Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Սպորտային կարատեի Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը դժգոհ է ՀՀ կառավարությունից

Սպորտ

Սպորտային կարատեի Աշխարհի եւ Եվրոպաի չեմպիոն Կամո Ունանյանը շուրջ 26 տարի պրոֆեսիոնալ մարտերում եւ տարբեր վարկածներով մշտապես հաղթանակներ գրանցելով Հայաստան վերադառնալուց հետո` բախվել է ՀՀ կառավարության անտարբերությանը։

Կամո Ունանյանն այն մարզիկն է, որ վտանգելով իր կյանքն ու առողջությունը արել է առավելագույնը ու մշտապես պատվով հաղթանակած դուրս եկել ադրբեջանցի եւ թուրք մարզիկների հետ մենամարտում, որպեսզի հնչի Հայաստանի հիմնը։

Մարզիկի վրդովմունքի պատճառն այն է, որ 26 տարիների ընթացքում պրոֆեսիոնալ մարտերում բազմաթիվ ու իր կյանքին վտանգ սպառնացող լուրջ վնասվածքներով հաղթանակ գրանցելով` պետության կողմից մատնվել է անուշադրության։ Ըստ Ունանյանի, չի արժանացել որեւէ մեծարման՝ իր հաղթանակների համար։

«Երբեք պետության կողմից ֆինանսական սպասելիքներ չեմ ունեցել եւ չունեմ, պարզապես, իմ գրանցած հաղթանակների համար ուշադրություն եմ պահանջում»,- ՀՀ կառավարությանն ուղղված կոչ-տեսաուղերձում ասում է Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը։

Ի դեպ, Ունանյանը այս տարիների ընթացքում բազմաթիվ առաջարկներ է ստացել այլ պետության դրոշի ներքո հանդես գալու, սակայն, անկախ ՀՀ կառավարության անտարբերությանը, Ունանյանը մշտապես հրաժարվել է։

«Այս դժվարին ժամանակներում, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը անտարաբերության է մատնել 1997-2023 թվականներին գրանցած իմ լուրջ հաղթանակները, շարունակելու եմ մասնակցել տարբեր վարկածների մրցաշարերում եւ բարձր եմ պահելու մեր ազգի պատիվը»,- ասել է Կամո Ունանյանը։

Մանրամասները՝ տեսաուղերձում.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ