Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Կա­ռա­վա­րու­թյան նիս­տից հե­տո լրագ­րող­նե­րը բռնաց­րին չօմ­բուդս­մեն Ա­ՆԱ­ՀԻՏ ՄԱ­ՆԱ­ՍՅԱ­ՆԻՆ և ու­ղիղ հարց­րին` Ար­մեն Ա­շո­տյա­նը քաղ­բան­տար­կյա՞լ է, թե՝ ոչ: «Աշխա­տա­կազ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ա­նընդ­հատ կա­պի մեջ են ե­ղել Ա­շո­տյա­նի փաս­տա­բա­նի հետ: Եվ այդ հար­ցե­րի հետ կապ­ված` մենք ար­դեն իսկ գրու­թյուն­ներն ու­ղար­կել ենք ի­րա­վա­սու մար­մին­նե­րին, պա­տաս­խան­ներն ստա­նա­լուց հե­տո ար­դեն կո­րո­շենք ՄԻՊ-ի հե­տա­գա գոր­ծո­ղու­թյուն­նե­րը»,- ա­սաց նա: Լրագ­րող­նե­րը նո­րից հարց­րին՝ Ար­մեն Ա­շո­տյա­նը քա­ղա­քա­կան հե­տապնդ­ման չի՞ են­թարկ­վում, և ստա­ցան զար­մա­նա­լի պա­տաս­խան. «Մեզ հա­մար շատ կա­րև­որ է, թե քա­ղա­քա­ցին ինչ մտա­հո­գու­թյուն­ներ ու ինչ դիր­քո­րո­շում­ներ է ներ­կա­յաց­նում, բայց նա­և կա­րև­որ է հաս­կա­նալ մյուս կող­մի՝ պե­տա­կան մարմ­նի դիր­քո­րո­շու­մը հար­ցի վե­րա­բե­րյալ: Մի­այն դրա պա­րա­գա­յում է, որ մենք կա­րո­ղա­նում ենք եզ­րա­հան­գում ի­րա­կա­նաց­նել հար­ցե­րի վե­րա­բե­րյալ: Կխնդրեմ սպա­սենք պա­տաս­խա­ննե­րին, որ­պես­զի նոր հաս­կա­նանք, թե ման­դա­տի շրջա­նակ­նե­րում ինչ հնա­րա­վոր գոր­ծո­ղու­թյուն­ներ կա­րող ենք ի­րա­կա­նաց­նել»: Դե ինչ ա­սես, տի­կի­նը կրկին հաս­տա­տեց, որ ին­քը ոչ թե ՄԻՊ է (Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան), այլ ՆԻՊ է (նի­կոլ­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան):

Հայ մար­դիկ վրդով­վել է­ին Է­ռա­տո ԱՆ­ՆԱ ՀԱ­ԿՈ­ԲՅԱ­ՆԻ հեր­թա­կան ֆո­տո­սես­սի­ա­յից, ո­րը ժան­տախ­տի պա­հին խրախ­ճան­քի ո­ճի մեջ է: Դրա առն­չու­թյամբ քա­ղա­քա­ցի­ա­կան ակ­տի­վիստ Քրիս­տի­նա Նա­զա­րյանն ար­ձա­նագ­րել է մի զար­մա­նա­լի բան. «Նա­յում եմ` ինչ­պես են շատ-շա­տե­րը վրդով­վում ան­նա հա­կո­բյա­նի (գրառ­ման հե­ղի­նա­կը հենց փոք­րա­տա­ռե­րով է գրել-խմբ.)` շքեղ կյանք  ար­տա­հայ­տող, նոր ֆո­տո­սես­ի­ա­յի  վե­րա­բե­րյալ: Վրդով­վում` գրում եք, զո­հեր կան, ինչ լու­սան­կար­ներ, ինչ շքեղ պեր­ճանք ու ավ­տո­մե­քե­նա  և այլն, և այլն: Այ սի­րե­լի­ներս, բա ին­քը ա­մեն ինչ ա­րել  է այս զո­հե­րին հաս­նե­լու հա­մար, այս կո­րուստ­նե­րի հա­մար, այս հե­ղեղ­վող հա­յի ա­րյան հա­մար, դա էր իր ու իր տե­րե­րի նպա­տա­կը, ե­րա­զան­քը, ո­րն ի­րա­կա­նա­ցավ ու ի­րա­կա­նա­նում է ա­մեն օր: Ու հի­մա նա նշում է, ա­մեն օր, ա­մեն կո­րուստ, ա­մեն կա­թիլ ա­րյունն է տո­նում, իսկ դուք ա­սում եք...»: Եվ այդ ֆո­նի վրա ար­դեն ա­մե­նև­ին էլ զար­մա­նա­լի չէ, որ Է­ռա­տոն հրա­պա­րա­կավ ար­դա­րաց­նում է ՀՀ լեզ­վի մա­սին օ­րեն­քի ոտ­նա­հա­րու­մը` այդ ին­չո՞ւ ե­րև­ա­նյան բա­րում ռու­սա­խոս մի կին բար­մե­նու­հուց հա­յե­րեն մե­նյու է պա­հան­ջել. «Ըստ նրանց՝ ռուս աղջ­կան պետք է ար­գե­լել իր հա­ցը վաս­տա­կել Ե­րև­ա­նյան բա­րում, քա­նի որ մեկ-երկու տա­րում հա­յե­րեն չի սո­վո­րել, բայց ի­րենց՝ ա­պու­պա­պով հայ, հայ ծնված եւ մե­ծա­ցած հա­յու­հի­նե­րին եւ հա­յոր­դի­նե­րին թույ­լատ­րե­լի է ՀՀ պե­տա­կան լե­զուն ոս­կե­ղե­նիկ ռու­սե­րե­նով պաշտ­պա­նել ռուս­նե­րից ու բո­լո­րից…»: Դե ինչ ա­սես...

Իսկ Լե­հաս­տա­նի Զաբ­ժե քա­ղա­քում տե­ղի է ու­նե­ցել խաչ­քա­րի բա­ցում, ո­րի բաց­ման ա­րա­րո­ղու­թյա­նը մաս­նակ­ցել են Սփյուռ­քի գոր­ծե­րով հանձ­նա­կա­տար ԶԱ­ՐԵՀ ՍԻ­ՆԱ­ՆՅԱ­ՆԸ, Զաբ­ժե­ի քա­ղա­քա­պե­տը, Լե­հաս­տա­նում ՀՀ դես­պան Սամ­վել Մկրտչյա­նը, Զաբ­ժե­ում ՀՀ պատ­վո հյու­պա­տոս Հրա­չյա Բո­յա­ջյա­նը: Թվում է, շար­քա­յին լուր է, բայց... Լու­սան­կար­նե­րում տես­նում ենք, որ կար­միր ժա­պա­վե­նի փո­խա­րեն ՀՀ դրոշն են օգ­տա­գոր­ծել որ­պես ժա­պա­վեն, իսկ Սի­նա­նյանն ու մյուս­նե­րը կտրա­տում, կտոր-կտոր են ա­նում ՀՀ դրո­շը: Այ­սինքն` ար­ձա­նագր­ված է զար­մա­նա­լի և զար­հու­րե­լի բան` ՀՀ պե­տա­կան դրոշն ա­նար­գե­լու հան­ցա­կազմ: Դե այս թրքա­հարճ խուն­տան ա­նար­գում է ա­մեն ինչ` պե­տա­կան լե­զուն մշտա­պես ու պար­բե­րա­բար են ա­նար­գում, սրբա­վայր Ե­ռաբ­լու­րում հե­րո­սա­ծին մայ­րե­րին են ծե­ծում, պե­տա­կան զի­նան­շա­նից ու­զում են Ա­րա­րատ լե­ռը և ա­ռյու­ծին հա­նեն, հի­մա էլ պե­տա­կան դրոշն են կտրտում... Լավ, այս ժո­ղովր­դի համ­բե­րու­թյան բա­ժակն ի­րո՞ք ծակ է:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ