Եվս 6 հիվանդության համար անհրաժեշտ դեղորայքը 2024 թվականից պետությունը շահառուներին կտրամադրի անվճար
Առողջապահական
Պետության կողմից 2024 թվականից ևս վեց հիվանդության համար անհրաժեշտ դեղերը շահառուներին կհատկացվեն անվճար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ հիվանդությունների ցանկում են պատանեկան իդիոպաթիկ արթրիտը, առաջնային իմունոդեֆիցիտը, կավասակի հիվանդությունը, նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն-սուր պոլիռադիկուլիտը, անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտները և ցրված սկլերոզը:
«Նոր որոշման արդյունքում՝ շուրջ 486 շահառու, այդ թվում` մեծամասնությունը երեխաներ` անվճար կապահովվեն նախկինում պետության կողմից երբևէ չտրամադրած դեղերով, ինչի շնորհիվ կկանխարգելվի հիվանդության զարգացումը և կնվազեն հաշմանդամության և մահացության ցուցանիշները»,- նշում են նախարարությունից: