Զինծառայող է կյանքից հեռացել Հոկտեմբերի 10-ի աստղագուշակ. ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին Միշտ մտածում եմ, որ եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փաշինյանը ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Երեւանի տոնի կապակցությամբ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել

Ինչպես է աշխարհի բազմակի չեմպիոն Էդգար Սողոմոնյանը նշել հերթական հաղթանակը

Լուսանկարներ

Լոս Անջելեսում օրերս տեղի է ունեցել MMA (ECF) վարկածով աշխարհի բազմակի չեմպիոն Էդգար Սողոմոնյանի հաղթանակին նվիրված մեծարման երեկոն: Չեմպիոնը երեկոյին ներկայացել է Հայաստանի Հանրապետության, Արցախի ու Միացյան նահանգների դրոշների ներքո: 

Էդգար Սողոմոնյանին շնորհավորելու էին եկել տարբեր բնագավառի հայտնի անձինք, այդ թվում՝ երգչուհի Անուշ Պետրոսյանը, դերասան, երգիչ Ռազմիկ Մանսուրյանը, հաղորդավար Վարդան Թադեւոսյանը եւ այլք:

«Իմ լավ ախպերս, հպարտ եմ քեզնով, աշխարհի չեմպիոն: Շնորհակալ եմ, որ մեր ազգի պատիվը բարձր ես պահում: Շատ լավ երեկո ունեցա իմ հարազատների հետ», - սոցցանցում գրել է երգչուհի Անուշ Պետրոսյանն՝ անդրադառնալով Էդգար Սողոմոնյանի մեծարման երեկոյին:

Երեկոյի ընթացքում անակնկալները բազմաթիվ էին, սակայն ամենահատկանշականն այն էր, որ Էդգար Սողոմոնյանին փոխանցվեց Սուրբ Նարեկը՝ անձամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի մակագրությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ