Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Այսօր փաստաբանը ինքը ունի պաշտպանության կարիք եւ դա պետք է լինի ահազանգ բարձր դռան համար. Հնչեղ գործերով փաստաբանը ահազանգում է

Իրավական

«Այսօր փաստաբանը ինքը ունի պաշտպանության կարիք եւ դա պետք է լինի ահազանգ բարձր դռան համար բխող բոլոր իրավական հետեւանքներով: Հակառակ պարագայում վաղը մենք ունենալու ենք այնպիսի պետություն, որը հետ է գնալու եւ հավասարվի 30-40 տարի առաջ գործող պետություններին: Այն ինչ այսօր կատարվում է իրավական, դատական համակարգում ուղղակի անթույլատրելի է: Եթե իշխանությունը գտնում է, որ նման բիրտ ուժով փորձում է ճնշում գործադրել, ապա ասեմ, որ այո, գուցե հարց է լուծում, բայց լոկալ, բայց թող չմոռանան, որ վաղը օրենքի ուժով նույն խնդիրը մեծանալու է եւ գալու կպնի իրենց, մեր երկրին եւ պետությանը: Փաստաբանական ինստիտուտը թեեւ պետական ինստիտուտ չէ, բայց պետության բաղկացուցիչն մասն է, փաստաբանին պետք է հարգել, սիրել, քանի որ փաստաբանական համայնքը այսօր ավելի մեծ աշխատանք է կատարում, քան ցանկացած պետական գերատեսչություն»,-«Իրավունք TV»-ի ուղիղ եթերում անդրադառնալով փաստաբանների նկատմամբ հաշվեհարդարների, խոչընդոտների, ահաբեկումների, մասսայական դարձած ոտնձգությունների եւ արդարադատության իրականացման և օրենքի գերակայության անկախությունն ու ամբողջականությունը պահպաննելու հրամայականին, ասաց  «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, հնչեղ գործերով հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը, ընդգծելով.

-Փաստաբանների նկատմամբ շարունակական բռնություններն ու անօրինականությունները խոսում են պատկան մարմինների հանցագործ անգործության և անօրինականությունները կոծկելու ողջամիտ կասկածի մասին, ինչն անթույլատրելի  է և բերելու է կործանարար հետևանքների։ Պետության պոզիտիվ պարտավորությունն է, ապահովել  փաստաբանի անվտանգությունն ու տոտալ իրավաքրեական գնահատական տալ փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած անօրինականությունների, ընդհուպ վերջիններիս պատվի արժանապատվության,գործարար համբավի հետ կապված:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ