Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Միջին աշխատավարձը 2018թ. համեմատ բարձրացել է իբր 101.629 դրամով կամ 57.6%-ով. Նանե Կարապետյան

Տնտեսություն
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ գնաճի էֆեկտը հանած՝ 6.3%-ով Հայաստանում աշխատավարձը բարձրացել է, միջին աշխատավարձը 2018թ. համեմատ բարձրացել է 101.629 դրամով կամ 57.6%-ով:
• Ռուս-ուկրաինական վերջին իրադարձությունները հանգեցրին դեպի Հայաստան մեծ թվով «այթի» մասնագետների ներհոսքի, ինչին զուգահեռ ավելացան «այթի» կազմակերպություններն ու նման ծառայություններ մատուցող անհատների թիվը, իսկ աշխարհում ամենաբարձր վարձատրվող ոլորտներից մեկը «այթի»-ն է:
•  Վերջին տարիներին շարունակաբար բարձրանում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը:
Իսկ պետական համակարգի միջին կամ ստորին օղակի աշխատողների աշխատավարձը կամ չի բարձրանում կամ բարձրանում է դանդաղ տեմպերով:
Նույնը կարող ենք նշել նաև մասնավոր սեգմենտի համար, քանի որ, եթե բացառենք զարգացում ապրող մի շարք մասնագիտություններ կտեսնենք, որ աշխատաշուկայում հաստիք-վարձատրություն պատկերն էապես չի փոխվել:
•  Իհարկե’, կարող ենք որոշ պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը և ոչ ՀՀ կառավարության ջանքերով, այլ համաշխարհային զարգացումների արդյունքում ռուս «այթի» մասնագետների Հայաստան ժամանումն ու բարձր աշխատավարձերի ստացումը մեկնաբանել որպես ՀՀ-ում միջին աշխատավարձի բարձրացում, սակայն կարծում եմ օր ու գիշեր աշխատելու միջոցով սեփական գոյությունը քարշ տվող բազում մեր քաղաքացիների նկատմամբ այս մոտեցումն պարզապես արդար չի լինի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ