⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Հանգուցյալը շուռ կգար դագաղում

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«ԱԺ պատգամավորները երեկ, արտահերթ նիստի օրակարգը մի կողմ թողած, քննարկում էին ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի, թաղման՝ գնալ-չգնալու, ոտքի կանգնելու հարցերը։ Հանգուցյալը շուռ կգար դագաղում, եթե լսեր խորհրդարանականների ճղճիմ քննարկումները։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ընդդիմադիրները, ակնհայտորեն կազմակերպված, ուշ մտան դահլիճ, որպեսզի հանգուցյալին հարգանքի տուրք չմատուցեն՝ ոտքի չկանգնեն։ Խաչատրյանի մահվան պահից նրանց գործողությունները մի քանի ֆեյսբուքյան ակտիվիստներ են թելադրում, որոնք «քֆուր են դրել», թե որ ընդդիմադիրը կմասնակցի իշխանական պատգամավորի հոգեհանգստին, եւ հայտարարել են, որ «փչացնելու» են մինչեւ վերջ։ Իշխանականներն էլ, իրար հերթ չտալով, ամոթանք էին տալիս գործընկերներին՝ նիստից հատուկ ուշանալու, մահացածի հանդեպ տարրական հարգանք չցուցաբերելու համար։

«Վախո՞ւմ էիք մասնակցել»,- հարցրեց մի ՔՊ-ական, Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ այս ավանդույթի հիմնադիրն նրանք են, որ չեն մասնակցել Գեներալ Մանվելի, Արմեն Գրիգորյանի, Վիգեն Ստեփանյանի եւ այլոց սգո արարողություններին։ Ի վերջո, կրքերը թեժացան, եւ սկսվեց ավանդական «փոխհրաձգությունը»․ Ալեն Սիմոնյանը, Սեյրան Օհանյանին դիմելով, ասաց, թե հենց նրա ընկեր գեներալներն են տանուլ տվել պատերազմը, Օհանյանն ԱԺ նախագահին սրիկա անվանեց։

Հայկ Կոնջորյանը որոշեց պաշտպանել Սիմոնյանին, ում դեմ աշխատել է վերջին մեկ տարին, եւ Օհանյանին ասաց՝ դուք եք սրիկա։ Ակնհայտ է, որ ընդդիմությունը Վիգեն Խաչատրյանի մահվան փաստն օգտագործում է որպես ազդակ՝ ՔՊ-ականներին հասկացնելու, թե ինչ է սպասվում իրենցից յուրաքանչյուրից, եւ թե այնքան են խորացրել թշնամանքը, որ անգամ նրանց մահը կարեկցանք չի առաջացնում»:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ