Տուսկը հայտարարեց, որ իր և պաշտպանության նախարարի վրա հարձակվել սպառնացող տղամարդը ձերբակալվել է ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

«Երև­ա­նի թքող տղա» Ա­լեն Սի­մո­նյա­նը զար­մա­նա­լի­ո­րեն շա­րու­նա­կում է կեղծ բա­րո­յա­խո­սու­թյուն­նե­րը թրքահ­պա­տակ Վի­գեն Խա­չատ­րյա­նի սգո մի­ջո­ցա­ռում­նե­րին ընդ­դի­մու­թյան չմաս­նակ­ցու­թյան շուրջ, այդ հո­ղի վրա ան­գամ ԱԺ-ում լեզ­վակ­ռիվ­ներ են լի­նում: Սա­կայն քա­ղա­քա­ցի­ա­կան ակ­տի­վիստ ՆԱ­ՐԵԿ ՄԱ­ԼՅԱ­ՆԸ, ով ժա­մա­նա­կին ստեղ­ծել էր «Վե­տո» հա­կա­սո­րո­սա­կան շար­ժու­մը, բա­վա­կա­նին դի­պուկ վեր­ջա­կետ դրեց. «Ալեն, ին­չո՞ւ եք նեղ­վում, երբ մար­դիկ ա­սում են «մահ դա­վա­ճան­նե­րին», լավ ու­րիշ կերպ ձև­ա­կեր­պեմ հարցս՝ ին­չո՞ւ եք մի­այն ԴՈՒՔ նեղ­վում, երբ մար­դիկ ա­սում են «մահ դա­վա­ճան­նե­րին»: Սուրբ Ի­պո­լի­տը հա­կաք­րիս­տո­սի մա­սին իր «Զրույց աշ­խար­հի վեր­ջի և հա­կաք­րիս­տո­սի և մեր Տեր Հի­սու­սի երկ­րորդ գա­լուս­տի մա­սին» աշ­խա­տու­թյու­նում ա­սում էր, որ «գա­լու է ժա­մա­նակ, երբ ող­ջե­րը նա­խան­ձե­լու են մե­ռել­նե­րին...»: Ա­լեն, գա­լու է ժա­մա­նակ, երբ ող­ջե­րը նա­խան­ձե­լու են մե­ռել­նե­րին: Այ­սինքն` գա­լու է ժա­մա­նակ, երբ դու նա­խան­ձե­լու ես Վի­գե­նին, ու ես ա­մեն ինչ ա­նե­լու եմ, որ­պես­զի այդ ժա­մա­նա­կը մո­տե­նա: Կա­րող ես էս գրա­ռու­մը վերց­նել ու վա­զել ոս­տի­կա­նու­թյուն, բայց դու նա­և գի­տես, որ դա իմ խ***ն ընդ­հան­րա­պես չի... Ի՞նչ տար­բե­րակ կա վե­րը նկա­րագր­վա­ծից խու­սա­փե­լու: Ոչ մի, սա ան­խու­սա­փե­լի է: Քա­մի ցա­նո­ղը փո­թո­րիկ է հնձե­լու...»:

Իսկ հի­մա` ևս մի զար­մա­նա­լի, ապ­շե­ցու­ցիչ բան «Երև­ա­նի թքող տղա­յից»: Փակ հան­դիպ­ման ժա­մա­նակ Ադր­բե­ջանն ըն­դու­նել է Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը՝ թվա­յին ձև­ա­կերպ­մամբ` Ազ­գա­յին ժո­ղո­վում լրագ­րող­նե­րի հետ ճե­պազ­րույ­ցի ժա­մա­նակ այս մա­սին ա­սաց Ա­ԼԵՆ ՍԻ­ՄՈ­ՆՅԱ­ՆԸ. «Ադրբե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լի­և­ի ձև­ա­կեր­պու­մը մի փոքր այլ է: Նա ա­սում է, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան նկատ­մամբ ո­րև­ի­ցե տա­րած­քա­յին պա­հանջ չու­նի: Պետք է ա­սեմ, որ փակ հան­դիպ­ման ժա­մա­նակ ին­քը նույն­պես ըն­դու­նել է և ըն­դու­նում է Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը՝ թվա­յին ձև­ա­կերպ­մամբ, այդ նրբու­թյու­նը կա­րև­որ է»: Ի­յա՛, ի­րո՞ք, դե մի հատ էլ երդ­վիր չու­նե­ցածդ սրբու­թյուն­նե­րով: Ար­դյո՞ք կա գո­նե մեկ ող­ջա­միտ հայ, որ կհա­վա­տա ստե­րի ար­քա Նի­կո­լի ստա­խոս թի­մի այս կար­կա­ռուն ներ­կա­յա­ցուց­չի գո­նե մեկ խոս­քին... Էդ ի՞նչ փա­փուկ բարձ ես դնում ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի գլխի տակ, ե­թե փակ հան­դիպ­ման ժա­մա­նակ մա­զու­թա­յին դիկ­տա­տո­րը ան­գամ նման բան ա­սել է, քա­նի՞ մա­նաթ ար­ժե նրա խոս­քը, ար­դյո՞ք ա­վե­լի է­ժան չէ, քան այն թուղ­թը, ո­րի վրա տպվել է Ա­լե­նի մեջ­բե­րու­մը:

Մար­դու աչ­քը դուրս գա, ազ­գա­նու­նը դուրս չգա` այդ­պի­սի վի­ճա­կում էր հայտն­վել պրո­դյու­սեր Ի­Ո­ՍԻՖ ՊՐԻ­ԳՈ­ԺԻ­ՆԸ «Վագ­ներ» զո­րա­մի­ա­վոր­ման աղմ­կա­լի ար­շա­վան­քի հե­տև­ան­քով: «Վե­րա­դար­ձիր Ռոս­տով», «Դա­դա­րեց­րե՛ք հե­տապն­դել Շոյ­գո­ւին», «Մենք ձեզ չէ­ինք սպա­սում, Յո­սյա», «Սա տա­քա­ցում է Վա­լե­րի­ա­յի նոր եր­գի հա­մար», «Ջո­զեֆ, գնա մին­չև վերջ: Վա­լե­րի­ան ա­ռա­ջին տի­կինն է»,- պրո­դյու­սե­րի սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րը բա­ռա­ցի­ո­րեն լցված են նման մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րով: «Իհար­կե, ես կար­դա­ցել եմ լու­րե­րը: Բայց հնա­րա­վոր չէր հա­վա­տալ, թե ինչ էր կա­տար­վում: Ինձ թվում էր, թե ինչ-որ սար­սափ ֆիլ­մում նկա­րա­հան­վել եմ: Սար­սա­փե­լի էր մեր ա­պա­գա­յի, մեր ե­րե­խա­նե­րի ա­պա­գա­յի հա­մար: Ոչ մի­այն իմ, այ­լեւ մյուս ըն­տա­նիք­նե­րի հա­մար: Իսկ դուք գի­տե՞ք ինչ եմ մտա­ծում: Սա, ի­հար­կե, հի­մա ա­մե­նա­կա­րև­ո­րը չէ, և իս­կա­պես, ինձ դուր է գա­լիս իմ ազ­գա­նու­նը, չեմ ու­զում բա­ժան­վել դրա­նից: Բայց այդ­պի­սի Նե­մի­րո­վիչ-Դան­չեն­կոն կար, ես կա­րող եմ դառ­նալ, օ­րի­նակ, Պեր­ֆի­լով-Պրի­գո­ժին (առա­ջին մա­սը Վա­լե­րի­ա­յի ազ­գա­նունն է - խմբ.): Մի­գու­ցե դա ինձ մի քիչ օգ­նի՞…»,- ա­սում էր նա:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ