Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Դասական ջեբկիրի հոգեբանություն ունեցողը՝ հիմա էլ անցավ պատերազմին ու ուզում ա իրա ուղեղով պատերազմն էլ «գցի» նախկինների գրպանը. Արմեն Հովասափյանը` Նիկոլի «ցուցմունք»–բանսարկության մասին

Զարկերակ
Անցած շաբաթ քննիչ հանձնաժողովի ինքնախոստովանական ցուցմունք-շոուի ժամանակ՝ մի շարք անիմաստ ու հակահայկական, ավելի շատ ադրբեջանական, թեզեր տիրաժավորելու շարքում կապիտուլյանտը հայտարարեց, թե՝ «Ապրիլյան պատերազմի ավարտից հետո զինադադարի պայմանագիր չի կնքվել ու պատերազմը փաստացի շարունակվել է մինչև 2020 թվականը»։ Հա, նշեմ, որ Ապրիլյանի հաղթանակը կասկածի տակ դնելու գործընթացը դրանք ֆուլ ռասկրուտկա են անում, արդեն 2 տարուց ավել է։
Ավելի աբսուրդ, անբարոյական ցնդաբանություն, համաձայնեք, դժվար է պատկերացնել։ Լավ, ո՞նց բացատրես այս անհայրենիքին, որ ապրիլի 4-ին պատերազմը կանգնեցվել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ու խնդրանքով, որ գնացել ռուսների ոտքներն էին ընկել ու դադարեցվել է 1994-ի բնագծերով, այսինքն՝ հիմքը եղել է 1994-ի զինադադարի հայտնի եռակողմ տեքստը։ Ու էս նույն տրամաբանությամբ շարունակում ա, թե բա պատերազմը շարունակական ա եղել, ու նորից պայթել է 2020-ի սեպտեմբերին։ Դասական ջեբկիրի հոգեբանություն ունեցողը՝ հիմա էլ անցավ պատերազմին ու ուզում ա իրա ուղեղով պատերազմն էլ «գցի» նախկինների գրպանը։
Տո տնաքանդ, այսինքն նշանակում ա, որ, քո բառերով ասած, երկրում «պատերազմ» էր, ու դու էլ 2018-ին ուղիղ մի ամիս ներքաղաքական քաոս էիր սարքել, այսինքն դու գիտեիր, որ պատրազմող երկիր ա ու ցելով կաշա էիր սարքե՞լ։ Ինչքան էլ բարբաջես ու տարբեր պատճառներ մոգոնես, քննիչ հանձնաժողովներում լոլոներ կարդաս փաստ ա՝ պատերազմը դու ես բերել, ու միակ մեղավորն ու պատասխանատուն դու էս։
Դե հիմի դու քո գնահատականը տուր, դու ի՞նչ ես։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ