Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

«Բարդ ու շատ հետաքրքիր գոտեմարտ ունեցա». Եվրոպայի չեմպիոն

Սպորտ

Հունիսի 15-17-ը, Երևանի «Միկա» մարզադահլիճում, կայացել է Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ ՍՏԵՓԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ անվան գավաթի հոբելյանական 25-րդ խաղարկությունը։ Մրցաշարին մասնակցել են ավելի քան 15 երկրի 127 ուժեղագույն ըմբիշներ։ Մեր երկրի ըմբիշները նվաճել են 3 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ: Մրցաշարի ժամանակ ամենաարագ հաղթանակը տարել է Եվրոպայի նորընծա չեմպիոն, Աշխարհի անհատական գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր, ծնունդով Փոքր Վեդի գյուղից 24-ամյա ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԸ, ով ընդամենը 48 վայրկյանում տուշեով 13։0 հաշվով գերազանցել է բուլղարացի մրցակցին Նաիմ Միկյային։ Iravunk. com -ի հետ զրույցում ՎԱԶԳԵՆԸ նշեց. «Բարդ ու շատ հետաքրքիր գոտեմարտ ունեցա։ Երկրպագուների աջակցությունը շատ կարևոր դերակատարում ունեցավ իմ այս հաղթանակում, իրենց էներգիան մեզ է փոխանցվում։ Առաջիկայում Աշխարհի առաջնությունն է, որտեղ առաջնային խնդիրը լինելու է Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելը, հետո արդեն ոսկե մեդալի համար պայքարելը, լիահույս եմ, որ ամեն բան լավ կստացվի»։

- Շնորհակալություն, Վազգեն մեզ հետ քո տպավորություններով կիսվելու համար։

- Ես էլ եմ շնորհակալ, որ լուսաբանում եք մեր նվաճումների մասին, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ