⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Ժողովուրդ». ՔՊ-ականները մեկ օր հանգստացել են. այսօր հատուկ ծրագիր կմշակեն

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ականները երեկ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հավաքվել են Դիլիջանի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում՝ «Դիլիջան» հյուրանոցում:

«Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ական աղբյուրները հայտնեցին, որ իշխանականները դեռ չեն շտապել ժողով անել. երեկ տեղավորվել են, միմյանց հետ շփվել, դեսից-դենից զրուցել, զբոսնել, այլ կերպ ասած՝ երեկ լիարժեք հանգստի են նվիրել իրենց ԱԺ ծանր եռօրյայից հետո:

Այդ պատճառով խորհրդարանական մեծամասնությունը հինգշաբթի օրն արագ սպառեց ԱԺ նիստերի օրակարգը, լրացուցիչ ժամանակ ավելացրեց նիստի հիմնական ժամանակին, որպեսզի մեկ օր շուտ գնան Դիլիջան, հանգստանան, նոր անցնեն գործի:

ՔՊ քաղաքական ժողովը տեղի կունենա այսօր. գրել էինք, որ քաղաքական ժողովի օրակարգում հիմնականում ներքաղաքական հարցեր են լինելու, մասնավորապես՝ ավագանու ընտրությունները: ՔՊ-ականների համար ավագանու ընտրություններում հաղթելը, կարելի է ասել, կենաց-մահու հարց է։

Մտադիր են այսօրվա ժողովին հատուկ «ռազմավարական» պլան մշակել, որ 100%-անոց հաղթանակ ապահովեն այդ ընտրություններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ