Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից

Դժվար է լինելու, բայց Հայկը կզցնելու է Բելին. Շարմազանովը կոչ արեց 11:30-ին հավաքվել դատարանի առջեւ

Թեմա

«Ես այս թրքահպատակ նիկոլիստական կապիտուլյանտներից ոչ մի արդար բան չեմ սպասում։ Եթե լավ բան սպասեինք, այս քրեական գործը չէր լինի»,- հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ ադամ Էդուարդ Շարմազանովը։

«Սա շինծու, քաղաքական հետապնդում է, անձնական վրեժխնդրություն է, Նիկոլի ու իր խունտայի քաղաքական վախերն են։ Համոզված եմ՝ իրենք էլ լավ գիտակցում են, եթե չեն գիտակցում, ուրեմն՝ տգիտության ամենաբարձր աստիճանի վրա են, որ սրանով ոչ մեր պայքարին կարող են հարված հասցնել, ոչ Արմենի վճռականությանը։ Մենք զանդի դնելո՞ւ ենք։ Ոչ։ Հայ ժողովուրդը չի վստահում սրանց։ Մի մարդ, ով պառլամենտում մարտահրավեր է նետել Հայաստանի զինանշանին՝ Նոյան տապանին, Արարատ սարին... Երեւի իրենց երազանքն է եղել կիսալուսին լինի մեր գերբի վրա ու Քեմալ Աթաթուրքի նկարը։ Սա հայի ու թուրքի, հայի ու ներքին թուրքի կռիվ է»,- ընդգծեց Շարմազանովը եւ հայտարարեց, որ հունիսի 16-ին, ժամը՝ 11։30 -ին կլինեն դատարանի դիմաց՝ բոլորին կոչ անելով լինել այդտեղ։ 

Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, ավարտել է ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանի  կալանքի միջնորդության քննությունը։ Որոշումը կհրապարակվի հունիսի 16-ին, ժամը 12։00-ին։  Արմեն Աշոտյանը ձերբակալվել  է հունիսի  15-ին, ՔԿ հաղորդմամբ՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար։ 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ