⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Ժողովուրդ». Քրեական վարույթ՝ Ալավերդի համայնքի ղեկավարի նկատմամբ. ՔՊ-ականները չեն հաշտվում

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Լոռու մարզի Ալավերդի համայնքում անցկացված սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից գրեթե 9 ամիս անց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդպես էլ չի հաշտվում իր թեկնածու Արեն Մկրտչյանի պարտության հետ։ Բանն այն է, որ այդ ընտրություններում առաջատարը «Ապրելու երկիր» կուսակցությունն էր, եւ Արկադի Թամազյանը դարձավ համայնքի ղեկավար։

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթ է նախաձեռնվել Ալավերդու խոշորացված համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանի գործունեության մասով։ Սա, իհարկե, իշխանությունների գործելաոճն է, եւ վերջիններս չեն կարողանում հաշտվել այս պարտության հետ։

ՔՊ-ականներն ամեն ինչ արել էին, որ այս համայնքում հաղթող դառնա ՔՊ թեկնածու, պատգամավոր Արեն Մկրտչյանը, եւ քարոզարշավին ողջ թիմով լծվել էին աշխատանքի, բայց ալավերդցիները մերժեցին Արեն Մկրտչյանին:Իսկ հիմա, երբ «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարել է, որ մասնակցելու են Երեւանի ավագանու ընտրություներին, նաեւ ասել են, որ ոչ մի դեպքում իշխող ուժի հետ դաշինք չեն կազմի, այդ կուսակցության անդամների նկատմամբ սկսվել են հետապնդումներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ