Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Պատիվը հաղթանակած Սերժ Սարգսյանի կողմից պետական պարգեւի արժանանալն էր,իսկ պարտված Նիկոլի ձեռքից կոչում ստանալը՝ հավասարազոր է խայտառակության. Շարմազանով

Զարկերակ

ՀՀԿ մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պատիվ էր հաղթանակած նախագահների կողմից պետական կոչման արժանանալը, բայց ոչ երբեք՝ պարտված Նիկոլի։ Կապիտուլյանտն այսօր կոչումներ է շնորհել մի շարք զինվորականների, որ առաջիկայում նոր մեղավորներ կարգի։ Քանի՞ «քոռ կոպեկի» արժեք ունեն այդ կոչումները, եթե կոչման ներկայացնում է կապիտուլյանտը, Հայաստանի 150 քառ.կմ տարածքն էլ ադրբեջանցու կողմից օկուպացված է։

Հետաքրքիր է՝ ի՞նչ կասեր Սպարապետ Վազգենն այն «սպաներին» ու «գեներալներին», ովքեր ուսադիրներ են ստանում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող «ազգակործան պատուհասից»։ Մարդ ինչպե՞ս կարող է Տեր-Պետրոսյանից, Քոչարյանից, Սպարապետ Վազգենից ու Սերժ Սարգսյանից պետական կոչումների արժանանա, իսկ հետո ձեռքը մեկնած Նիկոլից էլ վերցնի կոչումը։ Բարոյականության ճգնաժամն այսպես է լինում»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ