Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփ. Ուկրաինայում պատերազմի կարգավորումը ընթանում է «գլխապտույտ արագությամբ» Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել Հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Նախնական տեղեկություններով՝ այսօր մահացած զինծառայողն ինքնшսպшն է եղել․ «Իշխանություն» Զինծառայող է կյանքից հեռացել

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ի՞նչ կար­ծի­քի եք, նախ­կին նի­կո­լա­կան լի­նո՞ւմ է: Միշտ հա­մոզ­ված եմ ե­ղել, որ չի լի­նում և չի կա­րող լի­նել, քա­նի որ չի կա­րող լի­նել եր­բեք: Օ­րերս դրա ա­պա­ցույց­նե­րը ներ­կա­յաց­րեց ոմն ԱՐ­ԹՈՒՐ ՀԱՄ­ԲԱՐ­ՁՈՒ­ՄՅԱ­ՆԸ, ով Նի­կո­լի հետ հիմ­նադ­րել է ՔՊ-ն, իսկ հետո սկսել հա­կա­նի­կո­լա­կան խա­ղալ: Եվ ա­հա բա­վա­կան ե­ղավ, որ Նի­կո­լը իր ձեռ­նա­սուն ԱԺ քննիչ հանձ­նա­ժո­ղո­վում են­թադ­րու­թյուն հնչեց­նի, որ իշ­խա­նու­թյու­նը պար­զա­պես գցել են ի­րենց գրպա­նը, որ­պես­զի այդ կեղծ հա­կա­նի­կո­լո­կա­նը վա­զի ե­թեր տխրահռ­չակ Բո­րիս Մու­րա­զի­ի մոտ, և 38 րո­պե շա­րու­նակ սրանք եր­կու­սով բար­բա­ջեն, իբր թե Սերժ Սարգ­սյա­նը իշ­խա­նու­թյու­նը գցել է Նի­կո­լի գրպա­նը: Թե ինչ­քա­նով է դա աբ­սուրդ` ա­պա­ցույ­ցի կա­րիք էլ չկա, քան­զի 2018-ին Սերժ Սարգ­սյա­նը կա­րող էր պար­զա­պես վար­չա­պետ չա­ռա­ջադր­վել, սա­կայն կեղ­տոտ կոնս­պի­րո­լո­գի­ա­կան տի­պիկ նի­կո­լա­կան մու­տի­լով­կա սար­քող­նե­րին դա ի՞նչ... Պար­զա­պես Ար­թուր Համ­բար­ձու­մյա­նը ցցեց, որ ին­քը շա­րու­նա­կում է Նի­կո­լին պաշտ­պա­նել և 38 րո­պե շա­րու­նակ ա­ռաջ էր տա­նում Նի­կո­լի մու­տի­լով­կան, ա­պա­ցու­ցե­լով, որ նախ­կին նի­կո­լա­կան չի լի­նում: Ինչ վե­րա­բե­րում է Մու­րա­զի­ի վար­քագ­ծին, ա­պա  նա պար­զա­պես կեն­դա­նի օ­րի­նակ է, թե ինչ­պի­սին չպետք է լի­նի լրագ­րո­ղը:

Վո՛ւյ, մի շարք կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, ո­րոնք «Նա­վա­պետ Գրան­տի (դրա­մաշ­նոր­հի) զա­վակ­ներ» են, դա­տա­պար­տե­լով դա­տա­պար­տում են ոս­տի­կա­նա­կան բեսպ­րե­դե­լը. «Ներ­քոս­տո­րագ­րյալ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը դա­տա­պար­տում են վեր­ջին ա­միս­նե­րին ան­նա­խա­դեպ ծա­վալ­նե­րի հա­սած բռնու­թյուն­ներն ու խոշ­տան­գում­նե­րը ոս­տի­կա­նու­թյան բա­ժին­նե­րում և ի­րա­վա­պահ այլ մար­մին­նե­րում: Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան կող­մից հայ­տա­րար­ված դա­տա­ի­րա­վա­կան ու ոս­տի­կա­նա­կան բա­րե­փո­խում­նե­րին զու­գա­հեռ, ոս­տի­կա­նու­թյան ու ի­րա­վա­պահ այլ մար­մին­նե­րի կող­մից քա­ղա­քա­ցի­նե­րի նկատ­մամբ բռնու­թյուն­նե­րի դեպ­քե­րի կտրուկ ա­ճը ո­րև­է հիմք չի տա­լիս պնդե­լու հայ­տա­րար­ված բա­րե­փո­խում­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյան մա­սին: Մաս­նա­վո­րա­պես, ե­թե վեր­ջին առն­վազն 10 տա­րում Հա­յաս­տա­նում չէր ար­ձա­նագր­վել ոս­տի­կա­նու­թյան բա­ժան­մուն­քում փաս­տա­բա­նի նկատ­մամբ բռնու­թյան ո­րև­է դեպք, ա­պա 2023 թվա­կա­նի ա­ռա­ջին կի­սա­մյա­կում ե­ղել է ե­րեք նման դեպք»: Ան­շուշտ, ճշմար­տու­թյուն են ա­սում, սա­կայն զար­մա­նա­լի­ո­րեն «ներ­քոս­տո­րագ­րյալ­նե­րի» մեջ գտանք և ԴԱ­ՆԻ­ԵԼ Ի­Ո­ԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԻ «Իրա­զեկ քա­ղա­քա­ցի­նե­րի մի­ա­վո­րում»-ը: Ա՛յ տղա, Դան­չիկ, բայց չէ՞ որ տխրահռ­չակ պա­րեկ­նե­րին հենց դու ես բու­ծել և կա­պել ջան­նե­րիս, հի­մա ի՞նչ է ստաց­վում, բո­ղո­քում ես քո իսկ բու­ծած «թավ­շյա մու­սըռ­նե­րի՞ց»:

Զար­մա­նա­լի­ո­րեն ոս­տի­կա­նու­թյան բռնու­թյան ա­լի­քը հա­սավ և ԱԺԲ գա­ղա­փա­րա­խոս Վա­րու­ժան Ա­վե­տի­սյա­նի որ­դուն: Հու­լի­սի 2-ի կե­սօ­րին, ԴԱ­ՎԻԹ Ա­ՎԵ­ՏԻ­ՍՅԱ­ՆԸ՝ Վա­րու­ժան Ա­վե­տի­սյա­նի որ­դին, «Անգլի­ա­կան» այ­գու մոտ  պա­տա­հա­բար հան­դի­պե­լով կա­պի­տու­լյանտ Նի­կոլ Փա­շի­նյա­նին`  վեր­ջի­նիս դա­վա­ճան ո­րա­կե­լով, ա­սել էր, որ պա­տաս­խան է տա­լու մեր նա­հա­տակ­ված հե­րոս­նե­րի հա­մար, ո­րից հե­տո նրան բեր­ման է­ին են­թար­կել: Մոտ վեց ժամ Դա­վի­թին ա­պօ­րի­նի ա­զա­տու­թյու­նից զրկել են, ա­պա ձեր­բա­կա­լե­լու ո­րո­շում են կա­յաց­րել, և այդ ա­մե­նը` մեկ ոս­տի­կա­նի ցուց­մուն­քով: Հի­մա ան­կախ ԱԺԲ-ի հան­դեպ վե­րա­բեր­մուն­քից` ե­րի­տա­սար­դի խոս­քում բա­ցի ճշմար­տու­թյու­նից այլ բան կա՞... Կա՞ մե­կը, ով հա­մա­ձայն չէ, որ Նի­կո­լը դա­վա­ճան է և պետք է պա­տաս­խան տա: Ստաց­վում է, որ ոս­տի­կա­նու­թյու­նը ճշմար­տու­թյուն ա­սե­լը ո­րա­կում է խու­լի­գա­նու­թյուն և ձեր­բա­կա­լում դրա հա­մար: Ու դրա­նից հե­տո դեռ ոս­տի­կան­նե­րը նեղ­վում են, երբ ի­րենց ե­նի­չե­րի ենք ա­սում:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ