Երախտապարտ ենք «Գյումրի» բկ-ի ողջ անձնակազմին` տնօրեն Արմեն Իսահակյանի գլխավորությամբ
Առողջապահական
Շնորհակալությունը երբեք շատ չի լինում, հատկապես, երբ այն ուղղված է կյանք փրկող բժշկին, անձնուրաց ու սրտացավ բուժանձնակազմին: Շուկայական հարաբերությունների հարթություն հասած հայ իրականության մեջ մարդկային ու մասնագիտական բարձր որակներ ունեցող բժիշկների, դժբախտաբար, ոչ հաճախ կարելի է հանդիպել։ Իսկ երբ հանդիպում ես, ուզում ես ամուր կառչել նրանց մարդ ու մասնագետ տեսակին: Այդ բժիշկների շնորհիվ է հնարավորություն տրվում վերարժեվորել կյանքը` իմաստավորել ամեն ապրած ու ապրելիք օրը..
Այս շնորհակալական տողերը թերեւս չէին գրվի, եթե ճակատագիրը ԴԱՎԹՅԱՆՆԵՐԻ ընտանիքին` հույսով ու հավատով չառաջնորդեր «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանի գլխավորությամբ մասնագիտական ու մարդկային բարձր հատկանիշներով օժտված Հիպոկրատի երդվյալներ` Սրտաբանական բաժանմունքի վարիչ Արթուր Ստեփանյանի, սրտաբան-կարդիոլոգ Վահան Հակոբջանյանի սրտացավ ու մասնագիտական հստակ միջամտությունների արդյունքում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդը առողջացած այսօր արդեն դուրս չգրվեր:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ