Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփ. Ուկրաինայում պատերազմի կարգավորումը ընթանում է «գլխապտույտ արագությամբ» Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել Հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Նախնական տեղեկություններով՝ այսօր մահացած զինծառայողն ինքնшսպшն է եղել․ «Իշխանություն» Զինծառայող է կյանքից հեռացել

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Պե­տա­կան դա­վա­ճա­նի շո­ո­ւի առն­չու­թյամբ տար­բեր խառ­նա­կիչ­ներ, «դի­վան քշող­ներ», ինչ­պես նա­և ան­տե­ղյակ­ներ ա­սում են` պետք էր գնալ և դրան հար­ցեր տալ: Դրա առն­չու­թյամբ մեր գոր­ծըն­կեր, քա­ղա­քա­կան մեկ­նա­բան, պատ­մա­բան ՎԱ­ՀԵ ՍԱՐԳ­ՍՅԱՆՆ ար­ձա­նագ­րում է մի զար­մա­նա­լի աս­պեկտ. «Իմ անձ­նա­կան կար­ծի­քը` ա­ռողջ նպա­տակ հե­տապն­դող­նե­րին. ու՞մ հարց տալ, և ի՞նչ հարց­նել: Նի­կո­լին հարց­նել` ին­չո՞ւ հանձ­նե­ցիր Ար­ցա­խը, կամ` ար­դյո՞ք քո գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վերջ­նան­պա­տա­կը Ար­ցա­խի հանձ­նու­մը չէ՞ր:Հա՞, լո՞ւրջ: Դա նույն բանն է, որ «Իթթի­հաթ վե թե­րաք­քի­ի» պա­րագ­լուխ­նե­րին հարց­նենք` ին­չո՞ւ ցե­ղաս­պա­նե­ցիք հայ ժո­ղովր­դին, կամ ար­դյո՞ք ձեր նպա­տա­կը հայ ժո­ղովր­դի բնաջն­ջու­մը չէր: Դա նույն բանն է` Թա­լե­ա­թին հարց­նենք` հար­գե­լի պա­րոն Թա­լե­աթ Մեհ­մեդ, ար­դյո՞ք Ձեր «եռա­պե­տու­թյու­նը» նպա­տակ ու­ներ ոչն­չաց­նել հայ ժո­ղովր­դին իր հայ­րե­նի­քում: Չեմ կաս­կա­ծում` վեր­ջին­նե­րիս պա­տաս­խան­ներն ա­ռա­վել քան «հան­ճա­րեղ» կլի­նեն, ճիշտ այ­սօր­վա տե­ղա­կան թուր­քի պա­տաս­խան­նե­րի նման: Սրանց մեկ հարց կա տա­լու, մի­այն մեկ հարց, և վերջ...»: Մի­ան­գա­մայն տե­ղին զու­գա­հեռ է ՔՊ-ի և ե­րիտ­թուր­քե­րի մի­ջև, չէ՞ր հենց այն­պես չի գո­յա­ցել սրանց վա­խը «Նե­մե­սի­սի» հու­շա­կո­թո­ղից:

2020-ի խո­սաց­ված պա­տե­րազ­մում խո­սա­ց­ված պար­տու­թյու­նից հե­տո մեր հայ­րե­նա­կից­նե­րը զար­մա­նա­լի բնա­վո­րու­թյուն ձեռք բե­րե­ցին, որն ա­վե­լի շուտ բնո­րոշ է հե­տամ­նաց ցե­ղե­րին` թշնա­մու հար­ձա­կում­նե­րից «պաշտ­պան­վել» զո­րու­թյան խորհր­դա­նիշ­նե­րով` գեր­տե­րու­թյուն­նե­րի դրոշ­նե­րով: Թարմ օ­րի­նակ` «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ հիմ­նա­դիր­նե­րը ո­րո­շում են կա­յաց­րել Ե­րասխ գյու­ղում կա­ռուց­վող եր­կա­թի ձուլ­ման գոր­ծա­րա­նի տա­րած­քում տե­ղադ­րել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան և ԱՄՆ ԴՐՈՇ­ՆԵ­ՐԸ: Այ ձեր հո­գուն մեռ­նեմ, դուք հո պա­պո­ւա՞ս չեք, այդ ի՞նչ ծի­ծա­ղե­լի բա­ներ եք ա­նում: Դրա առն­չու­թյամբ քա­ղա­քա­կան մեկ­նա­բան Դա­վիթ Գրի­գո­րյա­նը հեգ­նան­քով գրում է. «Բա­ցա­ռիկ տե­ղե­կու­թյուն­ներ ստա­ցա քիչ ա­ռաջ Ե­րաս­խից: Ինձ հա­սած լու­րե­րի հա­մա­ձայն` ԱՄՆ դրո­շը պա­տաս­խան կրակ է բա­ցել ադր­բե­ջա­նա­կան դիր­քե­րի ուղ­ղու­թյամբ: Հա­կա­ռա­կոր­դի կող­մից հա­ղորդ­վում է ադր­բե­ջա­նա­կան եր­կու դրո­շի վի­րա­վոր­ման մա­սին: Բա­նը, հե­տաքր­քիր է, դրո­շը ԱՄՆ-ի՞ց է­ին ու­ղար­կել, թե էս­տեղ՝ սու­վե­նի­րի ինչ-որ խա­նու­թից էր գնվել: Էհ... հայ­կա­կան դրո­շից հզոր դրոշ չկա, տղերք»: Դե, ինչ ա­սես, ե՞րբ ենք վեր­ջա­պես վռնդե­լու այս կա­պի­տու­լյանտ­նե­րին և մեր սահ­ման­նե­րում սե­փա­կան ու­ժե­րով պաշտպա­նե­լու մեր Ե­ռա­գույ­նը: Թե չէ ա­մոթ է` ինք­նա­պաշտ­պա­վե­լու փո­խա­րեն թշնա­մուն դեմ ենք տա­լիս օ­տա­րի դրո­շը` դրան մո­գա­կան ուժ վե­րագ­րե­լով:

Ար­ցա­խի նախ­կին պետ­նա­խա­րար ՌՈՒ­ԲԵՆ ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱՆՆ էլ անդ­րա­դառ­նում է այն քա­ղա­քա­կան այ­րե­րին, ով­քեր «մի­ամ­տո­րեն» պատ­րաստ են բա­նակ­ցել Բաք­վի հետ` զար­մա­նա­լի­ո­րեն չհաս­կա­նա­լով կամ լավ էլ հաս­կա­նա­լով դրա հե­տև­անք­նե­րը. «Արցա­խի անվ­տան­գու­թյան և զար­գաց­ման ճա­կատ» հան­րա­յին շար­ժումն ա­սում է՝ պատ­րաստ ենք բա­նակ­ցել Ադր­բե­ջա­նի հետ այն դեպ­քում, ե­թե Ադր­բե­ջանն Ար­ցախն ըն­դու­նի իբ­րև կողմ, ոչ թե ինչ­պես հի­մա՝ պա­հան­ջե­լով, որ Ար­ցա­խի նա­խա­գա­հը հանձն­վի, բո­լոր պե­տա­կան կա­ռույց­նե­րը լու­ծար­վեն: Այդ­պի­սի պայ­ման­նե­րում դու ոչ մի բա­նակ­ցու­թյուն չես կա­րող ու­նե­նալ, ո­րով­հե­տև դա նշա­նա­կում է՝ են­թարկ­վում ես: Մեզ և Ադր­բե­ջա­նի հա­մար նո­յեմ­բե­րի 9-ը և մա­յի­սի 9-ը եր­կու տար­բեր, հա­կա­դիր նշա­նա­կու­թյան օ­րեր են: Մեզ մոտ մա­յի­սի 9-ը՝ Շու­շի­ի ա­զա­տագր­ման օրն է` հաղ­թա­նա­կի օ­րը, ի­րենց մոտ՝ նո­յեմ­բե­րի 9-ը: Պատ­կե­րաց­րեք՝ ինչ­պե՞ս ենք մենք Ադր­բե­ջա­նի կազ­մում նո­յեմ­բե­րի 9-ը նշե­լու»: Այդ լավ է, որ Վար­դա­նյա­նը մատ­նան­շում է այդ ռիս­կե­րը, բայց մի հարց` պա­րոն Վար­դա­նյան, իսկ Ե­րև­ա­նո՞ւմ ին­չու եք տար­բեր ա­նար­ժան­նե­րի զո­րակ­ցում ա­վա­գա­նու ընտ­րու­թյուն­նե­րում:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ