⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Աղմկահարույց նախագծի «քավորը» փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, ՔՊ-ական Գեւորգ Պապոյանի հեղինակած աղմկահարույց նախագծի «քավորը» իրականում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։ Խոսքը կառուցապատողներին վերաբերող նախագծի մասին է, որով հեղինակն առաջարկում է, որ բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, բնակարանի գնման իրավունքի համար վճարելիք գումարն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին, այլ դրա 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը վճարի, երբ բնակարանը կառուցվի։ Այս նախագիծը, որն արդեն առաջին ընթերցում է անցել, բուռն կրքեր է առաջացրել ինչպես կառուցապատողների շրջանում, այնպես էլ ՔՊ թիմում։

Ոլորտի պատասխանատուները կարծում են, որ այդպիսով փոքր եւ միջին կառուցապատողները դուրս կմղվեն ոլորտից, դաշտը կմոնոպոլացվի եւ կմնա մի քանի խոշոր ընկերությունների ձեռքում։ Հենց այդ ընկերությունների լոբբինգն է անում Մհեր Գրիգորյանը եւ Պապոյանի միջոցով իրականացնում։ Ոլորտի խոշոր խաղացողները երախտապարտ կլինեն Գրիգորյանին, եթե նախագիծն այդ տեսքով ընդունվի։ Սակայն ՔՊ-ի ներսում կարծես թե տեղեկացել են գործարքի մասին եւ փորձել կանխել՝ թերեւս սրանով են պայմանավորված այս բուռն քննարկումները։

Օրերս նախագծի հեղինակը մեզ ասել էր, որ կանգ են առել 50/50 տարբերակի վրա, իսկ նախագիծն ԱԺ-ում նորից օրակարգ կմտնի սեպտեմբերին։ Սակայն կառուցապատողները կասկածներ ունեն, որ հետաձգելով՝ փորձում են աղմուկը հանդարտեցնել, իսկ վերջում օրենքի տեսք տալ նախնական տարբերակին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ