Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Սերյոժա Բարսեղյանը և Ժորա Գրիգորյանը` Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողներ

Սպորտ

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունը:

Մինչև 17 տարեկանների պայքարում աշխարհի գործող չեմպիոն Սերյոժա Բարսեղյանը հաղթողի կոչումը նվաճել է նաև Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Բարսեղյանը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 278 կգ (131+147) արդյունքով՝ պոկում և հրում վարժություններում ևս արժանանալով փոքր ոսկե մեդալների:

Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է նաև Ժորա Գրիգորյանը: Մինչև 17 տարեկանների պայքարում 61 կգ քաշային հայ ծանրորդը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 244 կգ (109+135) արդյունքով: Պոկում վարժությունում Գրիգորյանը փոքր բրոնզե, իսկ հրում վարժությունում՝ փոքր ոսկե մեդալ է նվաճել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 14-ամյա Յուղաբեր Ամրոյանը (40 կգ) բրոնզե մեդալ է նվաճել՝ երկամարտի 87 կգ (40+47) արդյունքով զբաղեցնելով երրորդ տեղը: Հրում վարժությունում Ամրոյանը նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ