Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Գյում­րե­ցի ի­րա­վա­պաշտ­պան ԿԱ­ՐԱ­ՊԵՏ ՊՈ­ՂՈ­ՍՅԱՆՆ ար­ձա­նագ­րել է խուն­տա­յի ապ­շե­ցու­ցիչ ստո­րու­թյան փաստ հենց Դրո­շի օրը. «Առա­վո­տյան կա­պի­տու­լյանտը ո­րո­շել էր հեր­թա­կան ան­գամ հրա­ժար­վել Ար­ցա­խից և դա ար­տա­հայտ­վել էր Կոռ­նի­ձո­րում տե­ղա­կայ­ված հայ­կա­կան ան­ցա­կե­տում նոր պաս­տառ տե­ղադ­րե­լով, ո­րի վրա գրված է ե­ղել «Բա­րի գա­լուստ Հա­յաս­տան», սրա­նով ևս մեկ ան­գամ ցույց տա­լով, որ հրա­ժար­վում է Ար­ցա­խից: Քա­նի որ յու­րա­քան­չյուր գոր­ծո­ղու­թյուն Փա­շի­նյա­նն ի­րա­կա­նաց­նում է Ա­լի­ե­ւի հետ հա­մա­ձայ­նեց­ված և հա­մա­հունչ, ադր­բե­ջան­ցի­ներն էլ կա­մուր­ջի սկզբնա­մա­սում փոր­ձել են տե­ղադ­րել ի­րենց դրո­շը,  և հեր­թա­կան քայ­լը ա­նել Ար­ցա­խը ամ­բող­ջա­պես գրա­վե­լու ի­րենց ծրագ­րե­րի հա­մար: Այս ա­մե­նը դուր չգա­լով մեր տղա­նե­րին` սկսվել է հրմշտոց, ա­պա` հրաձ­գու­թյուն: Թշնա­մին ե­րեք ան­գամ փոր­ձել է դրոշ բարձ­րաց­նել, ա­ռա­ջին եր­կու փոր­ձը կա­սեց­վել են մեր տղա­նե­րի կող­մից, եր­րոր­դը` բնու­թյան (քա­մին դրո­շան­ման լա­թը պո­կել տա­րել է)»: Սա­կայն նի­կո­լա­քա­րո­զիչնե­րը ստո­րա­բար վար­վե­ցին. «Իշխա­նա­կան տե­լեգ­րա­մյան ա­լիք­նե­րի տա­րա­ծած լու­րը, թե ա­զեր­նե­րը կա­րո­ղա­ցել են դրոշ բարձ­րաց­նել ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ ի­րա­կա­նու­թյա­նը չի հա­մա­պա­տաս­խա­նում և հեր­թա­կան մա­նի­պու­լա­ցի­ան է Հա­յաս­տա­նում հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­ներ թե­ժաց­նե­լու գոր­ծում»:

Իսկ «Երև­ա­նի թքող տղա» Ա­ԼԵՆ ՍԻ­ՄՈ­ՆՅԱ­ՆԻ սիր­տը զար­մա­նա­լի­ո­րեն նոր ընդ­դի­մու­թյուն ու­զեց, և նա ԱԺ-ում հան­դես ե­կավ հեր­թա­կան նող­կա­լի ե­լույ­թով: Դի­մե­լով ՀՅԴ-ին` նա մաս­նա­վո­րա­պես ա­սաց. «Ձեր կու­սակ­ցու­թյան 133 տար­վա ըն­թաց­քում բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցել եք, մին­չեւ հի­մա դեռ չենք կա­րո­ղա­նում ձեր հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ար­դյուն­քը մաք­րել: Դուք ընդ­դի­մու­թյուն չե՛ք, Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ու Սերժ Սարգ­սյա­նի փո­ղե­րով զբա­ղեց­նում եք դաշտն ու չե՛ք թող­նում, որ ընդ­դի­մու­թյուն ձե­ւա­վոր­վի: Մեզ ընդ­դի­մու­թյո՛ւն է պետք»: Նա նա­և տա­րա­կու­սեց, թե ին­չու ընդ­դի­մու­թյու­նը ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ չի պա­հան­ջում և քննար­կում­ներ չի ա­նում ՔՊ-ի հետ: Ա­լեն, քննար­կում­ներ ա­նում են օ­րի­նա­կան իշ­խա­նու­թյան հետ, իսկ օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կար­գե­րի հետ քննար­կե­լու բան չկա, նրանց դեմ պայ­քա­րում են ազ­գա­յին-ազա­տագ­րա­կան շար­ժում­նե­րի գոր­ծիք­նե­րով: Համ էլ` ի՞նչ 133 տա­րի, օ­րի­նակ այդ ե՞րբ է ՀՅԴ-ն հա­մա­գոր­ծակ­ցել սո­վե­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ: Եվ կա­րո՞ղ ես ա­պա­ցու­ցել, որ ՀՅԴ-ին ֆի­նան­սա­վո­րում են երկ­րորդ և եր­րորդ նա­խա­գա­հը: Համ էլ այդ ի՞նչ նոր «ընդդի­մու­թյուն» ես ու­զում, Վազ­գեն Սարգ­սյա­նի ա­նար­ժան եղ­բայր Ա­րա­մի պես գրպա­նա­յի՞ն:

Մինչ այս տա­կանք­նե­րը զբաղ­ված են Ար­մեն Ա­շո­տյա­նի դեմ քա­ղա­քա­կան հա­լա­ծան­քով, զու­գա­հե­ռա­բար զար­մա­նա­լի­ո­րեն զոհ­ված հայ­տա­րա­րե­ցին ՀՀԿ խորհր­դի ան­դամ ՏԻԳ­ՐԱՆ ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱ­ՆԻՆ` տա­րա­ծե­լով կեղծ լուր, իբր զոհ­վել է ող­բեր­գա­կան ավ­տով­թա­րում: Այս դեպ­քում Մարկ Տվե­նը կա­սեր` «իմ մահ­վան լու­րե­րը փոքր-ինչ չա­փա­զանց­ված են», իսկ Տիգ­րան Վար­դա­նյա­նը պար­զա­բա­նում է. «Անա­սուն­նե­րի մի հատ կու­տոկ չի հանգս­տա­նում է­լի ոչ մի ձև: Էս 5 տար­վա մեջ թվով 3-րդ նման դեպքն ա, չհաշ­ված ֆեյ­քե­րի գրոհ­նե­րը: Մարդ էլ տա­նը նստած լի­նի, ա­սեն ավ­տով­թա­րից զոհ­վել ա: Ստեղ են ա­սել` հա­րու­թյուն եմ ա­ռել, այ վիժ­վածք­ներ: Ըզ­բանս հան­ճա­րոյն էլ տա­լու եմ գլխնե­րիդ»: Ի դեպ, նույ­նան­ման սրի­կա­յու­թյուն ժա­մա­նա­կին ար­վել էր նա­և ադր­բե­ջա­նա­գետ Ան­ժե­լա Է­լի­բե­գո­վա­յի նկատ­մամբ: Դա ա­մե­նև­ին էլ չի կա­րե­լի հա­մա­րել զուտ ա­նաս­նա­կան կա­տակ` բա որ հա­րա­զատ­նե­րը կար­դան կեղծ լուրն ու վա­տա­նա՞ն: Կազ­մա­կեր­պիչ­ներն էլ ա­ռաջ­նորդ­վում եմ սրի­կա­յա­կան տրա­մա­բա­նու­թյամբ, կպավ` կպավ...

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ