⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Երկու միջադեպերի միջև ուղիղ կապ կա՞

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«Երեկ ադրբեջանցիների՝ Հակարիի կամրջի հայաստանյան հատվածում առաջխաղացումից հետո Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ ադրբեջանցիներն արգելել են հումանիտար բեռների տեղափոխումն Արցախ։

Ադրբեջանական մամուլում գրվեց, որ հայկական կողմից կրակել են իրենց սահմանապահների վրա՝ Լաչինի անցակետում, ուստի իրենք փակել են անցակետը բոլոր տեսակի մարդասիրական փոխադրումների համար` այնքան ժամանակ, մինչեւ որ հստակ եւ ամբողջական կհետաքննվի միջադեպը, եւ հայկական կողմը կբացահայտի մեղավորին։ Չնայած ժամեր անց դրոշը հանվեց, սակայն բեռների մուտքն այդպես էլ չթույլատրվեց։

Արցախի մեր աղբյուրներն այս երկու միջադեպերի միջեւ ուղիղ կապ են տեսնում եւ կասկած ունեն, որ հայկական իշխանությունը միտումնավոր է սադրել, սրել իրավիճակը, ինչի հետեւանքով էլ ադրբեջանցիները նման որոշում են կայացրել, որպեսզի ինչ-որ ժամանակ հետո լեգիտիմացվի Արցախն Ադրբեջանին հանձնելու որոշումը։ Արցախցիները տարօրինակ են համարում, որ Նիկոլ Փաշինյանը, որ հրապարակային հայտարարեց, թե Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չի հայտարարելու, բանակին հրահանգել է կռիվ տալ 10-20 մետրի համար, ինչի արդյունքում էլ ադրբեջանցիները փակեցին անցակետը: Երեկ տեղեկություն կար նաեւ, որ թեժ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ադրբեջանական կողմը հրետանի է կիրառել։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ