Ադրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ Հնդկաստանում Մեծ Հայրենականը օտար թեմա չէ. իմ պապերից մեկն անհետ կորել է, մյուսը՝ վերադարձել 13 բեկորով. Անդրեասյան «Օդ»-ի պես անհրաժեշտ փնտրտուքը գտնվեց «Արմմոնո»-յում Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ 2-ամյա Տիգրանի հայր Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Մեծ նշանակություն  ունի՝ ով  եւ ինչպիսի մոտեցումներով  կծրագրի վարչապետի միասնական թեկնածուի հարցը. Հարությունյան Բռնությունը` որպես քաղաքական մեխանիզմ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՈՒ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՉԳՆԱՑ ԲԱՔՈՒ ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ՆԻԿՈԼԻՆ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Սարքած ելույթ՝ սարքած պատերազմի մասին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Վերլուծություն

Օբամայի վարչակարգի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, գրելով 2011թ. եգիպտական հեղափոխության մասին, նշում էր.«Գրեթե բոլոր հեղափոխությունները, որ մեկնարկում էին հույսերով և իդեալիզմով, ավարտվում էին բռնաճնշումներով և արյունահեղությամբ»:

Ասվածն ամբողջությամբ կիրառելի է նաև Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» իշխանազավթման հանդեպ:

Բռնաճնշումներին դեռ կանդրադառնամ, իսկ արյունահեղության առաջին արարի՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ երեկ (հունիսի 20-ին.-168.am) հերթական անգամ ճամարտակել է «թավշյա» արհավիրքի հիմնական հրեշը՝ Նիկոլ Փաշինյանը:

Ընդգծեմ, որ «հերթական անգամ» ձևակերպումը սխալ է, քանզի այդ արարողությունը՝ սեփական կամակատար խամաճիկներից կազմված հայրենադավ պատերազմի հանգամանքները «սվաղող» հանձնաժողովում ելույթը, Նիկոլի համար նախատեսված էր՝ որպես դավաճանի և կապիտուլյանտի խարանից մաքրվելու ամենակարևոր բեմադրության ամենաճակատագրական փորձ:

Նա երկար էր պատրաստվել այդ եզրափակիչ օպերացիային՝ շաղախելով արդեն հնչեցրած կեղծ և քննադատությանը չդիմացող թեզերը հնդկական կինոարտադրությանը բնորոշ գունեղ, հուզական, դինամիկ, բայց այնուհանդերձ էժան տրյուկներով:

Կապի և հաղորդակցության միջոցներից կտրված լինելու պատճառով արձագանքում եմ նրա ելույթի մի շարք դրույթներին ուշացումով և գուցե ոչ ամբողջական, քանզի համացանցից հեռու լինելու հանգամանքը թելադրում է որոշակի սահմանափակումներ, սակայն իմ կողմից մեջբերվելիք տեղեկությունների իսկությունը կարող եք հեշտությամբ ստուգել ինքնուրույն կամ իմ նախորդ ելույթներից, կամ այլ բաց աղբյուրներով:

Ի դեպ, կեսկատակ ասեմ, որ կալանավորելով ինձ իր ելույթից օրեր առաջ, նա զրկվեց վստահաբար իր ամենահավատարիմ ունկնդրից, ով այս անգամ ոչ թե օպերատիվ և live ռեժիմով է անդրադառնալու իրեն, այլ գրավոր և արդեն տեղի ունեցող հանրային քննարկումների ֆոնին:

 

2 

Եվ այսպես՝

1. Փաշինյանն ինքնախոստովանել է, որ ունեցել է պատերազմն առնվազն ժամանակավորապես դադարեցնելու ևս մեկ հնարավորություն հոկտեմբերի 7-8-ին: Եվ այդ առաջարկը նա նույնպես մերժել է, թեպետ, ինչպես ինքն էր բազմիցս նշում, մենք իբր բանակ չունեինք, և, որ պարտությունն «անխուսափելի է»: Ավելին, հենց այդ օրերին էր նա նախապատրաստում Լելե-Թեփե օպերացիան, իսկ արտասահմանյան ԶԼՄ-ներով գրեթե ուղիղ հայտարարում «այս պահին ընթացող և պատերազմում բեկում մտցնող» գործողությունների մասին: Ինչպես հետո պարզվեց, այդ չարաբաստիկ գործողությունը կոտրեց հայկական ԶՈՒ ռեզերվի մեջքը, ինչը հետո անդառնալի հետևանքներ ունեցավ:

2. Ֆիզուլին չհանձնելու իբր վճռականություն ունեցող մարդը հետո հեշտությամբ ավելի շատ հող հանձնեց գրիչով, քան կռվով (Քարվաճառը, Լաչինն ու Աղդամը վկա), և շարունակում է հանձնել առ այսօր՝ արդեն ՀՀ ինքնիշխան տարածքից:

3. Դիվանագիտության ձախողման, դավաճանական աստիճանի տգիտության, մեծ քաղաքականությունը Մակրոնի պաչիկների տակ մնացած գեղցի շուստրիությամբ փոխարինելու արդյունքում նա հոկտեմբերի 13-16-ին ՌԴ միջնորդությամբ բանակցում է պատերազմը կանգնեցնելու պայմանների մասին, իրատեսական և հողի վրա, սակայն զուգահեռ՝ ֆրանսիական միջնորդությամբ հրադադարի է համաձայնում, որը ոչ թե պատերազմը կանգնեցնելու, այլ ժամանակավոր դադարի մասին էր:
Երկրորդը, եթե Ադրբեջանն արդեն խախտել էր նախորդ՝ ռուսական հրադադարը, որքա՞ն հիմար պետք էր լինել՝ հավատալու համար, որ Ալիևը կհարգի և կքաշվի Մակրոնից ավելի, քան Պուտինից:
Երրորդը, փաստորեն Նիկոլը խոստովանեց, որ մեր գլխին պատերազմ բերած աշխարհաքաղաքական խաղեր է տվել ոչ միայն 44-օրյայից առաջ, այլև ընթացքում, ինչն էլ ավելի է ծանրացրել մեր վիճակը, և ինչի մասին քանիցս խոսել եմ:

4. Հոկտեմբերի 19-ի իրադարձությունների շուրջ Նիկոլի խճճված, փաստերը, սեփական գնահատականները հախուռն ներկայացնող մեկնաբանությունները բազմաթիվ կեղծ և խնդրահարույց պնդումներ են պարունակում, բայց այս պահին շատ չծավալվելու համար ընդամենը երկու փաստ ընդգծեմ, որոնք լիովին բավարար են պայթեցնելու համար նրա բաբըլգամային հերթական փուչիկը:
Առաջինը, ՌԴ նախագահը 2020թ. ավարտին իր հարցազրույցում նշել էր, որ հոկտեմբերի 19-ին ռազմական գործողությունների դադարեցման դեպքում հայկական կողմը կկորցներ ընդամենը «незначительные территории на юге», ինչն ակնհայտ հակասումէՆիկոլի շարադրանքին: Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք Փաշինյանը, եթե ճշմարտախոս լիներ, կհամբերե՞ր մոտ 2.5 տարի Պուտինին հակառակ բան ասելու համար…

Եվ երկրորդը, Շուշիի շուրջ բանակցային շահարկումների լավագույն պատասխանը, որքան էլ զարմանալի է, տվել է հենց Նիկոլի ԱԳՆ-ն՝ պատերազմից անմիջապես հետո հերքելով նրա սուտը, թե՝ «Շուշիի հարցը միշտ էլ բանակցությունների օրակարգում է եղել»:Հիշեցնեմ նաև, որ այս սկանդալից հետո հրաժարական տվեց Նիկոլին անվերապահորեն ծառայող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով մինչ այդ ծառայամտորեն սվաղում էր Նիկոլի ցանկացած սուտ, բայց այս անգամ Շուշիի վերաբերյալ փաշինյանական կեղծիքի բեռը չցանկացավ կիսել անգամ նա:

5. Շուշիի խնդրի մասին խոսելիս Նիկոլն ասում է, որ արդեն այն ժամանակ «կանխատեսում էր» Լաչինի միջանցքի հնարավոր բլոկադան Ադրբեջանի կողմից: Համաձայնեք, որ սա երեսպաշտության «высший пилотаж»է, քանզի այդ նորաթուխ պայծառատեսը, ըստ իրեն, գուշակելով նման խնդրի մասին, ոչ միայն հետպատերազմական շրջանում մատը մատին չտվեց այն կանխելու համար, ոչ միայն իրական ջանքեր չգործադրեց շրջափակված Արցախը միջազգային ճնշման ներքո դեբլոկադայի ենթարկելու համար, այլև խախտելով Նոյեմբերի 9-ի համաձայնագրի համապատասխան դրույթը, ժամկետից շուտ և մեծ հաճույքով համաձայնեց ադրբեջանական թակարդին՝ նոր ճանապարհի կառուցման և Լաչինն ու շրջակա գյուղերն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ:

6. Ինչ վերաբերում է հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու առաջարկը մերժելու՝ Մեղրիի հիմնավորմանը, ապա այն նույնպես քննադատությանը չի դիմանում, քանզի նմանատիպ մի դրույթ, անունը ինչ ուզում եք՝ դրեք, տեղ է գտելՆոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում՝ ռուսական ФСБ-ի կողմից այդ հնարավոր կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու մասով: Այլ բան է, որ վերջերս Նիկոլն ու իր բալագանն արևմտյան տրեկի վրա բանակցելով՝ փորձում են ազատվել այդ տրված համաձայնությունից:

7. Ամերիկյան՝ հոկտեմբերի 25-ի հրադադարի պատմությունն իր տրամաբանությամբ կրկնում է ֆրանսիականի հիմնավորումները՝ մաքուր՝ իր ձևով, և կեղտոտ՝ իր բովանդակությամբ, գեոպոլիտիկ ֆլիրտ, որը նույնպես ծանր նստեց մեր բանակի վրա:

Սակայն այստեղ կա մի լրացուցիչ նրբություն. Արցախյան հարցը կարճաժամկետ, բայց գործուն կերպով մտավ ԱՄՆ նախագահական ընտրարշավի օրակարգի մեջ՝ շահարկվելով թե՛ Թրամփի («մի օրում կլուծեմ այս հարցը»), թե՛ Բայդենի կողմից հայկական ընտրողների ձայները մոբիլիզացնելու համար:
Ի դեպ, նկատենք, որ այդ ողջ պատմության ընթացքում Նիկոլը չի ներկայացրել գեթ մեկ դրվագ, որտեղ Արևմուտքը կստանձներ ագրեսոր Ադրբեջանին պատժելու հանձնառություն կամ պատերազմն ամբողջությամբ դադարեցնելու նախաձեռնություն:

8. Շահրեզադեի փառքին նախանձող և հեքիաթների սեփական շարքը դայլայլող Փաշինյանը, առնվազն ինձ հասած նյութերով, բառ անգամ չի արտաբերելպատերազմի ընթացքում Արցախի անկախությունը ճանաչելու մտադրության մասին, ինչն այդ ժամանակ հայկական կողմի ձեռքերում հզոր քարտ էր, գեոպոլիտիկ ջոկեր, դիվանագիտական ИСКАНДЕР: Սա առավել ակնբախ է դառնում, երբ պատերազմը կանգնեցնելու սցենարների մեջ նա կարմիր թելով տանում է Արցախի կարգավիճակի չհստակեցման հարցը: Հերթական երեսպաշտական տխմարություն: Նա մի կողմից՝ իբր սրտացավ էր այդ հարցում, մյուս կողմից՝ որևէ կերպ չի օգտագործել այդ ուժեղ քայլի հնարավորությունն առավել նպաստավոր պայմաններից բանակցելու համար:

9. Նույն կերպ ամբողջ վերբալ արտանետվածքում, կրկին առնվազն ինձ հասած նյութերում, նա չի խոսել Ադրբեջանի էքսպորտային նավթային և գազային խողովակաշարերը հայկական կողմի համար լեգիտիմ թիրախհայտարարելու և նրանց խոցելու հնարավորությունը՝ որպես երկրորդ ուժեղ խաղաքարտ օգտագործելու մասին, ինչը նույնպես անխոցելի փաստարկ է այդ պատերազմում Նիկոլի գործողությունների և որոշումների կայացման գործընթացը հայկական շահերից բխելու վերաբերյալ հարցը խոր և հիմնավոր կասկածի տակ դնելու համար:

Հարգելի ընթերցող,

Քանզի նյութի ծավալը շա՜տ կմեծանա, ուստի իր ելույթի երկրորդ մասին, այն է՝ բանակցային ժառանգության և արդյո՞ք կարող էինք խուսափել պատերազմից, կանդրադառնամ առանձինհոդվածով մինչև հունիսի 27-ին դրանց նիստի շարունակությունը:

Իսկ ձեզ հայտնում եմ իմ խորին շնորհակալությունն ու երախտիքն ինձ և իմ ընտանիքին աջակցելու, ձեր պայքարի, մեր համազգային նպատակներին հավատարիմ լինելու համար:

Նիկոլը կարող է իր ռեպրեսիվ մեքենայով ինձ կտրել աշխարհից, բայց Հայաստանից և Արցախից ինձ կտրել չի կարող: Նրանք իմ սրտում են և չեն ենթարկվում ո՛չ դատարանների ապօրինի որոշումներին, ո՛չ ազատության սահմանափակումներին, ո՛չ էլ տեսակցությունների արգելքին:

Նա կարող է շարունակել գործեր կարել ինձ վրա, հեքիաթներ հյուսել, ցեխ շպրտել ինձ վրա: Բայց դա նրան չի օգնելու: Սարքած գործերի կարերը քանդվում են, հեքիաթների սև մագիան՝ հօդս ցնդում, ինձ վրա շպրտած կեղտը՝ չորանում և թափ տալուց մաքրվում իմ վրայից:

Ու անգամ այստեղից՝ բանտախցից, քո վերջին խոսքի մասին ասում եմ՝ ՍԱՐՔԱԾ ԵԼՈՒՅԹ՝ ՍԱՐՔԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ:

(Շարունակելի)

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
Նուբարաշեն ՔԿՀ, 21.06.2023

Աղբյուրը






Ադրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ ՀնդկաստանումՄեծ Հայրենականը օտար թեմա չէ. իմ պապերից մեկն անհետ կորել է, մյուսը՝ վերադարձել 13 բեկորով. Անդրեասյան«Օդ»-ի պես անհրաժեշտ փնտրտուքը գտնվեց «Արմմոնո»-յում Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունՀավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ 2-ամյա Տիգրանի հայրԻ՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄեծ նշանակություն  ունի՝ ով  եւ ինչպիսի մոտեցումներով  կծրագրի վարչապետի միասնական թեկնածուի հարցը. ՀարությունյանԲռնությունը` որպես քաղաքական մեխանիզմԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՈՒ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՉԳՆԱՑ ԲԱՔՈՒԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ՆԻԿՈԼԻՆ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ«Ինտեր»-«Բարսելոնա». Մեկնարկային կազմեր Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել․ լրագրողԱՌԱՋԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆԱնձրեւից հետո ասֆալտը փուլ է եկել. նկարներՄխիթարյանը հայտնվել է «Բարսելոնայի» հրապարակած խաղային պաստառին«ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՆԵՐՈՒՄ 3։2 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹՈՒՄ ԷԻ, ԵՐՐՈՐԴՈՒՄ 4։1 ՀԱՇԻՎ ԳՐԱՆՑԵՑԻՆ». ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆՌԴ փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է Հարավային Կովկասում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակըՇ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն ՔՔրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին (Արտյոմ Հարությունով) քրեական ոստիկանները փողոցից բռնել ու ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխելՀատուկ քպական Կոնջորյանի համար՝ լիկբեզ․ Մարգարիտ ԵսայանՈ՞ր սեռի համար է առանձնապես վտանգավոր սմարթֆոնների ազդեցությունըԼևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվելԿրակոցներ՝ Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում․ Շենգավիթի ոստիկանները պարզել են դեպքի հանգամանքները, հայտնաբերել մասնակիցներին ու հանցագործության գործիք ատրճանակը․ կրակողը 15-ամյա տղա էԵկեք միասին հիշենք խորհրդային օծանելիքըԿցանկանայի, որ Մխիթարյանը «Ինտերի» հետ հաղթեր Չեմպիոնների լիգան. Բայրամյան Սպասում եմ Ջոն վան տ՛ Սխիպի զանգին. Բայրամյան Մխիթարյանը` «Բարսելոնայի» հրապարակած խաղային պաստառինՄխիթարյանը, Չալհանօղլուն և Բարելան պետք է ավելի համարձակ գործեն. Կապելոն` ՉԼ-ում «Ինտերի» շանսերի մասինՆոր Նորքում մեքենաները երթևեկում են կիսով չափ ջրի տակ անցածՌուսաստանում խոսել են Զելենսկու իշխանության «ավարտի» մասինՄեղմ ասած` ափսոսանք է առաջացնում այն, որ Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր հին հռետորաբանությանը. Մարիա Զախարովան պատասխանել է Ալեն ՍիմոնյանինՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներին իր ազդեցության գոտի ներքաշելու կուրսը. ՌԴ ԱԳՆԷլիզը հեռացել է տնից. նա գնացել է առանձին ապրելու. որն է պատճառը. Արամի բացառիկ մեկնաբանությունըԻնչ է կատարվում «Բարեկամության» գետնանցումում՝ անձրեւից հետոԿրեմլում հաստատել են Մոսկվայում Հաղթանակի շքերթին Փաշինյանի մասնակցությունըՊապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանըՊուտինը միջազգային հեռախոսազրույց է ունեցել․ ԿրեմլԱՄՆ-ում վարչապետի աներորդուն 2 երեխաների ներկայությամբ սպառնացել են. ինչպես է եղել դեպքը.armlur.amԿյանքից անժամանակ հեռացավ մեր ՀՈՎՈՆ. Վարդուհի Վարդանյանի որդու և հարսի հրապարակումըՓեզեշքիանը կարող է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում. Իրանի ԱԳ փոխնախարարը՝ ԲաքվումԱրեւմտամետները սադրանքների՞ են պատրաստվում մայիսի 9-ինՀարցվածների 86%-ը կարծում է, որ պետք է ծանոթանան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծին. ԳելափՀաջիևը հանդիպել է Իրանի փոխարտգործնախարարի հետՓաշինյան-Զավենիչ զրույցն ավարտվել է առանց համաձայնությանՊապիկյանը մայիսի 6-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետԿադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնիցԿյանքից հեռացել է գիտության եւ կրթության սերմնացանը. Հրանուշ Հակոբյանը ցավակցագիր է հղելՀանդիպում Silicon Mountains-ի տեսլականը կերտողների հետՍԱՏՄ նախկին ղեկավարը կալանավորվեց15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է ՀՀ. 4 անձ կալանավորվել է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top