«Հրապարակ». Անցած տարի Փաշինյանն ազատել է, այս տարի՝ պաշտոն տվել «Փաստ». Հնարավոր են լուրջ բացահայտումներ «Ժողովուրդ». Էդուարդ Հակոբյանը, Գևորգ Պապոյան, Մխիթար Հայրապետյանը եւ այլ պաշտոնյաներ ԱԺ կգնան «Հրապարակ». Վլադիմիր Աբունցը կնոջը բարձր պաշտոնի է տեղավորել «Փաստ». Տնտեսվարողները մամուլից են իմացել իրենց մոտ արձանագրված խախտումների մասին Իրավապահները կպարզեն, թե ինչ է կատարվում եկեղեցիներում. Փաշինյանը թիմին հորդորել է վճռական լինել. «Ժողովուրդ» Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինային աջակցությունը դադարեցնելու հարցը. The Atlantic Օդեսայում պայթեցրել են զինկոմիսարիատի բարձրաստիճան սպային Ուկրաինան մասշտաբային հարձակման է ենթարկվել. Խարկովում 6 տասնյակի կարգի հզոր պայթյուններ են եղել (Տեսանյութ, ֆոտո) Մեր հոգևոր հայրերը չպետք է միայնակ մնան. կոչ՝ հավատավոր ժողովրդին

Բարի գալուստ դժոխք կամ՝ «Սեւան» ՔԿՀ պետ «не в законе?»

Իրավական

ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում արշալույսները կրկին խաղաղ չեն: Պարզվում է՝ երկար տարիներ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում աշխատած ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿՀ նորանշանակ պետ ԱՐՍԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ այդպես էլ օպերլիազորից ՔԿՀ պետ չդարձավ: Եթե որպես ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ պետ` նա աշխատեց ընդամենը երեք ամիս եւ հասցրեց անաղմուկ հեռանալ պաշտոնից, ապա նախորդից մեկ ամիս էլ ավել նա «Սեւան» ՔԿՀ-ի պետ է աշխատում, ու այս ընթացքում քրեակատարողական հիմնարկից միայն բողոքներ են հասնում:

Այսպիսով՝ քրեակատարողական օրենսգրքի (ՔԿՕ) 83-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի պետի սահմանած ժամանակացույցով տրամադրվում է հեռախոսակապից եւ տեսազանգից օգտվելու հնարավորություն՝ պետական միջոցների հաշվին: Հեռախոսակապից եւ տեսազանգից դատապարտյալը լրացուցիչ օգտվում է սեփական միջոցների հաշվին: Հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու տեւողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 20 րոպեն, բացառիկ դեպքերում՝ այն կարող է երկարաձգվել եւս 10 րոպեով: Մինչդեռ «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` նոր պետի օրոք թույլատրվում է դատապարտյալներին զանգահարել ընդամենը մեկ անգամ եւ ոչ ավելին, քան 15 րոպեով: Ընդ որում՝ հեռախոսն ընդամենը մեկ հատ է՝ մոտ 200 դատապարտյալի համար, իսկ անվճար զանգերի մասին խոսք անգամ չկա: Արդյունքում իր ողջ բարոյական հետեւանքներով հանդերձ՝ հերթեր են գոյանում զանգահարելու համար, մանավանդ, որ հեռախոսազանգերի տրամադրումը կատարվում է մինչեւ աշխատանքային օրվա ավարտը:

Հաջորդ խնդիրը կապված է դատապարտյալներին հանձնուքներ եւ ծանրոցներ ուղարկելու հետ: Ըստ ՔԿՕ 81-րդ հոդվածի առաջին կետի` դատապարտյալը կարող է շաբաթվա ընթացքում ստանալ մինչեւ 20 կիլոգրամ (ներառյալ հեղուկ) հանձնուք եւ ծանրոց: Սակայն սահմանափակում դրված չէ, թե մեկ հոգին քանի դատապարտյալի կարող է հանձնուք փոխանցել, ընդամենը պետք է լինի դատապարտյալի գրավոր համաձայնությունը, որը նախատեսված է օրենքով: Բայց, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՔԿՀ պետ Արսեն Արզումանյանը որոշել է, որ մեկ հոգին հանձնուք կարող է փոխանցել միայն մեկ դատապարտյալի: Խնդիրն այն է, որ, օրինակ, մեկ անձը կարող է ունենալ մի քանի բարեկամ դատապարտված կամ, ուղղակի, մեկի հարազատը մյուսի հարազատին խնդրի, որ եթե գնում է ՔԿՀ, իր դատապարտյալին էլ հանձնուք փոխանցի, ինչը դարձել է անհնար: Այստեղ ՔԿՀ պետը քրեական ենթամշակույթի տարրեր է տեսնում, իսկ դատապարտյալների հարազատները բացատրում են, որ չեն ասում, թե 200 դատապարտյալի համար հանձնուք են տանելու, բայց գոնե թիվ սահմանեն՝ երկու-երեք հոգու համար, հատկապես, երբ մեկ այլ մարզից մեկ այլ մարզ են գալիս՝ «Սեւան» ՔԿՀ հասնելու համար: Ընդ որում՝ ընդունարան հասնելու համար էլ պետք է դեռ երկար ճանապարհ անցնել՝ ոտքով ու ծանր բեռով, քանի որ հիմնարկի տարածք մեքենայով մուտքն արգելվում է:

ՔԿՕ 79-րդ հոդվածի հետ էլ, կարծես թե, հաշտ չեն «Սեւան» քրեակատարողական հիմնարկում: Ըստ սույն հոդվածի 5-րդ կետի` դատապարտյալն իր միջոցներով կարող է ամսվա ընթացքում ձեռք բերել սահմանված նվազագույն աշխատավարձի չափով սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության առարկաներ, ինչպես նաեւ գրենական պիտույքներ, գրքեր, թերթեր, ամսագրեր եւ այլ գրականություն: Բայց ինչպե՞ս, երբ գնումների համար չկա համապատասխան ծառայություն:

Իսկ այն, ինչ կատարվում է կարանտինային բաժանմունքում, մի ուրիշ սարսափ ֆիլմ է հիշեցնում: ՔԿՕ հոդված 92-ը նախատեսում է դատապարտյալին քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում պատշաճ եւ համարժեք բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրելը: Սակայն, մինչեւ 14 օր այս բաժանմունքում մնացող դատապարտյալները զրկված են սանիտարահիգիենիկ պայմաններից: Չկան լոգանքի հնարավորություններ, սանհանգույցը հաճախակի խցանված է, խմելու ջրի խնդիր կա: Իհարկե, վերանորոգման մասին խոսակցություններ մշտապես կան, սական իրականությունը հուսադրող չէ:

Ոչ պակաս խնդիր է նաեւ կացարանների հարցը: ՔԿՕ հոդված 95-ը նախատեսում է, որ դատապարտյալը պահվում է առավելագույնը 8-10 դատապարտյալի համար նախատեսված բնակելի կացարանում: Մինչդեռ իրականում կացարաններում բնակվում են 20-ից ավելի դատապարտյալներ: Դրա հետեւանքով, մեղմ ասած, դժվարանում է համատեղ սանհանգույցի օգտագործումը, սանիտարահիգիենիկ խնդիրների լուծումը, ու սա այն պայմաններում, երբ չկա մշտական ջուր: Դեռ այլ խնդիրների մասին լռում ենք…

Ի վերջո, ինչու է նորանշանակ պետը առանձնահատուկ բացասական տրամադրված դատապարտյալների հանդեպ, վարկածը մեկն է՝ դատապարտյալներից որոշներին Արզումանյանը հիշում է դեռ իր ոստիկանությունում եղած տարիներից եւ հիմա էլ չի կարողանում ձերբազատվել ոստիկանի իր կերպարից: Ի դեպ, ժամանակին Ներքին գործերի նախարարությունից առանձնացվեցին քրեակատարողական հիմնարկները եւ միացվեցին Արդարադատության նախարարությանը՝ հենց այս հանգամանքը հաշվի առնելով, որովհետեւ ոստիկանությունն ու արդարադատությունն այս դեպքում անհամատեղելի են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






«Հրապարակ». Անցած տարի Փաշինյանն ազատել է, այս տարի՝ պաշտոն տվել«Փաստ». Հնարավոր են լուրջ բացահայտումներ«Ժողովուրդ». Էդուարդ Հակոբյանը, Գևորգ Պապոյան, Մխիթար Հայրապետյանը եւ այլ պաշտոնյաներ ԱԺ կգնան«Հրապարակ». Վլադիմիր Աբունցը կնոջը բարձր պաշտոնի է տեղավորել«Փաստ». Տնտեսվարողները մամուլից են իմացել իրենց մոտ արձանագրված խախտումների մասինԻրավապահները կպարզեն, թե ինչ է կատարվում եկեղեցիներում. Փաշինյանը թիմին հորդորել է վճռական լինել. «Ժողովուրդ»Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինային աջակցությունը դադարեցնելու հարցը. The AtlanticՕդեսայում պայթեցրել են զինկոմիսարիատի բարձրաստիճան սպայինՈւկրաինան մասշտաբային հարձակման է ենթարկվել. Խարկովում 6 տասնյակի կարգի հզոր պայթյուններ են եղել (Տեսանյութ, ֆոտո)Մեր հոգևոր հայրերը չպետք է միայնակ մնան. կոչ՝ հավատավոր ժողովրդինԻրանն ԱՄՆ-ի նկատմամբ կոշտացնում է դիրքորոշումը ու թելադրում իր պայմանները. ԲալասանյանՀայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ, ինչ Կոսովոյինը. KOHAՈչնչացնել մեր եկեղեցին՝ դա արտասահմանյան ուժերի պատվեր է. Սերգեյ Շաքարյանց Մոսկվայում ձերբակալել են չեչենների կողմից առևանգված հայ գործարարինԷշ նստելը մի այիբ ա, իջնելը՝ երկու. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեծաթիվ ախրանիկներով գինու փառատոնինՔՊ-ականները քոռ ու փոշման հրաժեշտ են տվել շեֆին. ԲԱՄԲԱՍԱՆՔԿերչի տարածաշրջանում բացվեց Թամանյան 89֊րդ դիվիզիային նվիրված հուշարձանը. ՏեսանյութՔանի արծաթով է Նիկոլը փորձում ոչնչացնել եկեղեցինՀրապարակվել է մոլորված տղաների լուսանկարըՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՈւ էս խելքին էլ ՔՊ-ականները որոշել են հոգեւոր հարցերով զբաղվե՞լ. ԶԱՐՄԱՆՔՆՈՐ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄԷդուարդ Սպերցյանի գոլը` Կոսովոյի դարպասը(տեսանյութ)ՆՄԱՆ Է, ՈՐ ԿՐԵՄԼՆ ՈՒ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԿԱՆՍյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ.NEWS.amՆաիր Տիկնիզյանի գոլը` Կոսովոյի դարպասը (տեսանյութ)Կայծակի հարվածից մահացած զինծառայողը Տաշիրից էր, սոցիալապես անապահով ընտանիքիցWildberries-ը պլանավորում է լոգիստիկ կենտրոն կառուցել ՀայաստանումԿայծակի հարվածից զինծառայող է մահացելԱՄԵՆ ԿԵՐՊ «ՓՈՂ ԿԼՊԵԼԸ» ՏԱՆՈՒՄ Է ԳԵՐԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻԿառավարությունը նախատեսում է կենսաթոշակները բարձրացնել հետվճարային մեխանիզմի ընդլայնմամբԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸՓաշինյանը շնորհավորել է ԱդրբեջանինԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՎԱՀԵ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸՀոգեւոր ինքնության կազմաքանդում. քաղաքականության սեւ ձեռքը սրբության վրա. Տեր Արարատ քահանա ՊողոսյանՀայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը` Կոսովոյի դեմ խաղում Հայ գիտնականները Ստավրոպոլում ջախջախել են ադրբեջանցիների կողմից նոր պատմություն ստեղծելու հավակնությունները. հայերին միացել են վրացիները. pastinfo.amՉինաստանի Հանդան և Գուանսի քաղաքներում տասնյակ ավտոմեքենաներ գետնն են մտել (Տեսանյութ)Կիևի Շուլյավկա շրջանում այսօր առավոտյան հրթիռային հարվածի պահը (Տեսանյութ)Մոսկվան «միացնում» է ԱՊՀ ուղղությամբ նոր քաղաքական կուրսըՌուսական ուժերը, գրավելով Ֆեդորովկան, արագորեն ներխուժել է Կոմար«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵԱ-ԻՑ ՀԵՏՈ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ, ՈՍԿԵ, ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ» Ադրբեջանի տարածքում հայտնված Անդրեյ Գյագունցը քոլեջի ուսանող էՌուսական «Վոստոկ» խմբավորումը Կոմարի ուղղությամբ գրավել է Ֆեդորովկա բնակավայրը (Տեսանյութ)Ռուսական ավիացիան Կուպյանսկի ուղղությամբ ոչնչացրել է Օսկոլ գետի վրայով անցմումը (Տեսանյութ)«Վագները» հայտարարել է Մալիում իր առաքելության ավարտի եւ Ռուսաստան վերադառնալու մասին (Տեսանյութ)Եվրախորհրդարանում ստորագրահավաք է սկսվելՌուսական երեք թևավոր հրթիռների հարվածի պահը Ուկրաինայի Լուցկ քաղաքին (Տեսանյութ, +18)Լեհաստանում հայտարարել են՝ մերժում են Ուկրաինայի նկատմամբ «բարի կամքի» դրսևորումները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top