լայ­լում Պա­պյա­նը. «Քա­րոզ­չու­թյան հա­մար Ռու­սաս­տանն օգ­տա­գոր­ծում է քա­ղա­քա­կան հա­վակ­նու­թյուն­ներ ու­նե­ցող զա­նա­զան ան­ձանց՝ տխմար­նե­րից մին­չև խե­լոք­ներ: Եվ այս դեպ­քում բնավ կա­րև­որ չէ, որ այդ ան­ձինք ծա­ռա­յում են ռու­սա­կան շա­հե­րին` սե­փա­կան հա­մո­զու­մի, թե սե­փա­կան տհա­սու­թյան պատ­ճա­ռով: Ո­րև­է քա­ղա­քա­կան հա­վակ­նու­թյուն­ներ ու­նե­ցող ան­ձի գնա­հա­տա­կան տա­լու հա­մար կա­րև­որ չէ, թե նա ու՞մ և ի՞նչ ուժգ­նու­թյամբ ու ճոխ բա­ռա­պա­շա­րով է քննա­դա­տում: Նա կա­րող է քննա­դա­տել Ռու­սաս­տա­նին, Հա­յաս­տա­նի ներ­կա և նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րին, ընդ­դի­մու­թյա­նը: Կրկնում եմ՝ դա է­ա­կան չէ: Դրա­նով նա և նրա նման­նե­րը պար­զա­պես սե­փա­կան ան­ձի հան­դեպ վստա­հու­թյուն պատն են շա­րում: Դա ա­նե­լու հա­մար այ­սօր ո՛չ խելք է պետք, ո՛չ էլ հա­մար­ձա­կու­թյուն: Կա­րև­ո­րը՝ որ­տե՞ղ է նա տես­նում Հա­յաս­տա­նի փրկու­թյան ու­ղին: Ի՞նչ է ա­ռա­ջար­կում Հա­յաս­տա­նի ա­պա­գա­յի հա­մար»: Չմեջ­բե­րենք ամ­բող­ջը` վեր­ջում Պա­պյա­նը փաս­տա­ցի պնդում է` ե­թե ա­մե­րի­կա­մետ չես, ու­րեմն լա­տենտ ռու­սա­մետ ես... Կարճ ա­սած` ձեր տնե­րում ԱՄՆ դրոշ պա­հեք, թե չէ կգա Պա­պյա­նը և կպատ­ռի ձեր լա­տենտ ռու­սա­մետ դի­մա­կը:

Իսկ ի­րա­նա­գետ ՎԱՐ­ԴԱՆ ՈՍ­ԿԱ­ՆՅԱ­ՆԸ հայտ­նա­բե­րել է մի զար­մա­նա­լի, նույ­նիսկ ապ­շե­ցու­ցիչ բան, ո­րը վկա­յում է որ մեր թշնա­մի մա­զու­թա­յին հա­րև­ան­նե­րը Նի­կո­լից ոչ պա­կաս շի­զոֆ­րե­նիկ են. «Բաք­վի բռնա­պե­տի քա­րոզ­չա­մե­քե­նա­յին այն­քան է ան­հանգս­տաց­րել ադր­բե­ջա­նե­րե­նում վկայ­ված հա­յե­րե­նից փո­խա­ռյալ him «հիմք» բա­ռի մա­սին նվաս­տիս վեր­ջին գրա­ռու­մը, որ մի­ան­գա­մից մի քա­նի քա­րոզ­չա­մի­ջոց, այդ թվում՝ նա­և տե­սա­նյու­թով, «անդրա­դար­ձել» են դրան: Բազ­միցս նշել եմ, որ սրանց մտա­վոր ու հա­յե­րե­նի ի­մա­ցու­թյան մա­կար­դա­կն այն­քան ցածր է, որ այս ան­գամ էլ չեն էլ հաս­կա­ցել, թե խոս­քը բար­բա­ռա­յին ադր­բե­ջա­նե­րե­նի him «հիմք» բա­ռի մա­սին է, այլ ոչ թե լա­տի­նե­րեն ար­մա­տից սե­րող «ֆուն­դա­մեն­տի»: Սրանց պա­րա­գա­յում են ռու­սե­րե­նում ա­սել՝ «День­ги есть, ума не на­до»: Դե ինչ, հա­յե՛ր, պարզ­վում է, որ ու­նենք հզոր զենք Ապ­շե­րո­նի թուր­քե­րի դեմ, ո­րից տե­ղյակ չէ­ինք` հա­յոց լե­զուն: Բա որ Էր­դո­ղա­նը սկսի խո­րա­նալ, թե ա­նա­թո­լի­ա­կան թուր­քե­րե­նում հա­յե­րե­նից ինչ­քան փո­խա­ռու­թյուն­ներ կան` դա ար­դեն լեզ­վա­բա­նա­կան երկ­րա­շարժ կլի­նի:

Այ­սօր տե­ղից վեր­կա­ցո­ղը ինք­զին­քը հա­մա­րում է ռուս-ուկրա­ի­նա­կան պա­տե­րազ­մի փոր­ձա­գետ: Զար­մա­նա­լի­ո­րեն այդ տեն­դից հե­ռու չի մնա­ցել և այն մար­դը, ով մո­լո­րա­կի կեսն ա­պա­հո­վել է ար­բա­նյա­կա­յին ին­տեր­նե­տի ծած­կու­թով: Ա­մե­րի­կա­ցի գոր­ծա­րար և մի­լի­ար­դա­տեր Ի­ԼՈՆ ՄԱՍ­ԿԸ Twit­ter-ի իր միկ­րոբ­լո­գում գրել է, որ Ուկ­րա­ի­նա­յի Զին­ված ու­ժե­րին մա­տա­կա­րար­վող գեր­մա­նա­կան Le­o­pard 2 տան­կե­րը մար­տա­կան ​​գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ հեշ­տու­թյամբ ոչն­չաց­վում են հա­կա­տան­կա­յին զեն­քե­րից և ա­կան­նե­րից՝ ի­րենց փոքր քա­նա­կու­թյան պատ­ճա­ռով: «Քիչ թվով տան­կեր հեշ­տու­թյամբ ոչն­չաց­վում են հա­կա­տան­կա­յին զեն­քի և ա­կան­նե­րի մի­ջո­ցով»,- գրել է Մաս­կը: Նրա կար­ծի­քով՝ ա­վե­լի լավ է՝ նման մար­տա­կան ​​մե­քե­նա­նե­րից շատ ու­նե­նալ կամ ընդ­հան­րա­պես չու­նե­նալ: Դե ինչ ա­սես... Ապ­րես, նստիր, հինգ: Չէ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նստիր, եր­կուս: Ինչ է, ՆԱ­ՏՕ-ից լա՞վ գի­տես, թե ինչ­քան տանկ է պետք քո Ա­մե­րի­կա­յի հա­մար մա­տաղ­վող Ուկ­րա­ի­նա­յին: Ին­չի՞ ես քեզ ա­մեն ին­չի փոր­ձա­գե­տի տեղ դրել, չէ՞ որ ո՛չ տաք­սիստ ես, ո՛չ էլ` վար­սա­վիր, ա­վե­լի լավ է ար­հես­տա­կան ին­տե­լեկտ զար­գաց­րու, ո­րը սա­կայն, օ­րի­նակ, մեր նի­կո­լա­կան­նե­րին ոչն­չով չի օգ­նի:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ