Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Նիկոլի թուլատն ի ցույց է դրել սոցիալական պատասխանատվության իր ցածրագույն մակարդակը. Armenian info

Զարկերակ

Հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանը հարձակվեց ոչ թե նախկին իշխանությունների տարիներին, այլ՝ Նիկոլի, վերջինիս թուլատ Ալեքսանյան Վահագն արձագանքել է.«Էդ հարցի պատասխանը ես չունեմ, բայց ինձ թվում ա՝ եթե ինչ-որ մեկը կպնդի, որ եթե, ենթադրենք, Սերժ Սարգսյանը լիներ ՀՀ նախագահ, պատերազմն այլ ելք էր ունենալու, չարաչար կսխալվի»:

Իրականում ոչ միայն վերոհիշյալ հարցի, այլև մնացյալ բոլոր հարցրեի պատասխանը ՔՊ-ական բոլուկի այս ամենատիպիկ ներկայացուցիչը չունի ու ունենալ չի կարող: Մինչդեռ ցանկացած նորմալ մեկի համար առանձնապես գաղտնիք չէ խոզին տրված հարցի պատասխանը. պատերազմ սկսվեց, քանի որ Նիկոլը սկսեց բանակցել իր զրոյական կետից՝ զրոյացնելով նախորդ տասնամյակների այն դիվանագիտական ձեռքբերումներն ու ժառանգությունը, որը երաշխավորելու էր Հայաստանի ու Արցախի արժանապատիվ գոյությունը: Բայց Նիկոլը, որ այսօր Արցախի կործանման համար մեղավոր է կարգում նախագահներին ու ինքն իրեն անմեղ հռչակում, նախընտրեց պատերազմի սանձազերծման տարբերակը՝ նախքան այդ թուլացնելով բանակը, բայց ստեղծելով տպավորություն, թե իբր զինում է այն, «ՍՈւ»-եր է ձեռքբերում ու պատրաստվում գրավել Բաքուն: Այսինքն՝ պատերազմն ու դրա հետևանքների համար Իլհամի հետ համահավասար կերպով կիսում է նրա եղբայր Նիկոլը, ու այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:

Իսկ ահա խոզի այն պնդումը, թե եթե Նիկոլի փոխարեն Սարգսյանը լիներ նախագահ, պատերազմը նույն ելքն էր ունենալու, կենցաղային անբարոյականություն է. նախ՝ Սարգսյանի դիվանագիտական վաստակը թույլ չէր տալու Իլհամին բռունցք թափահարել,իսկ եթե, այնուամենայնիվ, Իլհամը գնար արկածախնդրութան, ապա «Իսկանդերը» հաստատ ոչ թե 20%-ով, այլ 200%-ով էր պայթելու Իլհամի գլխին, ու առնվազը կրկնվելու էր քառօրյայի պատմությունը, երբ Բաքուն ռուսներին ծնկաչոք խնդրում էր պարտադրել հայերին հակահարձակման չդիմել:

Այս ամենն Իլհամն ու Էրդողանը կանխատեսել էին, իհարկե, և հենց այդ կանխատեսումն էր պատճառը, որ 2018-ին հեղաշրջում կազմակերպեցին Սերժ Սարգսյանի դեմ՝ իշխանության բերելով թուրքի լակոտին. Իլհամի խոստովանությունը, որ իրենք ամենաուղղակի կերպով ներդրում են ունեցել ՀՀ-ում իշխանափոխության գործում, ոչ ոք չի մոռացել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ