ԵՊՀ-ն՝ գիտությունից դեպի քարոզչությո՞ւն Մխիթարյանի մկրատաձև հարվածն ու թիմակցի արձագանքը. «Ինտերի» տեսանյութը ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հոկտեմբերի 12-ը հենց այդ օրն է ԶԳՈՆ ԵՂԵՔ. Փոխվում են կարմայի կանոնները Աղոթք, պատերազմի հիշողություններ եւ անսպասելի «Շպրոտ» ՀՐԱՏԱՊ. Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Ինչո՞ւ է մահից առաջ ամբողջ կյանքն անցնում աչքի առջևով Տուսկը հայտարարեց, որ իր և պաշտպանության նախարարի վրա հարձակվել սպառնացող տղամարդը ձերբակալվել է ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ)

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ինչ­պես հայտ­նի է, Եվ­րո­պա­կան դա­տա­վոր­նե­րի մի­ու­թյունն օ­րերս բա­վա­կա­նին կոշտ հայ­տա­րա­րու­թյուն էր տա­րա­ծել Հա­յաս­տա­նի դա­տա­վոր­նե­րի նկատ­մամբ հա­րուց­ված կար­գա­պա­հա­կան գոր­ծըն­թաց­նե­րի մա­սով՝ դրանք հա­մա­րե­լով ճնշում՝ ան­կախ դա­տա­կան հա­մա­կար­գի վրա: Այ­սինքն՝ նույ­նիսկ կա­պի­տու­լյան­տի բռնա­պե­տա­կան հա­կում­նե­րի վրա աչք փա­կող եվ­րո­պա­ցի­ներն է­ին ար­ձա­նագ­րել, որ ԲԴԽ-ն չափն ար­դեն ան­ցել է՝ վե­րա­ծե­լով Նի­կո­լի կցոր­դի: Իսկ լրագ­րող­նե­րի փոր­ձե­րը՝ ստա­նա­լու մեկ­նա­բա­նու­թյուն, Նի­կո­լի նկա­րը սրբա­պատ­կե­րի պես պա­հող ԿԱ­ՐԵՆ ԱՆԴ­ՐԵ­Ա­ՍՅԱ­ՆԸ, ո­րին վստահ­վել է ԲԴԽ-ն՝ բա­ցա­ռա­պես դա­տա­վոր­նե­րին ՔՊ-ի դաշտ բե­րե­լու ու դա­տա­ի­րա­վա­կան հա­մա­կար­գի հերն ա­նի­ծե­լու նպա­տա­կով, զար­մա­նա­լի­ո­րեն գնա­հա­տել է որ­պես ճնշում դա­տա­րա­նի վրա՝ հայ­տա­րա­րե­ով, որ ո­րև­ի­ցե պա­րա­գա­յում հան­դես չի գա­լու հար­ցազ­րույ­ցով. իր սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վունքն է: Խոս­քի և մա­մու­լի ա­զա­տու­թյան վա­ղե­մի թշնա­մի Կա­րեն Անդ­րե­ա­սյա­նին, ով ի­րեն դրսև­ո­րում է որ­պես մո­լե­ռանդ ուղ­ղա­դա­վան նի­կո­լա­կան, խոր­հուրդ ենք տա­լիս սա­ռը ջուր խմել և հանգս­տա­նալ, բայց ար­ձա­նագ­րենք այն, ին­չը չի վրի­պել ի­րա­վա­պաշտ­պան Ռու­բեն Մե­լի­քյա­նի սուր աչ­քից` պա­րոն Մե­լի­քյա­նի խոս­քով, Անդ­րե­ա­սյա­նը մտա­դիր է լիկ­վի­դաց­նել դա­տա­կան նիս­տե­րի հրա­պա­րա­կայ­նու­թյան, դռնբաց լի­նե­լու ինս­տի­տու­տը... Դե ինչ ա­սես, փա­կե՛ք բո­լոր դա­տա­րան­նե­րը, ստեղ­ծե՛ք 1937 թվա­կա­նի «тройка»-ներ` նա­և ա­ռանց փաս­տա­բա­նի...

Ինչ վե­րա­բե­րում է ՓԱՍ­ՏԱ­ԲԱՆ­ՆԵ­ՐԻՆ, ա­պա բո­ղո­քի ակ­ցի­ա ա­նե­լով ընդ­դեմ փաս­տա­բան­նե­րի ոս­տի­կա­նու­թյան բա­ժին­նե­րում ար­դեն սիս­տե­մա­տի­կա­բար կի­րառ­վող բռնու­թյան, նրանք հե­ռուս­տա­ցույց է­ին նվեր բե­րել աղ­ջիկ-պա­րոն գլխա­վոր դա­տա­խա­զին: Ինչ­պես բա­ցատ­րեց փաս­տա­բան Վա­րազ­դատ Հա­րու­թյու­նյա­նը. «Ակցի­ա­յի ի­մաս­տը՝ այս հե­ռուս­տա­ցույցն է, ո­րը մենք ցան­կա­նում ենք փաս­տա­բան­նե­րի ա­նու­նից նվի­րենք գլխա­վոր դա­տա­խա­զին: Մի քա­նի ա­միս ա­ռաջ բռնու­թյան մեկ այլ դեպք էր տե­ղի ու­նե­ցել Մարզ­պետ Ա­վա­գյա­նի և Է­մա­նո­ւել Ա­նա­նյա­նի նկատ­մամբ, է­լի ոս­տի­կա­նա­կան բա­ժան­մուն­քում, այդ դեպ­քի կա­պակ­ցու­թյամբ ԱԺ-ում, երբ տի­կին Վար­դա­պե­տյա­նին հարց ուղղ­վեց, թե ինչ է մտա­ծում և ինչ ա­ռա­ջըն­թաց կա փաս­տա­բա­նի բռնու­թյան դեպ­քի քննու­թյան վե­րա­բե­րյալ, գլխա­վոր դա­տա­խա­զը հայտ­նեց, որ ինքն այդ­պի­սի դեպք չի հի­շում և տե­ղյակ չէ»: Փաս­տա­բան­նե­րը տե­ղե­կաց­րին աղ­ջիկ-պա­րո­նին, որ բա­ցի Հ1-ից այլ ա­լիք­ներ էլ կա­րե­լի է դի­տել հե­տուս­տա­ցույ­ցով և տե­ղյակ լի­նել փաս­տա­բան­նե­րի ինս­տի­տու­տի դեմ այդ ցի­նիկ ոճ­րա­գոր­ծու­թյուն­նե­րին:

Իսկ խոր­տակ­ված «ՏԻ­ՏԱ­ՆԻ­ԿԸ», պարզ­վում է, զար­մա­նա­լի­ո­րեն լրիվ նի­կոլ բնա­վո­րու­թյուն ու­նի: Բա­տիս­կա­ֆը, ո­րը զբո­սաշր­ջիկ­նե­րին տե­ղա­փո­խում էր խոր­տակ­ված «Տի­տա­նիկ», ան­հե­տա­ցել է ռա­դար­նե­րից: Ստորջ­րյա մե­քե­նան ռա­դար­նե­րից ան­հե­տա­ցել է Ատ­լան­տյան օվ­կի­ա­նո­սի խոր­քե­րում հայտ­նի նա­վի բե­կոր­նե­րի մոտ: Ըստ նախ­նա­կան վար­կա­ծի՝ բա­տիս­կա­ֆը բախ­վել է խու­թին: Ու­ղև­որ­նե­րը տոմ­սի հա­մար վճա­րել են 250 հա­զար դո­լար` փաս­տա­ցի գնե­լով ի­րենց մահ­վան տոմ­սը: Բոս­տո­նի ա­ռափ­նյա պահ­պա­նու­թյան փրկա­րար­նե­րը հա­սել են հնա­րա­վոր ող­բեր­գու­թյան վայր: Թե­եւ քիչ հույ­սեր կան, որ ողջ մնա­ցած­ներ կլի­նեն: Դե ինչ, խոր­տակ­ված «Տի­տա­նի­կը» լրիվ նի­կո­լա­վա­րի նոր կյան­քեր է խլում ան­գամ սե­փա­կան կոր­ծա­նու­մից հե­տո: Ուս­տի, աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով այդ օ­րի­նա­կը, պետք է մտա­ծել ոչ մի­այն Նի­կո­լին ՔՊ-ական բո­լու­կով հան­դերձ վռնդե­լու մա­սին, այ­լև մշա­կել հա­տուկ մի­ջոց­ներ, որ­պես­զի դրա­նից հե­տո չա­րի­քի այդ մարմ­նա­ցու­մը չկա­րո­ղա­նա շա­րու­նա­կել կյան­քեր խլել: Կար­ծում ենք` դպրո­ցա­կան դա­սագր­քե­րում ան­գամ դրա նկա­րը չպետք է լի­նի, թե չէ, մեկ էլ տե­սար դժբախ­տու­թյուն չբե­րի ա­շա­կերտ­նե­րին:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ