Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

«ՊԵՏՔ է ՊԱՏՐԱՍՏՎԵՆՔ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ, ՈՐԸ ԿԿԱՅԱՆԱ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ». ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԼԱԴԻՄԻՐ ԱԶԱՐՅԱՆ

Սպորտ

Օրերս Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնության ժամանակ, բրոնզե մեդալ է նվաճել, ծնունդով Լոռու մարզի Վանաձոր քաղաքից ՎԼԱԴԻՄԻՐ ԱԶԱՐՅԱՆԸ։

Iravunk. com-ի հետ բացառիկ զրույցում նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.«Հանդես եկա 65 կգ քաշային կարգում։ Ընդհանուր չորս գոտեմարտ ունեցա, առաջինը իսպանացի մրցակցիս հաղթեցի 8։0 հաշվով, հետո 7։6 հաշվով հաղթեցի ազգությամբ ռուս մարզիկին, գերմանացի մարզիկին պարտվեցի 5։3 հաշվով։ Բրոնզե մեդալի համար վրացի ըմբիշին 8։6 հաշվով հաղթեցի։ Ասեմ, որ իմ բոլոր գոտեմարտերն էլ բավականին դժվար անցան, միայն առաջինը հեշտ ստացվեց, իսպանացի մարզիկի հետ։ Ինչևէ, պիտի արդեն պատրաստվենք Աշխարհի առաջնությանը, որը կկայանա օգոստոսին Թուրքիայում։ Շնորհակալ եմ, որ լուսաբանում եք մեր նվաճումների մասին, անխափան գործունեություն Ձեր թերթին»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ